00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դավթյան
Ադրբեջանն ատամները սրել է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում. Գառնիկ Դավթյան
09:01
6 ր
Թաթուլ Մանասերյան
Թուքիայի հետ սահմանի բացումը կնշանակի Հայաստանի տնտեսության կործանում. Թաթուլ Մանասերյան
09:08
2 ր
Սուրեն Նազինյան
Հոգեմետ նյութեր օգտագործողը շատ արագ հյուծվում է․ Սուրեն Նազինյան
09:10
7 ր
Վլադիմիր Գևորգյան
Քարտեզները նշագծված են կարմիրով, և ԵՄ երկրները ձեռնպահ են մնում իրենց զբոսաշրջիկներին ՀՀ ուղարկելուց. Վլադիմիր Գևորգյան
09:18
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաքրամե՝ տատիկի գտնված փեշակը

© Sputnik / Armenuhi MkhoyanВоспитанники центра "Мегвик" плетут макраме
Воспитанники центра Мегвик плетут макраме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դժվար է հավատալ, բայց Հայաստանում մաքրամեն փորձում են պահպանել ու զարգացնել նաև 14-15 տարին բոլորած աղջիկները:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Մարիամն ու Ժաննան իրենց աշակերտների հասակակիցներն են, բայց դա չի խանգարում, որ նրանք սիրով ու համբերատարությամբ սովորեցնեն թելեր ընտրել, ապա մեխեր կամ կեռեր ամրացնել հատուկ բարձիկներին ու հյուսել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄարիամն ու Ժաննան
Жанна и Мариам учат плести макраме - Sputnik Արմենիա
Մարիամն ու Ժաննան

Մաքրամեն ձեռարվեստի տեսակ է, որի հիմքը հանգույցն է: Այն ծնվել է մի պարզ անհրաժեշտությունից՝ միացնել թելի երկու ծայրերը և աստիճանաբար զարգ անելով՝ ձեռք բերել գեղագիտական և կիրառական արժեք:

Հին Եգիպտոսում հանգուցային հյուսքի տարածումը չորս հազարամյակի պատմություն ունի: Հայաստանում ևս այն տարածված է եղել, և, ինչպես մյուս վայրերում, Հայաստանում ևս մաքրամեն իր պատմության մեջ բազմաթիվ անգամ մոռացության է մատնվել և նորից վերածնվել՝ բերելով նոր ձևեր, նոր նյութեր և օգտագործման տեխնիկական միջոցներ:

Մարիամին և Ժաննային հանդիպեցի Գյումրու «Մեղվիկ» կենտրոնում: Պարզվում է՝ աղջիկները կենտրոնում նախ իրենք են հանգույցների հյուսքի արհեստին ծանոթացել, ապա խումբ հավաքել և հիմա նրանց են սովորեցնում: Խումբը բավական մեծ է՝ 20 անդամ ունի: Տարբեր տարիքի են, ամենակրտսերը՝ 7 տարեկան, մեծը՝ 15:

«Մենք հիմնականում թևնոցներ ու վզնոցներ ենք պատրաստում, ծաղկամանի կախիչներ, պայուսակներ, բայց կարելի է ավելի բարդ գործեր էլ պատրաստել»,- նշեց Մարիամը:

Հետո պատմեց, թե ինչպես է եկել մաքրամե սովորելու, իսկ այսօր արդեն ինքն է սովորեցնում:

«Նախ եկա սովորելու, բայց անքան սիրեցի, որ որոշեցի ավելիին հասնել: Հիմա գործելու ընթացքում հանգստանում եմ»,- ասաց նա:

© Sputnik / Armenuhi Mkhoyan10 տարեկան Սուսաննան հյուսել է սովորում
10-летняя Сусанна учится плести макраме - Sputnik Արմենիա
10 տարեկան Սուսաննան հյուսել է սովորում

Մարիամը երազում է ուսուցչուհի դառնալ: Մանկավարժական հմտություններ արդեն ունի, ինչն էլ օգնում է ընկերուհու՝ Ժաննայի հետ այս արհեստը սովորեցնել իր հասակակիցներին:

Մաքրամե է սովորում նաև 10 տարեկան Սուսաննան: Հաճույքով է պատրաստում, իսկ Ժաննայի ու Մարիամի սովորեցրածը տանը տատիկին է սովորեցնում:

«Ես պատրաստում էի, Անահիտ տատս էլ տեսավ և ուզեց սովորել: Տատիկս 61 տարեկան է»,-հպարտությամբ նշեց Սուսաննան՝ հուզմունքով կրկնելով, որ ինքն է տատին արհեստ սովորեցրել և ոչ թե տատն իրեն:

Աղջիկների պատրաստածը ոչ միայն իրենք են հաճույքով կրում ու օգտագործում, այլ նաև նվիրում են հարազատներին ու ընկերներին: Աղջիկներն իրենց նուրբ մատներով այնքան վարպետորեն են թևնոցներն ու վզնոցները պատրաստում, որ անհնար է աչք կտրել այս գործողությունից, իսկ ձեռագործ աշխատանքները գեղեցիկ են ու նորաձև, այնպես որ շատ կանայք ու աղջիկներ հաճույքով կրում են դրանք:

Մաքրամե բառի տարբեր մեկնաբանություններ կան՝ Եվրոպայում բառն առաջին անգամ օգտագործվել է 19-րդ դարում՝ «հանգույցների հյուսք» նշանակությամբ, ավելի հին է արաբական «միհչամախ» բառը, որը նշանակում է գլխաշոր կամ ծածկոց, թուրքական «մաքրաման»՝ տոնական գլխաշոր:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄաքրամե
Մաքրամե - Sputnik Արմենիա
1/3
Մաքրամե
© Sputnik / Armenuhi MkhoyanՄաքրամե
Մաքրամե - Sputnik Արմենիա
2/3
Մաքրամե
© Sputnik / Armenuhi MkhoyanՄաքրամե
Մաքրամե - Sputnik Արմենիա
3/3
Մաքրամե
1/3
Մաքրամե
2/3
Մաքրամե
3/3
Մաքրամե
Լրահոս
0