00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչնչացման «դամոկլյան սուրը». ինչպես են հայերը գոյատևում Մերձավոր Արևելքում

© AFP 2024 / Nazeer al-KhatibСирийские повстанцы
Сирийские повстанцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքը երկու տասնամյակ համեմատաբար հանգիստ լինելուց հետո կրկին բոցավառվում է: Տարածաշրջանում գործող ահաբեկիչների հիմնական թիրախները եղել են քրիստոնյաները և քրիստոնեական սրբավայրերը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում միայն ծույլը չի գրել Մերձավոր Արևելքում քրիստոնեության ժառանգության ոչնչացման մասին, ներառյալ կրոնի հետևորդների ֆիզիկական բնաջնջումը: Փաստն ակնհայտ է, և նույնիսկ, եթե մի կողմ դրվեն սովորական «սարսափները», միևնույնն է, պատկերը ճնշող  կստացվի:

Города России. Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Ինչպես հայերը յուրային դարձան Մոսկվայում և Պետերբուրգում

Մերձավոր Արևելքը մեկուկես տասնամյակ համեմատաբար հանգստից հետո (տեղական ստանդարտներով, իհարկե) կրկին բորբոքվեց: Համաշխարհային տերություններից, որոնք անընդհատ իրադարձությունների էպիկենտրոնում են, յուրաքանչյուրն իր սեփական շահից ելնելով է վարվում։ Շատ գործընթացներ հեռու են գնացել և դուրս են եկել սցենարիստների և ռեժիսորների հսկողությունից:

Կարիք չկա վերապատմելու քրիստոնեության պատմությունը և դրա դերը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև վերլուծել այնպիսի կազմակերպությունների առաջացման պատճառները, ինչպիսիք են «Ալ Քաիդան», «Ջեբաթ ան Նուսրան», «Իսլամական պետությունը» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված կազմակերպություններ) և տասնյակ փոքր ահաբեկչական խմբեր, որոնք խոշոր կամ անկախ հրոսակախմբերի ճյուղերն են:

Միանգամայն պարզ է, որ ահաբեկիչների խոշոր կազմակերպություններն արևմտյան երկրների և այլոց, որոնք իրենց համարում են ռեգիոնալ տիրություններ, արտադրանք են: Միայն թե՝ ստեղծողներն իրենց սխալներից դասեր չեն քաղում, գրեթե բոլոր ահաբեկչական կազմակերպությունները, որոնք հասել են որոշակի դիրքի և զենք ունեն, դուրս են գալիս վերահսկողությունից և սկսում են գործել սեփական շահերի համար:

Դրանից հետո, օրինակ, ամերիկացիները սկսում են ոչ այնքան պատշաճ կերպով վարվել՝ մեկ  հրաժարվելով ռմբակոծել ԻՊ-ն, ապա ռմբակոծել աստված գիտի, թե ինչ, մեկ էլ,  ընդհանրապես, հարվածներ հասցնել սիրիական  կառավարական բանակին: Ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարծում, որ արևմտյան աջ ձեռքը չգիտի, թե ինչ է պատրաստվում անել ձախը:

Открытие памятника Екатерине II в Симферополе - Sputnik Արմենիա
Ինչպես հայերը հաստատվեցին Ռուսաստանում, կամ ինչ արեց Եկատերինան հայերի համար

ԻՊ-ի նման կազմակերպություններ հնարավոր չէ ստեղծել միայն պարտիզանությամբ: Այստեղ շատ լուրջ գումարներ կան խելացի և բանիմաց մասնագետների ձեռքերում: Թնդանոթային միսն, այո, անգրագետ հովիվներն ու գործազուրկներն են, որոնց ուղեղները հեշտությամբ կարելի է լվանալ, իսկ հետո, երբ դառնան բեռ, թափել: Այնինչ խելացի, կրթված մասնագետներին վճարել է հարկավոր և շատ վճարել, հակառակ դեպքում, ինչո՞ւ, օրինակ, հաջողակ համակարգչային տեխնիկը պիտի թողնի  Լոնդոնում իր մաքուր աշխատանքը և հանկարծ սկսի աշխատել իսլամական ֆունդամենտալիստների համար:

