00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան. թոնրատանը ծնվածը

© Sputnik / Arpi BeglaryanДом-музей Аветика Исаакяна в Гюмри
Дом-музей Аветика Исаакяна в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրաքաղաք Գյումրին՝ հումորի, արհեստների ու արվեստների, աշուղների և յոթ եկեղեցիների քաղաքը, պատմելու ու ներկայացնելու հարուստ մշակութային ժառանգություն ունի ամբարած: Sputnik Արմենիան սկսում է նոր նախագիծ՝ ցուցադրելով այն ամենն, ինչով հարուստ է Գյումրին:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրի այցելած ցանկացած հյուրի անպայման կուղեկցեն «Վարպետաց» փողոց: Փողոցը ոչ միայն հատուկ է իր կոլորիտային տներով, այլ նաև եռամեծար է՝ այս փողոցի վրա են գտնվում Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարանները:

Ոչ միայն այս փողոցի, այլ ընդհանրապես, Գյումրու «ամենածեր» թանգարանը վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն է, որը շահագործման է հանձնվել մեծ բանաստեղծի ծննդյան 100 ամյակին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
1/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
2/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
3/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյան
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյան - Sputnik Արմենիա
4/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյան
© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիք Իսահակյանի սրճեփը
Ավետիք Իսահակյանի սրճեփը - Sputnik Արմենիա
5/14
Ավետիք Իսահակյանի սրճեփը
© Sputnik / Armenuhi MkhoyanԹերթեր, որոնց թղթակցել է Ավետիք Իսահակյանը
Թերթեր, որոնց թղթակցել է Ավետիք Իսահակյանը - Sputnik Արմենիա
6/14
Թերթեր, որոնց թղթակցել է Ավետիք Իսահակյանը
© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
7/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
© Sputnik / Arpi BeglaryanԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
8/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
© Sputnik / Arpi BeglaryanԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
9/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanДом-музей Аветика Исаакяна в Гюмри
Дом-музей Аветика Исаакяна в Гюмри - Sputnik Արմենիա
10/14
Дом-музей Аветика Исаакяна в Гюмри
© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
11/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
© Sputnik / Arpi BeglaryanԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
12/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
© Sputnik / Arpi BeglaryanԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
13/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիք Իսահակյանի անձնական իրերը
Ավետիք Իսահակյանի անձնական իրերը - Sputnik Արմենիա
14/14
Ավետիք Իսահակյանի անձնական իրերը
1/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
2/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
3/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
4/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյան
5/14
Ավետիք Իսահակյանի սրճեփը
6/14
Թերթեր, որոնց թղթակցել է Ավետիք Իսահակյանը
7/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
8/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
9/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
10/14
Дом-музей Аветика Исаакяна в Гюмри
11/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
12/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
13/14
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
14/14
Ավետիք Իսահակյանի անձնական իրերը

Թանգարանը բացվել է 1975 թվականի հոկտեմբերի 29-ին, չնայած մեծ վարպետը ծնվել է հոկտեմբերի 30-ին: Ասում են`բացման արարողությունը շատ ճոխ է եղել՝ բազմաթիվ բարձրաստիճան հյուրերով:

Իսկ տունը կառուցվել է 1829 թվականին՝ Նիկողայոս Իսահակյանի՝ վարպետի պապի կողմից, երբ ընտանիքը գաղթել է Բայազետից: Տունը նա կառուցել է իր 2 տղաների՝ Սահակի ու Սիմոնի համար, և դրա համար էլ կառույցը 2 մասից է կազմված է և բաժանվում է միջանցքով:

Թանգարանը ոչ միայն վարպետի կյանքի ու գործունեության մասին պատմող մեծ հարստություն է իր մեջ ներառում, այլ նաև լավագույն պատկերացումն է տալիս 19-րդ դարի վերջի և 20 դարասկզբի հարուստ գյումրեցու ապրուստի ու կենցաղավարության մասին:

