00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր կողքին, բայց մեր աչքից հեռու. հայտնի երևանցիներն օգնում են բացահայտել պատմական վայրերը

Բաժանորդագրվել
«Երևանը երևանցիների աչքերով» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան ներկայացրել է հայտնի և սիրված երևանցիներին, որոնք պատմել են մայրաքաղաքային նախընտրելի վայրերի մասին։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ցույց է տվել Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերի այն բակը, որտեղ գտնվող լողավազանում օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանը սիրել է լողալ։

«Տաթևիկ Սազանդարյանն իջնում էր խալաթով, տակը լողազգեստ, հետո անջատվում էին ամբողջ բակի լույսերը, նա հանում էր խալաթը, մտնում էր այստեղ, ու նոր վառվում էին լույսերը»,– պատմեց Բաբայանը։

Լրագրող Մարկ Գրիգորյանը մեր նկարահանող խմբին ուղեկցեց Աբովյան–Պուշկին խաչմերուկ։ Պուշկինի փողոցի այդ հատվածում խտացված պատմություն է։ Նա ցույց տվեց` որտեղ է եղել Երևանի առաջին ատամնաբուժարանը, որտեղ է ապրել ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին և հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը։

Երգիչ Արթուր Իսպիրյանին էլ դուր չի գալիս Երևանի փոքր կենտրոնը, որը, նրա խոսքով, գերբեռնված է անճաշակ ու անհարմարություններ ստեղծող շենքերով։

Այս և Իսկ Երևանի մասին ուշագրավ այլ տեսանյութեր կարող եք դիտել «Ալինա Օրդյանի հետ. Երևանի ստորգետնյա և վերգետնյա գաղտնիքները» հաղորդաշարի շրջանակում։

Լրահոս
0