Ի դեպ, բոլոր այդ բաշիբոզուկները ոչ մի կապ չունեն ճշմարիտ իսլամի, ինչպես նաև ցանկացած կրոնի հետ։ Նրանց համար գլխավոր խոչընդոտներից մեկը Մերձավոր Արևելքի քրիստոնյաներն են, քանի որ մահմեդականներին կարելի է ստիպել հավատարիմ մնալ «ճիշտ իսլամին», իսկ  անհնազանդության դեպքում վերացնել: Քրիստոնյաներին, սակայն, պետք է ոչնչացնել միշտ և անմիջապես, նաև ուրիշներին վախեցնելու համար:

Այժմ այդ կրոնը Մերձավոր Արևելքում ամբողջովին ոչնչացման ճանապարհին է: Հավատացյալները, որոնք փրկվել են, զանգվածաբար լքել են տարածաշրջանը։ Այս տարիների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ այրվել են, գլխատվել և գնդակահարվել: Իսլամիստական խմբերը նաև էթնիկ զտումներ են կազմակերպում:

Մասնագետները մատնանշում են, որ իսլամական ծայրահեղականների համար քրիստոնյաները եկամտի աղբյուր են: Անհատական գույք, եկեղեցական պարագաներ. ամեն ինչ, ինչը որ արժեք է ներկայացնում, առգրավվում և վերավաճառվում է: Վերջին երեք տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ահաբեկիչները թալանել և քանդել են մի քանի հազար եկեղեցի: Այդուամենայնիվ, ակտիվների են վերածվում նաև մարդիկ:

Тьерри Вандом - Sputnik Արմենիա
Հայկական օբսիդիանի գաղտնիքը, կամ ինչպես «Սատանայի եղունգը» ոգևորեց ֆրանսահայ Թունդարյանին

«Մարդկանց թրաֆիքինգը ԻՊ-ի համար եկամտի կարևոր աղբյուրներից մեկն է, ուստի նրանք հաճախ դիմում են ցուցադրական գործողությունների, որոնք խրախուսում են գերի վերցված քրիստոնյաների և այլ հավատքների անձանց համար փրկագին ստանալու նպատակով: Դա բիզնես է դարձել»,- ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Հալեպում տեղի ունեցածը ցնցող և սարսափելի էր: Քաղաքում գրեթե բոլոր քրիստոնեական եկեղեցիներն ավերվել են (ավելի քան 20 եկեղեցի), մարդկային զոհերի և փախստականների թիվը չի կարող արժանահավատ գնահատվել: Քաղաքացիական պատերազմից առաջ Հալեպը հայտնի էր ոչ միայն իր ճարտարապետությամբ, մշակութային վայրերով, այլև սիրիական ժողովրդի քրիստոնեական նիստուկացով:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի հենց սկզբից հայ համայնքը մեծ կորուստներ ունեցավ՝ լինելով սիրիական բանակի և ընդդիմության միջև մարտերի էպիկենտրոնում: Իրավիճակը վատացավ, երբ ԻՊ-ն սկսեց խփել քաղաքացիական բնակչությանը: Հալեպի տարածքում գործող խմբակցությունները զինված էին Թուրքիայի կողմից և այնտեղից էին  ներխուժում Սիրիա, նրանց թիրախն էր  քաղաքացիական բնակչությունը: Նրանք հարձակվեցին հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա, այնուհետև Հալեպի՝ կենտրոնանալով քրիստոնեական թաղամասերի վրա, հատկապես Նոր Գյուղի:

Եվ ո՞րն է Հարավային Կովկասի համար իսլամական վտանգի սպառնալիքը: Կենցաղային մակարդակում այստեղ այն ընկալվում է որպես հեռավոր, տարածաշրջանի հետ կապ չունեցող, բայց դա կենցաղայինն է: Լուրջ քաղաքականության մակարդակով, կարծես, բավականին իրական է, և դրա ամենալավ ապացույցն է Ռուսաստանի միակ պատասխանը Սիրիայի իրադարձություններին:

