00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում ընդլայնվում է ջիհադական գաղտնի գործունեությունը. սիրիական Ռաքայի ողբերգությունը

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում երկրի տարածք ներխուժած ահաբեկիչներին վնասազերծելու համար, բայց Բաքվում տեղի ունեցած վերջին դեպքերը վկայում են, որ Ադրբեջանում ջիհադական գաղտնի գործունեության հետ կապված իրավիճակը պատկերացրածից ավելի սուր է:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ադրբեջանում ահաբեկչական վտանգը մի քանի անգամ մեծացել է

Երբ «Իսլամական պետությունը» (կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում) դեռ նոր էր սկսել ռազմական պարտություն կրել Սիրիայում և Իրաքում, ենթադրվում էր, որ ԻՊ-ին միացած ադրբեջանական խմբավորումներն անպայման կփորձեն փախչել մարտի դաշտից և վերադառնալ հայրենիք:

Մասնավորապես, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տվյալներով, Սիրիայում ԻՊ-ի շարքերում կռվում էր Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով` նրանց թիվը մի քանի հազար էր հասնում:

Города мира. Баку - Sputnik Արմենիա
Ադրբեջանում ահաբեկչություն էր նախապատրաստվում. երեք կասկածյալ սպանվել է

Առավել մտահոգիչ էր այն տեղեկությունը, որ ջիհադական հրոսակախմբերը դեռևս երեք տարի առաջ հաստատվել էին ԻՊ-ի ինքնահռչակ «մայրաքաղաք» Ռաքայում, որն ավելի քան կես տարի փորձում էին ազատագրել: Եվ այդ ընթացքում պաշտպանվողներից շատերը կարողացան լքել տեղակայման վայրերը և անցնել շրջափակման միջով:

Այնուհետև արևմտյան հակաահաբեկչական կոալիցիան հայտարարեց Ռաքան գրավելու մասին: Քաղաքը գրեթե ամբողջովին ոչնչացվել է, և լրատվամիջոցներից շատերը ներկայիս Ռաքան համեմատում են 1945 թվականի Դրեզդենի հետ: Սակայն ահաբեկիչների «մայրաքաղաքը» գրավելու կապակցությամբ բազմաթիվ նրբություններ առաջացան, որոնք, ըստ երևույթին, համաշխարհային հանրությունը դեռ պետք է ուսումնասիրի, երբ Սիրիայում լիովին վերացվի ահաբեկչությունը։

Օրինակ` պետք է փորձել հասկանալ, թե ուր են անհետացել Ադրբեջանից եկած անորոշ քանակի զինյալ-ահաբեկիչները, որոնք պետք է որ փակված մնային Ռաքայում:

Բաքվում ահաբեկիչների հրոսակախմբեր են գործում

Արդեն որերորդ անգամ է տեղեկություն է տարածվում, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հերթական ահաբեկչական խումբն են հայտնաբերել և վնասազերծել: Եվ եթե մի դեպքում Ադրբեջանի հատուկ կառույցները ուղղակիորեն գնդակահարում են մայրաքաղաքում ահաբեկչության շարք նախապատրաստող զինյալների ամբողջ խմբին (այդ ժամանակ առնվազն երեք ջիհադական սպանվեց, առանց պաշտոնապես հայտարարելու, թե ովքեր էին նրանք և որտեղից էին հայտնվել Բաքվում), ապա հաջորդ տեղեկությունն ավելի լուրջ մտորումների տեղիք է տալիս:

Պարզվում է, որ օրեր առաջ նույն Բաքվում հայտնաբերել ու վնասազերծել են ծայրահեղականների խմբի, որի անդամները հասցրել են կռվել ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում: Բոլորն Ադրբեջանի քաղաքացիներ են:

Փոքրիկ նրբություն. պետք է չէ ծայրահեղականներ կամ ռադիկալ-կրոնական խմբավորումների անդամներ անվանել այն մարդկանց, որոնք հասցրել են ԻՊ-ի շարքերում կռվել Սիրիայում և Իրաքում։ Նրանք փորձառու մարդասպաններ են ու ահաբեկիչներ, որոնք, ինչպես ասում են, հասցրել են զգալ և՛ վառոդի, և՛ արյան համը:

Президенты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Ի՞նչն է զայրացրել Ադրբեջանին. Սարգսյանն անհամբեր սպասում է Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը

Եվ մի դեպք Գերմանիայում. ֆրանսիական անձնագրով ադրբեջանցին սպառնացել է պայթեցնել գնացքի վագոնը Կասել քաղաքում: Նրան վնասազերծել են, խուզարկել:

