00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու օրն արժե 8 միլիոն դրամ. գյումրեցիները սպասու՞մ են այդ օրվան

© Sputnik / Armenuhi MkhoyanДень города Гюмри
День города Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրին այս տարի էլ կնշի իր օրը: Օրը հաստատված է, միջոցառումներն ու բյուջեն` նույնպես, իսկ գյումրեցիները հոգնել են անփոփոխ միջոցառումներից։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցին այս տարի հոկտեմբերի 1-ին «Գյումրու օրը» կտոնի նոր տարբերանշանով ու նոր՝ «Մեր հին ու նոր Գյումրի» կարգախոսով:

Սակայն ի տարբերություն կարգախոսի ու տարբերանշանի, միջոցառումները վերջին տարիներին անփոփոխ են, ու գյումրեցիները բողոքում են`երևակայություն չկա, քաղաքապետարանն ամեն տարի նույն միջոցառումներն է անում, նույնիսկ անգիր ենք արել մշակութային համարները:

Սրա մեջ ճշմարտության բաժին կա՝ գրեթե անփոփոխ են Ռետրո ավտոմեքենաների ցուցադրությունը, արհեստների ու հացի փառատոները, քաղաքի տարբեր հատվածներում փոքրիկների համար նախատեսված միջոցառումները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու օր, 2016 թվական
Գյումրու օր, 2016 թվական - Sputnik Արմենիա
1/2
Գյումրու օր, 2016 թվական
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու օր, 2016 թվական
Գյումրու օր, 2016 թվական - Sputnik Արմենիա
2/2
Գյումրու օր, 2016 թվական
1/2
Գյումրու օր, 2016 թվական
2/2
Գյումրու օր, 2016 թվական

Ամեն դեպքում, թեև աննշան, բայց նախորդ տարվա միջոցառումների ցանկից այս տարի որոշակի շեղումներ էլ կան՝ շրջայց հիմնանորոգվող Ռուսթավելի փողոցով, Հովհաննես Շիրազի «Հուշարձան հայրիկիս» գրքի շնորհանդեսը: Տարիներ առաջ «Գյումրու օր» տոնակատարությունները նշանավորվում էին տարբեր կառույցների ու նորոգված փողոցների պաշտոնական բացման արարողություններով՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, այս տարի թեև ամեն գնով, բայց այդպես էլ առայժմ չի ստացվում արագ ավարտին հասցնել Ռուսթավելի փողոցը, փոխարենը շահագործման կհանձնվի Պիոներների պալատի շենքը:

Անցած տարվա ռոք փառատոնի փոխարեն տեղի կունենա ռոք համերգ` երիտասարդական պալատի ռոք խմբի կատարմամբ:

Ու այս ամենի համար կպահանջվի 8 միլիոն դրամ: Նշենք, որ անցած տարի Գյումրու օրը նշելու համար քաղաքի բյուջեից նույնքան գումար էր հատկացվել։

Լրահոս
0