00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Աբովյան time
On air
18:15
40 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:27
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետ. «Այս ճանապարհով կհասնենք մեր երազած Հայաստանին»

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը տանում է դեպի մեր երազած Հայաստան: Այսօր ԱԺ-ում, ներկայացնելով ծրագիրը, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Премьер-министр РА Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյան. «Պատրաստ եմ շատ բան փոխել Հայաստանում»

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը կազմված է առաջիկա հինգ տարիներին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ազատ անկախ և խելացի Հայաստանն ունենալու տեսլականի հիման վրա: Այսօր ԱԺ-ում ասաց Վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մեր սահմանների 83%-ը փակ է, տարածաշրջանում կան բազմաթիվ ուժեղ խաղացողներ, մեր տնտեսությունը կախված է միջազգային շուկաների ցնցումներից: Կան նաև բազմաթիվ ներքին խնդիրներ: Եվ այս վիճակը դեռ երկար է շարունակվելու»,- նշեց վարչապետը։

Նա միաժամանակ հայտարարեց, որ այս իրողությունները թվարկելով կառավարությունն իր վրա դրված պատասխանատվությունից խուսափելու նպատակ չունի:

«Այլ ճանապարհ չունենք, քան պոպուլիզմից հրաժարվելը: Պետք է դադարենք քննադատել, ներդրումը մեկ օրում արդյունք չի տալիս, գյուղացին մեկ օրում արտահանող ֆերմեր չի դառնում, կառավարիչը մեկ օրում ավելի արդյունավետ չի դառնում, մեր աշխատանքի արդյունքը կախված է մեր աշխատանքի էֆեկտիվությունից ու հասարակության արձագանքից»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Կառավարությունը խոստանում է նաև առաջիկա հինգ տարում զարգացնել և ամրապնդել արդարությունը, անհանդուրժողական պայքար մղել կոռուպցիայի դեմ, շարունակել արդեն սկսված կառավարման համակարգի օպտիմալացումն ու թվայնացումը, հատկապես` տնտեսության մեջ:

Տնտեսական աճը, վարչապետի խոսքով, հիմնված կլինի «տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա»:

Արտահանման աճը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 40-45%, աշխատավարձը կաճի 25%-ով, Կառավարությունը շարունակելու է նաև հարկային համակարգի բարեփոխումները, որի առաջին փուլից հետո միայն այս տարվա առաջին եռամսյակում բյուջետային ծախսերն ավելացվել են 57 մլրդ դրամով:

Բացի ապագայի ծրագրերը ներկայացնելուց Կարեն կարապետյանը ներկայացրեց նաև այս տարվա հունվար-մայիս ամիսների որոշ ցուցանիշներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Նրա խոսքով` տնտեսական ակտիվության ցուցանիշն այդ ընթացքում աճել է՝ 7.4, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 14.4%-ով, առևտրի շրջանառության ծավալը՝ 12.8, արտահանումը՝ 21, ներմուծումը 24.4, ԱՁ-երի թիվն ավելացել է՝ 8, առևտրային կազմակերպություններինը՝ 31%-ով: Աճել է նաև օդային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալը՝ համապատասխանաբար` 24 և 81%-ով:

Կառավարության ղեկավարը խոստացավ նաև առաջիկա տարիներին ապահովել գյուղատնտեսության, զբոսաշրջության, դատական համակարգի բարեփոխումներ ու զարգացման տեսանելի արդյունքներ: Իսկ այս տարի, վարչապետի խոսքով, տնտեսությունը կկայունանա, որպեսզի հետագա 4 տարում սկսի զարգանալ:

«Այս ճանապարհով մենք կհասնենք մեր երազանքի Հայաստանին»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ ավարտելով ելույթը ԱԺ-ի ամբիոնից:

Լրահոս
0