00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3 միլիոն զբոսաշրջիկ. Հայաստանի զբոսաշրջության ոլորտի առաջիկա տարիների նշաձողն է

© Sputnik / Arpi BeglaryanГарни, Армения
Гарни, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը հայտնի է իր բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ և հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքով: Այս պարզ ճշմարտությունը որևէ մեկը չի պատրաստվում վիճարկել:

Լուսինե Մկրտչյան, Sputnik.

Մեր բազմադարյա մշակույթով և չքնաղ բնությամբ, իհարկե, շատերին կզարմացնենք ու կհիացնենք, սակայն մի՞թե սա բավարար է, որպես զբոսաշրջային երկիր, զբոսաշրջության միջազգային շուկայում Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար: Բնավ՝ ոչ:

Դեռ տարեսկզբին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ Հայաստանը իբրև զբոսաշրջային երկիր գնահատված չէ։

Владимир Геворгян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՌԴ քաղաքացիների այցելությունների աճը Հայաստան գրագետ աշխատանքի արդյունք է

«Երբ նայում ես զբոսաշրջիկների այցելությունների վիճակագրությունը, հասկանում ես, որ ներքուստ ավելի մեծ ակնկալիքներ ունես: Զբոսաշրջիկները տեղեկացված չեն Հայաստանի մասին»,- ասել էր վարչապետ Կարապետյանը:

Արդեն մի քանի տարի է, ինչ զբոսաշրջությունը Հայաստանում հայտարարվել է տնտեսության առաջնահերթ ոլորտներից մեկը, և ներկայում երկրի արտահանման բաժնում ներգնա զբոսաշրջությունը հանքահումքային արտադրանքի և մետաղների արտահանումից հետո երկրորդն է:Այդուհանդերձ, մասնագետների պնդմամբ`ոլորտն ունի զարգացման շատ ավելի մեծ ներուժ:

Զբոսաշրջության հիմնական խնդիրը Հայաստանի ճանաչելիության մակարդակի և ծառայությունների որակի բարձրացումն է, ինչպես նաև ենթակառուցվածքների ապահովումը: Ուստի, Հայաստանի ուղղությամբ զբոսաշրջիկների հոսքը ակտիվացնելու համար անհրաժեշտ է նախ երկիրը ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը, ապահովել զբոսաշրջության բազմազանություն՝ ստեղծելով գյուղական, քարանձավային, հեծանվային, մշակութային, խոհանոցային զբոսաշրջության համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները, որոնք փոխկապակցված ձևով մեծ ներուժ կունենան Հայաստանի զբոսաշրջության զարգացման գործում:

Гегард или Айриванк, Армения - Sputnik Արմենիա
Մասնագիտությունը` զբոսավար. երբ աշխատանքը հանգիստն է. հանգիստն` աշխատանք

2016թ. տվյալների համաձայն` Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1 մլն 260 հազար մարդ, ինչն ընդամենը 68 հազարով է շատ 2015թ. զբոսաշրջիկների թվից: Ըստ Համաշխարհային բանկի անցկացրած հարցումների` զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը լինում է Ռուսաստանից, Իրանից և ԱՄՆ-ից: Քիչ չեն զբոսաշրջիկները նաև Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից: Առաջին տասնյակում են նաև Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Կանադան: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծել է, որ առաջիկա տարիների ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նախատեսվում է կրկնապատկել` հասցնելով 3 միլիոնի։

« 2017-20 թվականների հայեցակարգն արդեն իսկ մշակվել ու ներկայացվել է կառավարություն, և փաստաթղթում որպես նպատակ դրվել է առաջիկա հինգ տարիների ընթացքում զբոսաշրջային տարեկան այցելությունների թիվը հասցնել ու հատել 3 միլիոնը: 2016-ին ունեցել ենք 1 միլիոն 260 հազար զբոսաշրջիկ: Այսինքն՝ 5 տարիների ընթացքում պետք է կրկնապատկենք ու եռապատկենք ցուցանիշները: Դրա համար անհրաժեշտ է համաշխարհային ու ներքին շուկայում ապահովել հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը, իսկ դրա համար հարկավոր են որակյալ ծառայություններ»,- ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը:

© Sputnik / Aram NersesyanՄեխակ Ապրեսյան
Мехак Апресян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Մեխակ Ապրեսյան

Երկու հարևան երկրների հետ փակ սահմաններ և երկաթուղային հաղորդակցության թույլ համակարգ ունեցող Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար, բնականաբար, կարևոր նշանակություն ունի հասանելի և մատչելի օդային փոխադրամիջոցների առկայությունը: Շուրջ 50 երկրների հետ Հայաստանի վիզային սահմանափակումների չեղարկումը, Մեխակ Ապրեսյանի խոսքով, տվել է շոշափելի արդյունք։

«Վերջին մի քանի տարվա ընթացքում զգալի ձեռքբերումներ ունենք, նորանոր ավիաչվերթեր են բացվում տարբեր ուղղություններով, կան նաև ուղիղ չվերթեր նոր ուղղություններով. ավելի քան 50 երկրի համար սահմանվեց առանց վիզային մուտքի ռեժիմ և բավականին պարզեցված վիզային մուտքի ռեժիմ է գործում այլ երկրների դեպքում:

Ректор Армянского института туризма Роберт Минасян - Sputnik Արմենիա
Տուրիզմի ինստիտուտի ռեկտոր. Աշխարհի առաջին տուրիստը Նոյն էր

Ընդ որում, վիզայի պետական տուրքը 21 օրվա համար բավական սիմվոլիկ է՝ 3000 դրամ: Ավելացնել առանց վիզային ռեժիմի երկրների քանակը, դյուրացնել սահմանային անցման գործընթացը՝ կառավարության ծրագրային դրույթներից մեկն է»,- Sputnik Արմենիային ասել է Մեխակ Ապրեսյանը:

Պատմական ակնարկ անելու դեպքում հարկ է նշել, որ խորհրդային տարիներին զբոսաշրջությունը Հայաստանում սկսեց զարգանալ 1930-ական թվականներից: Դրանից 24 տարի անց Խորհրդային Հայաստանն ընդգրկվեց նաև Համամիութենական տուրիստական երթուղիներում: 60-ական թվականներին էքսկուրսիաների բյուրոներ բացվեցին Երևանում, Լենինականում, Կիրովականում: Ինչպես Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, Հայաստանում ևս զբոսաշրջությունը զարգանում էր միայն կուսակցական պլանավորմամբ: Յուրաքանչյուր տարի պետական ապահովության ընդհանուր ֆոնդից 1 մլրդ ռուբլի էր հատկացվում արտոնյալ շրջագայությունների, հանգստի, առողջարանային բուժման նպատակով:

Լրահոս
0