«Իսահակյաններն այդ ժամանակվա համար բավական հարուստ են համարվել, ինչի մասին վկայում է կահ-կարասին ու տան հարմարությունները: Բացի այս տնից, Իսահակյանները Ղազարապատում էլ հողամաս, քարվանսարա ու ջրաղաց են ունեցել: Նիկողայոսը եղել է շատ գրագետ մարդ ու լավ իմացել է Նարեկացի: Երեկոները հարազատները հավաքվել են տան հյուրասենյակում, թիկն տվել գյումրվա բարձերին ու լսել Նարեկացի՝ Նիկողայոսի ընթերցմամբ»,-պատմում է թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԹոնրատունը, որտեղ լույս աշխարհ է եկել մեծ վարպետը
Дом-музей Аветика Исаакяна в Гюмри - Sputnik Արմենիա
Թոնրատունը, որտեղ լույս աշխարհ է եկել մեծ վարպետը

Հենց այս նույն տան թոնրատանն էլ, ծնվել է մեծ բանաստեղծը՝ Սահակի և Ալմաստի 7-րդ որդին: Շիրակ աշխարհում հոկտեմբերը բավական ցուրտ էր, տան ամենատաք սենյակը թոնրատունն էր, որտեղ էլ և ծնվել է Ավետիք Իսահակյանը: Մայրը՝ Ալմաստը, բավական մեծ տարիքում է Ավետիքին լույս աշխարհ բերել: Դրա համար հայրը՝ Սահակը, շատ էր անհանգստանում, և երբ ծնվում է տղան, տատմերը դուրս է վազում թոնրատնից ու աչքալուսանք տալիս՝ «Ավետի՛ս, ավետի՛ս տղա ծնվեց»: Սահակն էլ ներս է մտնում գրկում որդուն ու ասում՝ «Թո՛ղ ավետիս լինի ոչ միայն իմ ընտանիքի համար»:

Ավետիքը այս տանն ապրել է մինչև 1911թ.-ը՝ մինչև իր թափառական կյանքը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիք Իսահակյանի աշխատասենյակը
Дом-музей Аветика Исаакяна в Гюмри - Sputnik Արմենիա
Ավետիք Իսահակյանի աշխատասենյակը

Թանգարանի սենյակներից մեկը վարպետի աշխատասենյակն է, որտեղ ամեն ինչ այնպես է, ասես Իսահակյանը հենց նոր է գրիչը վայր դրել ու դուրս եկել սենյակից: Աշխատասենյակի պատին Աբովյանի դիմնակարն է. Աբովյանը Իսահակյանի ամենասիրած գրողն է եղել: Վարպետը երկար ժամանակ փնտրել է «Վերք Հայաստանի» վեպը: Մի անգամ հաջողվել է գիրքը գտնել մի քահանայի մոտ, Իսահակյանը գնել է այն՝ քահանային տալով 1 սալա ձկուկ ու Աստվածաշունչ: Աշխատեսնյակում են նաև իր սիրած գրիչներն ու առաջին թերթերը, որոնց թղթակցել է նա, սենյակում նաև գրքեր, հանրագիտարաններ կան: Հյուրասենյակում էլ՝ սեղանին, ինքնաեռն է, այն նույն ինքնաեռը, որը սիրել է իր հետ երկրե-երկիր տանել Ավետիքը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիք Իսահակյանի սիրած ինքնաեռը
Дом-музей Аветика Исаакяна в Гюмри - Sputnik Արմենիա
Ավետիք Իսահակյանի սիրած ինքնաեռը

Թանգարանի ցուցանմուշների մեջ նաև սրճեփն է՝ Ավետիքը սուրճ էլ է շատ սիրել: Այստեղ նաև պահում են այն ամենն, ինչը պատմում է Ավետիքի՝ Շուշանի հանդեպ ունեցած սիրո մասին: Անպատասխան, բայց շատ խորը սիրո, որից էլ ծնվել են իսահակյանական սիրո երգերը: Այստեղ կարելի է գտնել նաև ցուցանմուշներ Իսահակյանի Ճեմարանական ու Լայպցիգի համալսարանում որպես ազատ ունկնդիր սովորած տարիներից:

 

1988 թվականի երկրաշարժից որոշակի տուժեց նաև թանգարանը, ինչի պատճառով այն այցելուների առաջ փակ էր մինչև 2002 թվականը: 2002 թվականին՝ վերանորոգումից հետո, կրկին թանգարանը բացվել է ու շարունակել Իսահակյանների տանն ընդունել հյուրերին՝ պատմելով վարպետի անցած-գնացած տարիների ու թողած հարուստ ու անգնահատելի ժառանգության մասին:

 

Լրահոս
0