00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիրք նվիրելու օրը. «Կարդում են համալսարանականները»

© Narek AvanesyanԳիրք նվիրելու օրը. «Կարդում են համալսարանականները»
Գիրք նվիրելու օրը. «Կարդում են համալսարանականները» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Կարդում են համալսարանականները» խորագրով շարքը:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է այս օրը նշվում է որպես` Գիրք նվիրելու օր:

Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Կարդում են համալսարանականները» խորագրով շարքը:

Այսուհետև գրադարանի գողտրիկ անկյուններից մեկում` Հեքիաթի սրահում, Երևանի պետական համալսարանի նախկին և ներկայիս ուսանողները, դասախոսները կհանդիպեն գրադարան այցելող փոքրիկ գրքասերների հետ և նրանց համար կկարդան պատմվածքներ, հեքիաթներ, բանաստեղծություններ…

«Կարդում են համալսարանականները» խորագրով շարքի առաջին հանդիպումը մեկնարկել է գերմանացի հայտնի մանկագիր Վալտեր Քրումբախի «Ճանապարհորդ ոզնին» չափածո հեքիաթի ընթերցմամբ: Ոզնու արկածների մասին պատմող այս գեղեցիկ պատմությունը ՀՀ մարզերի և մայրաքաղաքի դպրոցականների համար ընթերցեցին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը /ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը/, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ` Կարոլինա Հարությունյանը, Գոռ Դարմանյանը, Համլետ Պետրոսյանը: Նշենք, որ Գոռ Դարմանյանը և Համլետ Պետրոսյանը ծառայել են ՀՀ բանակում և մեր Հայրենիքի պաշտպաններից են:

© Narek AvanesyanԳիրք նվիրելու օրը. «Կարդում են համալսարանականները»
Գիրք նվիրելու օրը. «Կարդում են համալսարանականները» - Sputnik Արմենիա
Գիրք նվիրելու օրը. «Կարդում են համալսարանականները»

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ս. թ. փետրվարի 17-21-ը գրադարանում անցկացնում են Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը:

Տոնավաճառին իրենց հրատարակություններով մասնակցում են «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Արևիկ», «Մարի», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիան, «Բուկինիստ» գրախանութը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀԲԸՄ, ՀՀ ԳԱԱ, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, «IBBY Հայաստան» կազմակերպությունը և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը:

Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում գրադարանում անցկացվում է «Նվեր զինվորին» ակցիան. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գնելով Ձեր նախընտրած գիրքը, հնարավորություն ունեք այն նվիրելու զինվորին: Ցուցահանդես-տոնավաճառում գործում է տաղավար, որտեղ և կարող եք թողնել Ձեր ընծայագրով գիրքը` զինվորին փոխանցելու համար: Այսօրվա հեքիաթասաց-համալսարանականներն իրենց գրքերով ևս միացան այս գեղեցիկ ակցիային:

© Narek AvanesyanԳիրք նվիրելու օրը. «Կարդում են համալսարանականները»
Գիրք նվիրելու օրը. «Կարդում են համալսարանականները» - Sputnik Արմենիա
Գիրք նվիրելու օրը. «Կարդում են համալսարանականները»
Լրահոս
0