00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ հարցեր են տալիս ամերիկահայերը հայաստանցիներին

© Sputnik / Aram Nersesyan Парк влюбленных
Парк влюбленных - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսական իրավիճակ (որ ապրանքն ինչ արժե), քաղաքական իրավիճակ (ով ինչպես է կառավարում), սրտաճմլիկ հուշեր (ինչ է մնացել, ինչը կորել), Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակ. ահա այն հիմնական հարցերը, որոնք մտահոգում են մեր ամերիկաբնակ հայրենակիցներին։ Մնացածը կախված է հարց տվողի անհատական առանձնահատկություններից, տարիքից և խառնվածքից։

Իսկ կարելի՞ է արդյոք հեղինակավոր համարել ամերիկահայերին տրվող պատասխանները։ Պարզվում է, որ հետաքրքրվող կողմի «գիտելիքները» բոլորովին էլ քիչ չեն, պարզապես ԶԼՄ–ներից ստացած տեղեկությունները ստուգում են տեղեկատվության կենդանի կրողների միջոցով։

В. Путин - Sputnik Արմենիա
Հայ ջազմենները զարմացրել են Պուտինին

Առաջին հերթին համեմատում են պարենամթերքի և բնակարանների գները։ Համեմատությունը պատահական չէ։ Որքան թանկ է կենսամակարդակը, այնքան էժան են բնակարանները։ Նրանց համար, ովքեր մտադիր են Երևանում բնակարան գնել, գների անկումը ձեռնտու է (մյուս քաղաքները չեն դիտարկվում), իսկ նրանք, ովքեր նյութապես օգնում են հայրենակիցներին,  ուրախանալու առիթ չունեն. ստիպված են ավելացնել ֆինանսական օգնության չափը։

Տնտեսական իրավիճակը հիմնականում հետաքրքրում է ավագ սերնդի կամ արդեն թոշակային տարիքի տղամարդկանց, որոնք հստակ պատկերացում ունեն, թե ինչպես կարելի է երկիրը հանել փակուղուց։ Չգիտես ինչու, երկիրը դժվարություններից դուրս բերելու մեկ տարբերակ է քննարկվում։

«Ռուսաստանին պինդ բռնեք» արտահայտությունն անփոփոխ է մնում, թեև երիտասարդ սերունդն այս հարցում այլ մոտեցում ունի։ Ընդ որում` ոչ միայն տնտեսական, այլև նախնիների հողում առկա ընդհանուր իրավիճակի առումով։ Թեև կոմերցիոն շահագրգռվածությունը կամ իրական բիզնեսի առկայությունը Հայաստանում փոխում են գործի ընթացքը։

Այս շարքի կարևոր հարցերի թվում ուրիշներն էլ կան։ Ո՞ր ռեստորանն է լավագույնը, ի՞նչ արժե ավտոմեքենայի վարձույթը, ո՞րն է ճիշտ` վարձակալած բնակարանում մնալը, թե՞ հյուրանոցային համար ամրագրելը։ Եվ անփոփոխ հարցը` որքա՞ն հայ է գնացել երկրից։

Ղարաբաղի մասին հարցերն առավել հաճախ հնչում են սահմանային իրավիճակի սրման ժամանակ և բարեկամների շրջանում բանակային տարիքի տղաների առկայության դեպքում։ Հարցնում են` իսկապե՞ս այսօր Երևանից Ստեփանակերտ հասնելն այդքան հեշտ է` ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ ճանապարհի։

Ամերիկահայերին հետաքրքրում են նաև քաղաքական հարցերը։ Լևոն Տեր–Պետրոսյանը, որի օրոք շատերը Հայաստանից ԱՄՆ տեղափոխվեցին, արդեն ոչ ոքի չի հետաքրքրում։ Այլ հարց է գործող նախագահը։ Այդ կապակցությամբ հիմնական հարցը լինում է, թե երբ են վերջ դնելու կաշառակերությանն ու գողությանը։ Ընդդիմությանը չեն գովաբանում կամ վատաբանում` նրա մասին քիչ բան գիտեն և քիչ էլ հարցնում են։

Фрэнсис Фукуяма - Sputnik Արմենիա
Ամերիկացի քաղաքագետ. «Հայաստանը պակաս խոցելի է, քան Վրաստանը»

Հաճախակի տրվող հարցերից են` ի՞նչ սպասել Մոսկվայից, և կարելի՞ է արդյոք հավատալ, որ Ռուսաստանն օգնության կհասնի անհրաժեշտության դեպքում։ Միշտ չէ, որ միանշանակ «այո» են պատասխանում, թեև Ռուսաստանի հետ բազմաբնույթ կապերը մեծամասնության աջակցությանն է արժանանում` կիսելով ամերիկացի փիլիսոփա և քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի մտորումները։

«Հայաստանը, որն ընտրել է Ռուսաստանի հետ մերձեցման ուղին, այսօր ավելի լավ է պաշտպանված, քան, օրինակ, հարևան Վրաստանը, որը միտված է դեպի Արևմուտք», – ասել է քաղաքագետը։

Նոստալգիկ հուշերի մասին` համառոտ

– Ճի՞շտ է, որ Մաշտոցի պողոտայում վերականգնել են պոնչիկանոցը, – ռեժիսոր Ներսիկ Հովհաննիսյանին հարցնում է Ամերիկայում բնակվող ընկերը։

– Ճիշտ է։

– Իսկ պոնչիկները նույնքան համե՞ղ են, որքան մեր ժամանակ։ Շաքարի փոշին` շատ, կրեմը` նույնպես։

– Դե հա։

– Իսկ հիշո՞ւմ ես, – շարունակում է զանգահարողը, – պոնչիկանոցից քիչ այն կողմ բանջարեղեն էին վաճառում։ Ձմերուկ, խաղող, վարունգ, լոլիկ։ Հերթեր էին, աղմուկ…

– Կար նման բան։

– Իսկ խանութը մնացե՞լ է։

– Այո։

Կարճ դադարից հետո` օվկիանոսի այն կողմից հուզված ու արտասվախառն հնչում է.

– Չի կարող պատահել…

Русская версия

Լրահոս
0