00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի դասերը «քաղաքակիրթ» Եվրոպայի համար կամ ուժի իրավունք`իրավունքի ուժի փոխարեն

© REUTERS / JUAN MEDINAСтолкновения в Каталонии
Столкновения в Каталонии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչու է այժմ ողջ Եվրոպան, համենայն դեպս ԵՄ-ի պաշտոնական, բյուրոկրատական և դիվանագիտական հատվածը, ոտքի կանգնել Իսպանիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար և փորձում մոռացության տալ ազգերի ինքնորոշման իրավունքը:

Կատալոնիայում դեպքերն աստիճանաբար են զարգանում: Բարսելոնայի, թե Բադալոնայի փողոցներում արդեն թափվել է առաջին արյունը: Արդեն կրակոցներ են հնչել, վիրավորներ կան: Ոմանք պնդում են, որ Ֆրանկոյի ժամանակներն են վերադարձել:

Լավ է, որ Մադրիդից ժամանած ոստիկանությունը դեռ միայն ռետինե փամփուշտներ է արձակում: Սակայն այնպիսի դրություն է, որ ոչ ոք ոչնչից երաշխավորված լինել չի կարող: Ձերբակալվածների թիվը, հավանաբար, հարյուրների կհասնի, եթե ոչ հազարների: Կատալոնիայի 7-միլիոնանոց բնակչության շուրջ կեսն արդեն երրորդ օրն է ինչ փողոցում է:  Նստած են դպրոցներում, մանկապարտեզներում, ինչպես նաև հասարակական այլ վայրերում, որոնք նախատեսված էին քվեարկության համար` տուփերն են հսկում:

Референдум в Каталонии: столкновения с полицией - Sputnik Արմենիա
Ծեծ ու ջարդ` անկախության հանրաքվեին. ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել

… Իրականում Եվրոպան անձամբ իրեն հասցրեց անդունդի շեմին: Պանդորայի տուփը զգուշությամբ բացվեց այն ժամանակ, երբ քաղաքակիրթ Եվրոպան չկարողացավ ճիշտ պատասխան տալ, թե ինչն է ժամանակակից միջազգային իրավունքում առավել կարևոր` տարածքային ամբողջականությունը, թե՞ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Մի մոռացեք, որ ամեն ինչ սկսվեց 1990 թվականին: Այն ժամանակ, երբ Եվրոպան ծափահարեց Խորհրդային Միության փլուզման համար, նա թաղեց տարածքային ամբողջականության սկզբունքը` ժամանակակից պետականության և ընդհանրապես քաղաքակրթություն հիմնական սկզբունքներից մեկը:

Իսկ այն ժամանակ, երբ եվրոպական երկրները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն (1991 թվականի դեկտեմբերի 10-ին), որտեղ ԼՂՀ բնակչության մեծամասնությունը (պաշտոնական տվյալների համաձայն 99,89 տոկոսը) կողմ քվեարկեց անկախությանը, նրանք հրաժարվեցին նաև ազգի ինքնորոշման սկզբունքից:

Եվ արդեն այս ամենից հետո եղան Հարավսլավիան և Գերմանիան, Մոլդովան և Մերձդնեսպրը, Վրաստանը` Աբխազիայի և Օսեթիայի հետ, Ուկրաինան` Ղրիմով և Դոնբասով և այլն: Եվ բոլոր այս արյունալի հակամարտություններում առավել քան ակնհայտ է համաշխարհային հանրության և,առաջին հերթին, Եվրոպայի մեղավորությունը:

Թվարկած դեպքերից և ոչ մեկում եվրոպական դիվանագիտությունը չկարողացավ լավը վատից տարբերել, չկարողացավ պատասխանալ տարրական հարցին` թե որն է կարևոր ի վերջո` ազգերի ինքնորոշման իրավունքը, թե պետության տարածքային ամբողջականությունը:

Столкновения в Каталонии - Sputnik Արմենիա
Բախումներ Կատալոնիայում. ոստիկանությունը հայտում է 337 տուժածի մասին

Մոլորակի բնակչության ճնշող մեծամասնության համար  այդպես էլ մինչ օրս պարզ չդարձավ, թե ինչու Խորվաթիային և Սլովենիային, օրինակ, կարելի էր անկախություն հռչակել և դուրս գալ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմից, իսկ Արցախին` ոչ:

Ինչու է հիմա ամբողջ Եվրոպան ոտքի կանգնել Իսպանիայի տարածքային ամբողջականության համար և փորձում իսպառ մոռանալ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին և կտրականապես չի լուսաբանում այն, թե ինչ է Բարսելոնայի փողոցներում անում ոստիկանությունը:

Ինչու նույն Խորվաթիան հետո` 2012 թվականին, կարող էր ԵՄ-ի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել (և ամբողջ Եվրոպան ողջունում էր դա` 65% կողմ ձայներով): Եվ ինչու Ղրիմին, որի բնակչությունը նույնկերպ կողմ էր քվեարկել (96%-ից ավել) ՌԴ-ի կազմի մեջ ընդգրկվելու համար, մերժեցին դրանում:

Պարզ է, որ ցանկացած նման դեպքի համար քաղաքագետ փորձագետները կգտնեն և կթվարկեն մի շարք տարբեր հանգամանքներ, որոնք կբացատրեն, թե ինչու այդ ամենը չի կարելի դիտարկել նույն տեսանկյունից: Պարզ է, որ  արևմտամետ վերլուծաբանները այսկերպ կմեկնաբանեն, իսկ ռուսամետները` այնկերպ: Եվ հասկանալի է, որ ժամանակակից քաղաքագիտությունը  իսկապես բարդ գիտություն է, որին չի կարելի հպանցիկ վերաբերվել:

Սակայն համաձայնեք, որ այս ամենից խորամանկության հոտ է գալիս: Եվ ասենք, օրինակ, բացատրել և պատճառաբանություններ գտնել, թե ինչու է Հարավսլավիայի փլուզումն օրինական, իսկ Ղրիմի և Դոնբասի անջատումն` ապօրինի, ամենևին չի տեղավորվում նորմալ մարդկային տրամաբանության շրջանակներում:

Կրկնեմ` նույն Խորվաթիայում ԵՄ-ին միանալու հանրաքվեին կողմ էր քվեարկել բնակչության մեկ երրորդը` Եվրապայում սա ողջունեցին: Արցախում, Ղրիմում, Քրդստանում քվեարկեց մեծամասնությունը (90 տոկոսից ավելին), և Եվրոպան վրդովված է… Ասացեք խնդրեմ, տարածքային ամբողջականությո՞ւնն է խախտվում…

Այսինքն, եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա միջազգային իրավունքի գրեթե բոլոր սկզբունքները (և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, և՛  ազգի ինքնորոշման իրավունքը և այլն) իրականում ենթարկվում են միայն ուժի իրավունքին: Այսինքն` ով ուժեղ է, նա է ճիշտ: Իսկ մնացածն` իսկապես խորամանկություն է: Այն նույն տեխնոլոգիայից, որի օգնությամբ աշխարհի ուժեղագույները փորձում են իրենց կամքին ենթարկել երկրի բնակչության մեծամասնությանը: Դե, ասենք, ինչպես հիմա Իսպանիայում, Կատալոնիայում…

Լրահոս
0