00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շառլ Ազնավուրն անակնկալ է մատուցել Արոնյան–Կաոիլի նորապսակ զույգին

© Sputnik / Asatur YesayantsСвадьба Левона Ароняна и Арианы Каоли
Свадьба Левона Ароняна и Арианы Каоли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը շնորհավորական նամակ է հղել «շախմատային» զույգին։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ երգիչ և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը պսակադրության կապակցությամբ շնորհավորել է Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանին ու նրա կնոջը` Արիանա Կաոիլիին։ Նամակը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Լևոն Արոնյանը։

«Շվեյցարայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեր կյանքի այս կարևոր իրադարձության` պսակադրության կապակցությամբ»,- նշված է Ազնավուրի նամակում։

Նա մաղթել է, որ նորապսակների համատեղ կյանքը լի լինի համատեղ երջանկությամբ, անսպառ սիրով ու բազում-բազում հաղթանակներով։

Հայաստանի շախմատի հավաքականի առաջնորդ, Աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն Լևոն Արոնյանն իր ապագա կնոջ` շախմատիստ Արիանայի հետ ծանոթացել է 1996 թվականին: Ֆիլիպինուհին, սակայն, միանգամից չի դարձել Լևոնի մուսան ու սիրելի կինը:

Նրանք սկսել են հանդիպել 2006 թվականից: Իսկ  օրեր առաջ' սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել նրանց պսակադրության արարողությունը: Լևոնի և Արիանայի հարսանյաց հանդեսը հայկական ավանդույթներով է անցել: Քավորի դերում էլ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրահոս
0