ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. 27-ամյա հայ ֆուտբոլիստը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 4 անգամ` երկու անգամ Եվրոպա լիգայում, մեկ անգամ` Պրեմիեր լիգայում, մեկ անգամ` Անգլիայի լիգայի Գավաթում: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է ընդամենը 15 հանդիպման:
Չորսական անգամ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ են ճանաչվել նաև շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան:
Նյութի ռուսերեն տարբերակը