00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նման պայծառ ուղեղներով Հայաստանին կոլապս չի սպառնում. ռուս ակադեմիկոս

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցСтуденты
Студенты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանին, ի տարբերություն աշխարհի շատ երկրների, կոլապս չի սպառնում: Մի երկիր, որը միշտ հայտնի է եղել իր պայծառ ուղեղներով, ընդհակառակը, կանգնած է զբաղվածության խնդրի առջև:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի ուսանողները լավ տպավորություն են թողնում, հատկապես մաթեմատիկական գիտելիքների առումով: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Նեկիպելովը:

Հայտնի գիտնականը Հայաստան է եկել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի հրավերով, որտեղ նա դասախոսություններ է կարդալու:

«Հայաստանում ուսանողները լավ տպավորություն են թողնում, հատկապես նրանց մաթեմատիկական պատրաստման առումով: Տնտեսագիտության տեսության ուսումնասիրման համար, որը ես իրականում սովորեցնում եմ, դա շատ կարևոր է», — Sputnik- ի թղթակցի հետ զրույցում ասաց Նեկիպելովը:

Նա ռուս և հայ ուսանողների միջև տարբերություն չի տեսնում, ասում է` նրանց պատրաստության մակարդակը նույնն է: Նեկիպելովն ասում է, որ Հայաստանը մեծ ապագա ունի և վստահ է, որ այդպիսի երիտասարդության ունեցող երկիրը հաստատ չի կորչի:

«Հայաստանը երբեք զուրկ չի եղել խելացի մարդկանցից, և այսօր գիտության ու կրթության բնագավառում առաջատար փորձագետների թվում շատ հայեր կան. Օրինակ` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի վերջին ընտրություններում «օտարերկրյա անդամի» կարգավիճակ ստացավ ՀԳԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը»,- ասաց Նեկիպելովը:

Նա պարզաբանեց, որ այդ կարգավիճակը ստանում են միջազգային բարձր մակարդակի գիտնականները: Նեկիպելովը համոզված է, որ Հայաստանի պես երկրում չի կարող լինել կադրային կոլապս: Հայաստանը մեծ ներուժ ունի, բայց թերի զարգացած տնտեսության պայմաններում այդ ներուժի իրացման հնարավորություն չկա:

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
ԱՊՀ–ի և Կենտրոնական Ասիայի ուսանողները «գրոհում են» Հայաստանի բուհերը

«Կարևոր է, որ կադրերը պահանջարկ ունենան սեփական երկրում, իսկ դա պահանջում է, որ տնտեսության կառուցվածքում արմատական փոփոխություններ կատարվեն», — ասաց Նեկիպելովը:

Փորձագետը համարում է, որ այս հարցն աստիճանաբար լուծվում է: ԵԱՏՄ անդամակցությունից հետո բիզնեսի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ են շահագրգռված Հայաստանում ռուսական կապիտալով ընկերություններ բացելու հարցում: Դա կօգնի հայ մասնագետներին իրենց ներուժն իրացնել հայրենիքում:

«Հայաստանը փոքր շուկա ունեցող երկիր է և չի կարող ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների ոլորտի արտադրություններ ստեղծել միայն իր ուժերով: Այդպիսի արտադրությունները մեծ շուկաների պահանջարկ ունեն», — ասել է Նեկիպելովը:

Հայաստանի և միության այլ երկրների համար այս հեռանկարը բացում է ԵԱՏՄ-ն, որի բազայի վրա հնարավոր կլինի իրականացնել հետաքրքիր նախագծեր, որոնք շոշափելի արդյունք կունենան Միության բոլոր երկրներում:

ԵԱՏՄ-ն Մաքսային միության և ընդհանուր տնտեսական տարածքի հիման վրա ստեղծված ինտեգրացիոն տնտեսական միություն է: Գործում է 2015 թ. հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:

Լրահոս
0