00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկներն ապշած են. հնգյակը բեղմնավորվել է բնական ճանապարհով

© Sputnik / Asatur YesayantsРодители пятерни Вардан и Лусине
Родители пятерни Вардан и Лусине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնական ճանապարհով բեղմնավորած հնգյակի լույս աշխարհ գալը զարմացրել է բժիշկներին։ Նրանք նշում են, որ անկախ Հայաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել, և նույնիսկ փորձառու բժիշկների պրակտիկայում հնգյակի ծնունդ չի գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. «Էրեբունի» ԲԿ ծննդատան մոտ այսօր իսկական իրարանցում էր. երջանիկ ծնողների բարեկամներն ու բազմաթիվ լրագրողներ եկել էին շնորհավորելու և մանրամասներ իմանալու։

Новорожденные дети - Sputnik Արմենիա
Երևանում հնգյակ է լույս աշխարհ եկել

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առաջին հարկում դիմավորեց երջանիկ հայրը` Վարդան Կարապետյանը։ Նա շոկային վիճակում էր, բայց աչքերը փայլում էին ուրախությունից։

«Անբացատրելի զգացմունք է, երկար էինք սպասում երեխաների ծննդին։ Շատ ուրախ ենք։ Մեր առաջնեկներն են։ Չեմ կարող բառերով փոխանցել, թե ինչ զգացինք ես ու կինս, երբ իմացանք, որ մենք հնգյակի ենք սպասում», — ասաց նա Sputnik Արմենիային։

Նա նշեց, որ երեխաներին տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել, քանի որ «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները չեն կարող ապահովել միանգամից հինգ երեխայի խնամքը, որոնք այժմ առանձնակի հսկողության կարիք ունեն։

«Ես 24 տարեկան եմ, կինս` 23, բնակվում ենք վարձակալած բնակարանում… Հույս ունենք, որ պետությունը կօգնի», — ավելացրեց Կարապետյանը։

Լուսինե Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ միանգամից չի իմացել հնգյակի ծնվելու մասին։

«Սկզբում իմացա, որ եռյակ եմ ունենալու, իսկ հետո, երբ պարզվեց, որ հնգյակ է` ես շոկ ապրեցի։ Մենք երեխաների անունները դրեցինք Լիլիթ, Աննա, Ռոզի, Թեհմինե, իսկ տղայի անունը` Արա… Ես չեմ պատրաստվում նորից ծննդաբերել։ Երբեք չեմ մտածել և չեմ երազել այն մասին, որ կարող եմ եռյակ կամ հնգյակ ունենալ», — ասաց Պողոսյանը։

Նորածինների տատիկները նշեցին, որ պատրաստ են օգնել և դաստիարակել բոլոր երեխաներին։

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն իր հերթին նշեց, որ իրենց հիվանդանոցի պատմության մեջ առաջին անգամ է հնգյակի ծնունդ գրանցվում։

В Ереване родилась пятерня: 4 девочки и 1 мальчик - Sputnik Արմենիա
1,5 մլն դրամ` այսօր ծնված հնգյակից յուրաքանչյուրին

«Երեխաների վիճակը կայուն է, հանրապետության լավագույն մասնագետներն են զբաղվում նրանցով։ Լույս աշխարհ է եկել չորս աղջիկ և մեկ տղա, ծնողների տրամադրությունը հիանալի է։ Տղան ծնվել է 880 գրամ քաշով, աղջիկները` 800, 750, 650 գրամ։ Իհարկե, երեխաները վաղածին են, և բժիշկները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա», — ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով` երկու ամսվա ընթացքում երեխաները պետք է մնան բժշկական կենտրոնում։ Նա նշեց, որ բժշկական կենտրոնի մասնագետներն ի սկզբանե հետևել են ծննդկանի հղիության շրջանին, իսկ այն փաստը, որ բեղմնավորումը եղել է բնական ճանապարհով, Մանուկյանն աննախադեպ անվանեց։

Երեխաների ծնունդն ընդունել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսյանը։

«Հնգյակի ծնունդն իմ 40 տարվա պրակտիկայում առաջին դեպքն է։ Էխոսկոպիայի արդյունքները հղիության չորրորդ շաբաթվա վրա ցույց տվեցին, որ ծնողները հինգ երեխայի են սպասում։ Իմ պրակտիկայում եղել է եռյակ, քառյակ, բայց սա առաջին դեպքն է», — ասաց Պողոսյանը։

Նա ավելացրեց, որ կեսարյան հատումը նորմալ է անցել, բժիշկներն ամենից շատ վախենում էին, որ կինը կարող է շատ արյուն կորցնել, սակայն ամեն ինչ նորմալ է անցել։

Ավելի վաղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանը Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ այսօր Երևանում ծնված հնգյակից յուրաքանչյուր երեխա կստանա 1.5 մլն դրամ (ավելի քան 3 հազար դոլար)։ Այդպիսով, ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից՝ 2,5 մլն դրամը ուղղակիորեն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ։

Русская версия

Լրահոս
0