00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սթիվ Ջոբսը միշտ զգացել է հայ մոր տառապանքները

© ROBYN BECK / AFPСтив Джобс
Стив Джобс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Apple ընկերության ապագա հիմնադիր Սթիվ Ջոբսը ծնվել է 1955 թվականի փետրվարի 24-ին: Այսօր նա կդառնար 62 տարեկան:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. «Թվային հեղափոխության հայր Սթիվ Փոլ Ջոբսը ծնվել է ուսանողներ Աբդուլֆատտա Ջանդալի (Սիրիայում ծնված) և Ջոան Շիբլեի (Գերմանիայում ծնված) քաղաքացիական ամուսնությունից, Սան Ֆրանցիսկոյում:

Փոքր Սթիվին որդեգրել է մի ամերիկացի ընտանիք, քանի որ մոր ծնողները դեմ էին սիրիացու հետ իրենց դստեր հարաբերություններին: Այնպես ստացվեց, որ ապագա հանճարին դաստիարակեց մի հայ կին:

Օտար չեն

Փոլ Ռեյնգոլդ Ջոբսն ու Կլարա Ջոբսը (Հակոբյան) հաճույքով որդեգրեցին Սթիվին։

68-й Венецианский международный кинофестиваль - Sputnik Արմենիա
Քեյթ Ուինսլեթը լավագույնն է ճանաչվել հայուհու դերի համար

«Ծնողներս երբեք ինձնից չեն թաքցրել իմ ծագման պատմությունը,- ասում է Սթիվը, — երբ ես 6 տարեկան էի, մեր հարևանի աղջկան պատմեցի ինձ որդեգրելու մասին, ինչին ի պատասխան լսեցի. «Ինչ է, քո իսկական ծնողները քեզ չե՞ն սիրել»։ Ինձ վիրավորեցին նրա խոսքերը, սակայն հետո, ինձ մոտեցավ մայրս և, աչքերիս նայելով, ասաց. «Դու յուրահատուկ տղա ես, և մենք ենք քո ընտանիքը»։

Սթիվի հայրը` Փոլը, մեխանիկ էր մի ընկերությունում, որը լազերային սարքավորումներ էր արտադրում։ Հենց նա է որդուն ծանոթացրել էլեկտրոնիկային, համակարգչային տեխնիկայի հիմունքներին և տեխնոլոգիական նոր նվաճումներին, որոնք հետք են թողել նրա հետագա կարիերայի վրա։

Սթիվին երբեք դուր չի եկել, որ Փոլին ու Կլարային անվանում էին «հոգեծնողներ» կամ ակնարկում, որ նրանք իր հարազատ ծնողներ չեն։ «Փոլն ու Կլարան իմ իսկական ծնողներն են, — ասում էր նա և միևնույն ժամանակ կտրուկ արտահայտվում կենսաբանական ծնողների հասցեին, —ինձ համար այդ մարդիկ գոյություն չունեն»։

Հայի արյուն

Ահռելի էր Կլարա Հակոբյանի դերը թվային հեղափոխության հանճարի դաստիարակման հարցում։ Սթիվը շատ ծանր է տարել մոր մահը, որը կյանքից հեռացավ 1986 թվականին։

2007 թվականին, երբ Ջոբսն ընտանիքի հետ մեկնեց Թուրքիա, այնտեղ այցելեց Սուրբ Սոֆիայի տաճարը։

Զբոսավարի սխալ տեղեկությունները` Հայոց ցեղասպանության վերաբերյալ, բարկացրեց Սթիվին, նա լքեց շենքը, այնուհետև հեռացավ Թուրքիայից։

«Թեև նրա երակներում հայի արյուն չէր հոսում, սակայն մոր հանդեպ ունեցած սիրո արդյունքում, նա խորապես զգում էր, թե ինչ է վերապրել նրա ընտանիքը ցեղասպանության տարիներին», — մի հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կոմիտեի մամուլի քարտուղար Ֆիլ Վալոցկին։

Ի դեպ, Apple Watch բացառիկ ժամացույցների շնորհանդեսը 9 երկրներում (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հոնկոնգ, Չինաստան, Ճապոնիա) տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Русская версия

Լրահոս
0