00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն Ամանորին կարող են մատչելի գներով հանգստանալ արտերկրում. ինչո՞վ է զարմացրել Armenia–ն

© Sputnik / Aram NersesyanСамолет авиакомпании Armenia c символом незабудки
Самолет авиакомпании Armenia c символом незабудки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Armenia ավիաընկերությունը նվեր է պատրաստել ճանապարհորդության սիրահարների համար. դեպի Բեյրութ, Թել Ավիվ, Մինվոդի, Վորոնեժ և Բաղդադ հնարավոր կլինի Երևանից և հակառակ ուղղությամբ ավելի ցածր գներով մեկնել։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Դեկտեմբերն ու Նոր տարին լի են լինելու Armenia ավիաընկերության կողմից պատրաստած անակնկալներով։ Armenia ավիաընկերության օդանավերը կմեկնեն Թել Ավիվ, Բեյրութ, Վորոնեժ և Մինվոդի աննախադեպ ցածր գներով, ասաց Armenia ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը։

«Armenia–ն նոր սակագնային քաղաքականություն է առաջարկում։ Ուղևորահոսքի ավելացման համար դեկտեմբերի 10-ից մենք առաջարկում ենք Երևան–Թել Ավիվ–Երևան տոմսերն ընդամենը 220 դոլարով, իսկ Թել Ավիվից և հակառակ ուղղությամբ 250 դոլարով», – ասաց Հովհաննիսյանը։

Сайт авиакомпании Армения - Sputnik Արմենիա
«Արմենիա» ավիաընկերությունը նոր սակագնային քաղաքականություն է «որդեգրել»

Իսկ արդեն Նոր տարվա օրերին Armenia–ն առաջարկում է աննախադեպ ցածր գին դեպի Իսրայել. դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը և դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Թել Ավիվից Երևան և հակառակ ուղղությամբ տոմսի արժեքը կարժենա 175 դոլար։

«Մենք մեծ դժվարությամբ կարողացանք բացել Թել Ավիվ ուղղությունը։ Շատ հարցերում մեզ աջակցել է Հայաստանի քաղավիացիան։ Այսօր Հայաստանն ավելի մոտ է դարձել Իսրայելին. հաճախակի են դարձել զբոսաշրջիկների, պատվիրակությունների այցերն Իսրայելից», – ասաց Հովհաննիսյանը։

Ավիաընկերությունը դեկտեմբերի 18-ից վերսկսում է չվերթերը դեպի Բեյրութ։ Բոլոր հարկերը հաշվի առնելով`տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կկազմի 99 եվրո։ Դեկտեմբերի 15-ից ընկերությունը վերսկսում է չվերթեր իրականացնել դեպի Բաղդադ և Էրբիլ։ Ավելացել է ուղևորահոսքը դեպի Մինվոդի և Վորոնեժ։ Հավատարիմ հաճախորդների համար ընկերությունը 10-20% զեղչ է նախատեսում։

«Խնդիրներ շատ կան, սակայն դրանք կան ամբողջ աշխարհում. ավիաընկերությունները մեծ կորուստներ են ունենում։ Սակայն այդ խնդիրները լուծելի են, կարևորը, որ ամեն ինչ իր հունով ընթանա», – ասաց Հովհաննիսյանը։

Նոր տարվա օրերին ավիաընկերությունը մտադիր է չարթերային չվերթեր իրականացնել դեպի Հռոմ։

Armenia-ն ներկա փուլում չվերթեր է իրականացնում նաև դեպի Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ: Ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթեր գործարկել նաև նոր ուղղություններով։

Armenia-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո:

Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»–ն և «Տարոն-ավիան»։

Լրահոս
0