00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրեն Սարգսյան. ԱՄՆ պատժամիջոցներից կտուժի ոչ միայն Ռուսաստանը

© Sputnik / Asatur YesayantsСурен Саргсян
Сурен Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումը չի կարող դրական անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Միացյալ նահանգների սենատը որոշել է շարունակել պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, որ աշխարհաքաղաքական կարևոր գործընթացներում նա Ռուսաստանի լիարժեք աջակցության կարիքն ունի, համոզված է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Первый заместитель председателя комитета Совета Федерации РФ по международным делам Владимир Джабаров - Sputnik Արմենիա
Մոսկվան կպատասխանի, եթե Թրամփը ստորագրի ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքը

«Թրամփը ցանկանում է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ շատ հարցեր, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, չի կարող առանց այդ երկրի իրականացնել, իսկ սենատը, պատժամիջոցները խստացնելով, կաղապարի մեջ է դնում նրան. Թրամփը պետք է հաշվետու լինի սենատի առաջ Ռուսաստանի հետ իր շփումներում՝ ներկայացնելու է ընդհուպ մինչև հեռախոսազանգերը»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Պատժամիջոցները տարածվելու են գազի, նավթի ոլորտներում, ՆԱՍԱ-ի հետ գործակցության վրա, իսկ դրա արդյունքում, ըստ Սարգսյանի, տուժում է ոչ միայն Ռուսաստանը, այլև եվրոպական ու միջազգային կազմակերպություններ, որոնք ներգրավված են ՌԴ-ի հետ խոշոր ծրագրերում։ Նա նշեց, որ եվրոպական մի քանի ընկերություն արդեն իսկ խնդրել է պատժամիջոցները կիրառելիս հաշվի առնել իրենց շահերը։

Թրամփը կարող է օգտվել վետոյի իր իրավունքից և չընդունել  Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին սենատի որոշումը՝ հաշվի առնելով վերը թվարկած հանգամանքները։

«Հնարավոր է՝ Թրամփն օգտագործի վետոյի իր իրավունքը, հակառակ դեպքում տարաբնույթ անախորժություններն անխուսափելի լինեն»,- ասաց Սարգսյանը։

Նա վստահեցրեց, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումը լավ չի անդրադառնա նաև մեր տարածաշրջանի վրա։

Սարգսյանը հիշեցրեց, որ այդ երկու երկիրն էլ Մինսկի խմբի անդամ են, ռազմաբազաներ ունեն տարածաշրջանում և հույս հայտնեց, որ վիճակը ծայրահեղ բարդացման չի գնա։

Լրահոս
0