00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահ Սարգսյանը խոսել է Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու մասին

© Official site of the President of RAПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր ՀՀ նախագահ, Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պատասխանել է «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ Սաթիկ Սեյրանյանի այն հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ են այն քաղաքագետների կարծիքները, թե պետք է վերանայել Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունը Ադրբեջանին զենք մատակարարելուց հետո:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողի հարցին պատասխանելիս նախ նշեց, որ ինքը երբևէ չի լսել ռուսական կողմի պատասխանը, թե ինչու է զենք մատակարարում Ադրբեջանին: Ըստ երկրի ղեկավարի՝ եթե մի ռուս քաղաքական գործիչ կամ պաշտոնյա տեսակետ է հայտնում, դա ռուսական կողմի պատասխան չի նշանակում: Այդպես կընկալվի, եթե որևէ հայտարարություն հնչի ՌԴ նախագահի կամ արտգործնախարարի շուրթերից:

«Հայ-ռուսական բարեկամության, ռազմական գործակցության ամենացավալի կողմն է այդ հարցը: Բայց մյուս կողմից կան հանգամանքներ, գուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են: Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել: Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այդ ժամանակ կարելի է վերանայել, իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանի հետ կապված»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Իսկ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը վերանայելու վերաբերյալ որոշ քաղաքագետների կարծիքները նախագահը համարում է ծայրահեղ վտանգավոր:

«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ու՞մ հետ եք ուզում, որ վերանայենք, բարելավենք՝ Թուրքիայի՞, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորը գրկաբաց սպասում են, որ Հայաստանը գա այնտեղ»,-ասաց ՀՀ նախագահը:

Նախագահի խոսքով՝ Հայաստանը չի կարող բոլորի հետ թշնամանալ՝ ասելով՝ դուք Ադրբեջանին օգնում եք, Հայաստանը չի կարող մենակ դուրս գալ աշխարհի դեմ:

Իր խոսքի վերջում նա նշեց, որ մենք միայն սևեռված չենք ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի վրա, մենք ունենք հարաբերություն նաև ՆԱՏՕ-ի, Եվրամիության հետ:

Լրահոս
0