00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն Իսրայելին ցույց տալու շատ բան ունի

© Sputnik / Asatur YesayantsИз Израиля в Армению с трехдневным визитом приехала группа русскоязычных журналистов
Из Израиля в Армению с трехдневным визитом приехала группа русскоязычных журналистов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Armenia ավիաընկերության գործարկած Երևան–Թել Ավիվ չվերթը կարևոր է և՛ զբոսաշրջության զարգացման, և՛ գործարար ու քաղաքական հարաբերությունների զարգացման համար։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր այսօր այնքան էլ ծանոթ չէ իսրայելցուն, սակայն կանոնավոր չվերթերի գործարկման և երկու երկրների իշխանությունների աջակցության արդյունքում իրավիճակը կարող է փոխվել։

«2016 թվականի տվյալով` Իսրայելից Հայաստան է եկել 5124 զբոսաշրջիկ, ինչն ավելի քիչ է 2015 թվականի համեմատ։ Ուղիղ ավիահաղորդակցությունը կլուծի այդ խնդիրը և կնպաստի մեր երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը», – հայ և իսրայելցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Իսրայելցի լրագրողների խումբը` Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել` մեր երկրի տեսարժան վայրերին ծանոթանալու և դրանց մասին Իսրայելում պատմելու համար։

Armenia ավիաընկերության ներկայացուցիչները նույնպես վստահ են, որ չվերթն արդիական է և կարևոր նշանակություն ունի հայ–իսրայելական հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու առումով։ Սակայն այս առումով էլ դժվարություններ կան։

Армянский храм в Иерусалиме - Sputnik Արմենիա
Շալոմ Բարև - Բարև Շալոմ

«Իսրայելում նոր ուղղություններ բացած ավիաընկերությունների աջակցման ծրագիր կա, և, ցավոք, մեր ավիաընկերությունն այդ ծրագրում չընդգրկեցին` բացատրելով, որ Հայաստանից Իսրայել զբոսաշրջիկների հոսքի հեռանկարներ չեն տեսնում», – ասաց Armenia  ավիաընկերության տնօրենի` միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Կարինե Կարապետյանը։

Իսրայելի զբոսաշրջային ընկերություններից մեկի ներկայացուցիչ և «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի շրջանակում զբոսաշրջության պատասխանատու Մերի Շոլոկովան էլ հայտնեց, որ այդ հարցը լուծման փուլում է։

Հայաստանից Իսրայել մեկնող զբոսաշրջիկների թիվն իրականում մեծ է։ Տվյալներն արդեն փոխանցվել են Իսրայելի զբոսաշրջության նախարարության համապատասխան բաժնին` Երևանից մեկնող յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար սուբսիդիա ստանալու համար։ Ավելին` Շոլոկովան կարևոր է համարում Հայաստանի պատշաճ ներկայացումը Իսրայելում, քանի որ մեր երկրի մասին քչերը գիտեն։

«Հայաստանն այն երկիրն է, որը ցույց տալու շատ բան ունի, և այդ մասին պետք է պատմել», – հայ և իսրայելցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շոլոկովան։

Քնեսեթի նախկին պատգամավոր  Ալեքսանդր Ցինկերն էլ նշեց, որ Երևան–Թել Ավիվ–Երևան չվերթի համար ճիշտ օրեր են ընտրվել` հինգշաբթի և կիրակի։

Իսրայելացուն հարմար է Երևան գալ հինգշաբթի, իսկ կիրակի վերադառնալ իր երկիր, քանի որ Իսրայելում հանգստյան օրերը սկսվում են ուրբաթից։

Նշենք, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումն ու միջխորհրդարանական բարեկամության խումբը զգալի ներդրում ունեն երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։

Русская версия

Լրահոս
0