ԻՊ-ի անմիջական սպառնալիքի դեպքում Հայաստանը չունի բացարձակ անվտանգության երաշխիքներ: Ընդ որում, ԱՄՆ-ը մեծ ազդեցություն ունի Վրաստանի և Ադրբեջանի վրա, և Հայաստանում նրանք ունեն աշխարհում մեծությամբ երկրորդ դեսպանատունը, որտեղ, հավանաբար, աշխատում են ոչ միայն օսլայված դիվանագետներ: Իսկ Վրաստանն ու Հայաստանը, որպես քրիստոնյա երկրներ, ԻՊ-ի և նրա նման այլոց համար ոչնչացման ցուցակ են ընկնում:

Икорный магнат Армен Петроссян - Sputnik Արմենիա
«Խավիարի մեջ ծնվեցի, և քիչ էր մնում՝ խավիարի մեջ էլ մեռնեի». ինչպես հայը կայսրություն կառուցեց զրոյից

Իսկ Ադրբեջանը բավականին աշխարհիկ պետություն է և մինչ օրս թվում է, թե ֆունդամենտալիզմն այդքան էլ շատ չի ներթափանցել այնտեղ, հատկապես հաշվի առնելով երկրի կառավարման բավականին ավտորիտար ռեժիմը: Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ, ահաբեկիչների հետ այս երկրի ղեկավարների հայտնաբերված կապերի, Էրդողանի անկանխատեսելիության և անկայուն ներքին իրավիճակի հետ կապված՝ ինչ ասես կարելի է սպասել: ԻՊ-ը որոշակի սոցիալական բազա ունի Ադրբեջանում. բարեգործական հիմնադրամների օգնությամբ այնտեղ կարողացան կազմակերպել ԻՊ-ի շարքերը համալրող անդամների հավաք, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի կառավարությունն իր երկրում  ամեն կերպ խոչընդոտում է անգամ իսլամական կուսակցությունների գործունեությանը:

Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները հայկական հուշարձանների վերացման մեծ փորձ ունեն: Հիշեցնենք միայն մեկ դրվագ. Նախիջևանում, Ջուղայում  հայկական գերեզմանոցի հետ միասին միջնադարյան խաչքարեր ոչնչացրին: Ձեռագիրը նույնն է, օրինակներն էլ շատ են:

Թուրքիայի ղեկավարության՝ ԻՊ- ն հետ կապերը հեռու են «Կրեմլի քարոզչություն» լինելուց: Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Թուրքիայի ղեկավարությունը գիտակցաբար  է գործակցում  Մերձավոր Արևելքի ահաբեկիչների հետ: Այդ մասին ասվում է Գերմանիայի Կառավարության Նախարարների Կաբինետի ձախ կուսակցության խորհրդարանական հարցման գրավոր պատասխանում: Այդ պատասխանն այն ժամանակ հայտնվեց ARD հեռուստաալիքի տրամադրության տակ:

Հարավային Կովկասի երկրների անմիջական հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չազդել տարածաշրջանի վրա, բայց ոչ այս երկրները, ոչ դրանց հասարակական կազմակերպությունները իրարից առանձին չունեն ջիհադականների դեմ առճակատելու մեծ հնարավորություններ: Առանձին դիվերսիոն գործողությունների դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել: Սոցիալական ցանցերի և ՀԿ-ների միջոցով համալրվում են ահաբեկիչների շարքերը: Դա ապացուցում է  ադրբեջանական փորձը, երբ ոչ քաղաքական և ոչ կոմերցիոն կազմակերպություններն ընդգրկված էին ջիհադական շարքերը համալրող աշխատանքներին: Այդպես են նշում տեղացի փորձագետները, օրինակ, Արթուր Աթաևը:

Հարավային Կովկասի համար լուծումներից մեկը փորձագետների կողմից դիտարկվում է ծայրահեղականության դեմ պայքարի համաձայնեցված միջոցառումների կազմակերպմամբ, չնայած՝ երկրների միջև ոչ բարեկամական հարաբերություններին: Աշխարհի շատ երկրներ այժմ իրականացնում են այս պրակտիկան: Հարավային Կովկասի պետությունները կարող են օգտվել դրական ռուսական փորձից. հակաահաբեկչական միջոցառումների համալիր իրականացման գործում։ Հավանաբար, այդ գործը չարժե հետաձգել:

Լրահոս
0