00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

© VANO SHLAMOV / AFPАртур Алексанян
Артур Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները:

ԵՐԵՎԱՆ, մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականի կազմում մրցումների առաջին օրը մրցագորգ դուրս եկան 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը:

Леван Берианидзе - Sputnik Արմենիա
Հայաստանի վրացական բրոնզը Նովի Սադում

Իհարկե, մենք հիմնական սպասելիքներն ունեինք օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից: Բայց գոտեմարտերին հետևելիս նկատելի էր, որ մեր ըմբիշը լիովին չէր ապաքինվել ծնկի վնասվածքից հետո: Առաջին գոտեմարտում Ալեքսանյանը 4:1 հաշվով առավելության հասավ լատվիացի Վիլիիուս Լաուրինաիտիսի նկատմամբ և հետո էլ 5:1 հաշվով պարտության մատնեց սերբ Միխեիլ Կաջաիային:

Քառորդ եզրափակիչում մեզ անակնկալ էր սպասվում, քանի որ Ալեքսանյանը չկարողացավ իր առավելությունը դրսևորել նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆի նկատմամբ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով, և հաղթանակը շնորհվեց նորվեգացուն: Ու քանի որ Բալդաուֆը հասավ եզրափակիչ փուլ, հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք վաստակեց:

Սփոփիչ գոտեմարտում Ալեքսանյանը դժվարին հաղթանակի հասավ Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովի նկատմամբ, իսկ ահա բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշը շատ հանգիստ, առանց խնդիրների 5:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին: Այսպիսով հունահռոմական ոճի Հայաստանի հավաքականը վաստակեց առաջին մեդալը Եվրոպայի առաջնությունում

59 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանն առաջին գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին ու դուրս մնաց հետագա պայքարից: 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը նույնպես առաջին գոտեմարտում պարտվեց թուրք Աթական Յուքսելին ու նույնպես դուրս մնաց հետագա պայքարից:

Գերծանր քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը առաջին գոտեմարտում հաղթեց հույն մրցակցին, սակայն հետո պարտվեց հունգարացի Բալինտ Լամին: Վերջինս հասավ եզրափակիչ ու Եղիազարյանը իրավունք վաստակեց սփոփիչ գոտեմարտում մրցելու, բայց այստեղ էլ պարտվեց ռուս ըմբիշին:

Վաղը 71 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Ռաֆայել Ալեքսանյանը, որի մրցակիցն առաջին գոտեմարտում լինելու է թուրք Մուրդա Դագը: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի մրցակիցն է լինելու սերբ Վիկտոր Նեմեսը: Սարգիս Քոչարյանի մրցակիցը 80 կգ քաշային կարգում լինելու է ուկրաինացի Դմիտրո Պիշկովը, և վերջապես 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը կսկսի իր ելույթը վրացի Ռոբերտ Կոբիաշվիլիի հետ գոտեմարտով:

Լրահոս
0