00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորի ոչ մի թեկնածու հայերեն թեստ հանձնելու հայտ չի ներկայացրել

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Национального Собрания РА
Заседание Национального Собрания РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ պատգամավորության հնարավոր թեկնածուներից ոչ ոք հայոց լեզվի քննություն հանձնելու հայտ Լեզվի պետական տեսչություն չի ներկայացրել, բայց թեստերով հետաքրքրվողներ եղել են: Լրագրողներին հայտնեց տեսչության պետ Սերգո Երիցյանը:

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայոց լեզվից քննություն հանձնելու հեռանկարից ապագա թեկնածուները դժգոհ չեն, կամ գոնե Լեզվի պետական տեսչությանն իրենց դժգոհությունները չեն ներկայացրել: Այսօր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Сейран Сароян и Манвел Григорян - Sputnik Արմենիա
Ո՞ր պատգամավորները խույս կտան հայերենի քննությունից

Նրա խոսքով տեսչություն զանգահարող պատգամավորներ եղել են, բայց ընդամենը հետաքրքրվել են թեստերի բովանդակությամբ:

«Հարցերը բարդ չեն, մենք աշխատել ենք, որպես առաջին քայլ, շատ բարդ հարցեր չընդգրկենք թեստի մեջ: Հաջորդ ընտրությունների ժամանակ վերլուծություններ կարվեն այն ամենից, ինչը մենք այսօր ունենք, և մոտեցումները կձևավորվեն դրանից ելնելով: Մեր նպատակն է, որ մեր պատգամավորները պետական կառավարման համակարգում որքան հնարավոր է տիրապետեն մայրենիին»,-ասաց Սերգո Երիցյանը:

Սերգո Երիցյանը հայտնեց, որ մշակված թեստերը բաղկացած են լինելու 30 հարցից, որոնցից 27-ին ճիշտ պատասխանելու դեպքում, քաղաքական գործիչը կստանա հավաստագիր, որը ԿԸՀ ներկայացնելով, իրավունք կունենա մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Բայց այս պահանջը տարածվելու է ոչ բոլոր թեկնածուների վրա: Նրանք, ովքեր ԿԸՀ կներկայացնեն հայերեն լեզվով կրթության ավարտական վկայական, ատեստատ կամ դիպլոմ, կազատվեն քննություն հանձնելու պարտավորությունից: Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք փաստաթուղթն ինքնին վկայում է, որ թեկնածուն բավարար չափով տիրապետում է մայրենի լեզվին, Սերգո Երիցյանը պատասխանեց. «Իհարկե, բավական չէ, բայց պատկերացրեք, որ մենք փորձեինք թեստավորում անցկացնել պատգամավորության բոլոր թեկնածուների հետ: Դա բավականին դժվար ու ժամանակատար գործընթաց կարող է լինել»,- ասաց Երիցյանը՝ միառժամանակ չբացառելով, որ հետագա ընտրությունների համար պատգամավորների հայերենի իմացությունն ստուգելու այլ չափորոշիչներ կկիրառվեն:

Ինչ վերաբերում է հանրությանն իրենց ոչ այնքան գրագետ հայերենով հայտնի պատգամավորներին, Սերգո Երիցյանը չժխտեց նրանց առկայության փաստն Աժ-ում, բայց և շեշտեց, որ այդպիսիք մեծ թիվ չեն կազմում:

«Այդ ամենը կաթիլ է ծովում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդօրինակ միջադեպեր լինում են բոլոր երկրների խորհրդարաններում:

Ի դեպ, թեստը չհանձնած թեկնածուն, մինչև ԿԸՀ-ում գրանցման վերջնաժամկետը, անսահմանափակ հնարավորություն ունի այն վերահանձնելու:

Նոր Սահմանադրությունը հայոց լեզվի քննության պահանջ է նախատեսում նաև դատավորների և հանրապետության նախագահի համար: Այս դրույթները, սակայն, ուժի մեջ կմտնեն միայն 2018թ-ին:

Սերգո Երիցյանը կարծում է, որ այս պաշտոնյաների համար մշակվող թեստերն անհամեմատ ավելի բարդ կլինեն, քան պատգամավորներինը:

Русская версия

Լրահոս
0