Ադրբեջանից Սիրիա կռվելու գնացած, իսկ այժմ հայրենիք վերադարձող ահաբեկիչների խնդիրը, հավանաբար, առաջիկայում դեռ շատերին է անհանգստացնելու: Չէ՞ որ տեղեկությունն այն մասին, որ Ռաքայում Ադրբեջանից Սիրիա ժամանած ջիհադականների մի խումբ է հաստատվել, գրեթե երեք տարի է` արծարծում են միջազգային ԶԼՄ-ները։

Ռաքայում իսկապես շատ էին ադրբեջանցի զինյալները

Հիշենք կես տարի առաջվա տեղեկությունը, երբ Սիրիայի գործողությունները լուսաբանող մի շարք ԶԼՄ-ներ պատմեցին, թե ինչպես Ռաքայում տեղակայված ադրբեջանական ջոկատի զինյալներից 70-ը հանկարծ դիրքերից դուրս եկան և գնացին Թուրքիայի կողմ` ասելով, որ հայրենիքում իրենք իրենց գործերն ունեն: «Պետք է Արցախն ազատագրել», — այնտեղի ղեկավարությանը հայտնեց ջոկատի հրամանատարը:

Արդյունքում ստացվեց, որ ԻՊ հրամանատարները, որոնք սուբորդինացիա և կարգուկանոն էին պահում զինյալների ջոկատներում, պարզապես գնդակահարեցին դասալիք ջոկատների հրամանատարներին (նույնիսկ դաշտային հրամանատարների կոնկրետ անուններ էին նշվում)։

Армянская церковь сурб Григор Лусаворич на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Ինչի՞ են վերածվել հայկական եկեղեցիներն Ադրբեջանում. հայացք վերևից


Սակայն մինչև հիմա էլ պարզ չէ, թե ուր անհետացավ ադրբեջանական ծագում ունեցող ջիհադական ահաբեկիչների հիմնական զանգվածը, որը Սիրիա էր անցել Իրանից, Նախիջևանից և Թուրքիայից,: Հավանաբար հենց նրանք են որոշել կա՛մ հայրենիք վերադառնալ, կա՛մ Թուրքիայի տարածքով Եվրոպա գնալ: Բացառված չէ նույնիսկ, որ ԻՊ-ի ղեկավարությունից կոնկրետ մարտական առաջադրանք են ստացել:

Ո՞ւր են ընդհանրապես անհետացել ջիհադականներն ու զինյալները

Ռաքան գրավելուց հետո արևմտյան հեռուստաալիքները ցույց տվեցին գերի զինյալների մի քանի տասնյակ ուժասպառ եղած մարդկանց, որոնք ոչ մի կերպ չէին կարող մի քանի ամիս շարունակ զսպել քուրդ մարտական ջոկատների և, այսպես կոչված, Սիրիայի «չափավոր ընդդիմության» հարձակումները, որոնց ամերիկացիները հրավիրել էին քաղաքն ազատագրելու համար:

Իրականում այն վարկածը, թե արևմտյան կոալիցիան անձամբ էր վերահսկում Ռաքայի ռազմաճակատներում տիրող իրավիճակը և հրամայում շրջապատված քաղաքից դուրս հանել ջիհադականների այն ջոկատներին, որոնք համաձայնում էին քաղաքից հեռանալ և շարունակել ռազմական գործողությունները սիրիական կանոնավոր բանակի դեմ, անուղղակիորեն հաստատվում է:

Դե, իսկ եթե հիշենք, որ Ռաքայի ազատագրման վերջնական փուլում ջիհադականները հսկայական ջոկատներով էին դուրս գալիս պաշարված քաղաքից` իրենց հետ տանելով զրահապատ տեխնիկան և հրետանին (նրանց մի քանի անգամ նկատել են ռուսական ՕՏՈՒ-ի հետախույզները), ամեն ինչ ավելի պարզ է դառնում:

Ջիհադականների ջոկատները տեղափոխվել են Դեր Զորի տարածք, որպեսզի այդ շրջանների նավթային դաշտերը չհանձնեն սիրիական բանակին և նրանց այնքան ժամանակ հետ պահեն, մինչև քուրդ զինյալները «ազատագրեն» Ռաքան և իրենք, ԻՊ-ի փոխարեն, նավթաշտարակների վերաբերյալ իրենց հավակնությունների մասին հայտարարեն:

Լրահոս
0