00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարն ուզում է արմատախիլ անել կրթական համակարգի «դեդովշինան»

© Sputnik / Asatur YesayantsЛевон Мкртчян принял участие в августовской конференции в Аштараке
Левон Мкртчян принял участие в августовской конференции в Аштараке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի դպրոցների տնօրենները պետք է անկախ լինեն, կարծում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. 2017-2018 թվականներին կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի է հասնելու։ Այդ մասին Աշտարակում տեղի ունեցած օգոստոսյան գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Школа - Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայաստանյան որոշ գյուղեր կմնան առանց դպրոցի

Նրա խոսքով՝ մինչև սեպտեմբերի 15-ը պատրաստ կլինի առաջիկա 13 տարվա կրթության զարգացման ծրագիրը` ամբողջական հայեցակարգով, հստակ խնդիրներով ու նպատակներով: Ընդ որում՝ նա վստահ է, որ այդ ծրագիրն իրականացնող մարդիկ ցանկացած նախագծից ավելի կարևոր են։

«Թղթի վրա ինչ էլ գրած լինի, մեր հենարանը դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն են։ Եթե նրանք չգիտակցեն իրենց առաքելության ողջ կարևորությունը, չընդգրկվեն կրթական գործընթացում, ոչինչ չի ստացվի», — ասաց Մկրտչյանը։

Տնօրենը պետք է ուսուցչին վերաբերվի հարգանքով, առանց կոպտելու:

«Հակառակ դեպքում դա բանակի «դեդովշինայի» է նմանվում․ տնօրենը նեղում է ուսուցչին, իսկ վերևում կանգնած ղեկավարությունը՝ տնօրենին։ Ուսուցիչն իր հերթին զայրույթը թափում է աշակերտների վրա։ Իսկ այդպիսի երեխաները կդառնան արժանապատվությունից զուրկ, ստորացված ու մոռացված մարդիկ։ Տնօրենին պետք է ազատություն տալ, նա պետք է անկախ կինի։ Տնօրենների ստորացված վիճակը, հատկապես ընտրությունների ժամանակ, անթույլատրելի է», — ասաց նախարարը։

Նա առաջնահերթ խնդիր է համարում դասատունեերի սոցիալական խնդիրների լուծումը, նրանց հեղինակության վերականգնումը։

Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Ինչպես են ծնողները դառնում դպրոցի թշնամիները. ԿԳ նախարարի պարզաբանումը

«Պետք է վերականգնել ուսուցչի հեղինակությունը, լուծել նրանց սոցիալական խնդիրները։ Չէ որ 37 հազար ուսուցիչները մեր մտավորականությունն են կազմում։ Եթե մենք վերադարձնենք վարժապետի հեղինակությունը, մեր երկրում շատ բան դեպի լավը կփոխվի։ Վերջիվերջո, 1918 թվականին Առաջին հանրապետությունը հենց վարժապետներն են հիմնել», — ընդգծեց Մկրտչյանը։

Իրենց գաղափարներն ու առաջարկությունները հայկական դպրոցների ուսուցիչները կարող են ուղղել կրթության և գիտության նախարարությանը։

«Մենք ուզում ենք բաց հարթակ ստեղծել։ Եթե ինչ-որ մեկը լավ գաղափար, լավ ծրագրեր ունի, թող իրականացնի դրանք», — ասաց նախարարը։

Մկրտչյանն անդրադարձավ նաև ուսուցիչների վերապատրաստման հարցին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը չպետք է ձևական բնույթ կրի։ Տարեկան ութ հազար ուսուցիչ է վերապատրաստում անցնում, ու պետությունը դրա համար մեծ գումարներ է ծախսում։

Русская версия

Լրահոս
0