00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՅԴ պատգամավորն առաջարկեց «գործ չտալ» և «հայ մնալ»

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազդարարի ինստիտուտը հայերին հարիր չէ, կարծում է ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ազդարարի ինստիտուտը «գործ տալու ինստիտուտ է, օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը։

«Հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքների հետ մեկտեղ ԱԺ-ում քննարկվում է «Ազդարարի ինստիտուտի ներդրման մասին» օրինագիծը։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
ԱԺ–ն քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարող մարմին ստեղծելու հարցը

Օրինագիծը նախատեսում է միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծում, որը թույլ կտա քաղաքացիներին կոռուպցիոն ռիսկերի պարագայում պետական մարմիններին անանուն տրամադրել իրենց մոտ առկա տեղեկատվությունը։ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է նաև փոխանցված տեղեկատվության գաղտնիության պահպանման երաշխիքը։

«Իմ գաղափարը կապված է հայկականության և ազդարարի ինստիտուտի հետ: Այդ ինստիտուտը կաշխատի, թե՞ ոչ, և եթե աշխատի, ապա ի՞նչ արդյունքներ և հետևանք կունենա», – հարցադրում է արել պատգամավորը։

Նրա խոսքով` աշխատողներն իրար հետ հարաբերությունները պարզելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ: Իսկ ազդարարի ինստիտուտն ավելորդ անջրպետ է մտցնում աշխատողների միջև:

«Այսօր մենք հայ ենք, բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք՝ մենք ինչ արժեքներ ենք կրում և եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են», – ասաց Կարապետյանը։

Օրինագծին ծանոթանալու ընթացքում պատգամավորը եկավ այն եզրակացության, որ նման ինստիտուտը հայկական իրողության մեջ չի գործի։

«Երեկ, երբ ես այս օրենքը կարդում էի, առաջին հերթին իմ միտքն եկավ այն գաղափարը, որ ժողովրդական լեզվով ասած՝ սա գործ տալու ինստիտուտ է: Եկեք բոլորս բոլորիս վրա գործ տանք, եկեք գնանք աշխատանքի և ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող է գործ տալ: Այսօր, իմ կարծիքով, մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, և նման կերպ գաղափարները սերմանել և խրախուսել, իմ կարծիքով, մեր երկրին հարիր չի: Եկեք հայ մնանք», – ընդգծեց Կարապետյանը։

«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը հաստատվել էր մայիսի 25-ի կառավարության նիստում։ Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված մարմինը ծրագրվում է ստեղծել Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի մասին հանձնաժողովի հիման վրա։

Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված մարմինը (Հանձնաժողովը) կառավարության մտահղացման համաձայն գործելու է ինքնիշխանության, ֆինանսական ինքնուրույնության, հանրությանը հաշվետու լինելու և թափանցիկության, կոլեգիալ համագործակցության և քաղաքական չեզոքության սկզբունքների համապատասխան։

Հանձնաժողովը գործելու է 2018 թվականի ապրիլից հետո։

Русская версия

Լրահոս
0