00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանկերը վարորդներին տեխզննման կտրոն չեն տալիս

© Sputnik / Asatur YesayantsЗаснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամանորը նոր տհաճ անակնկալ է մատուցել վարորդներին: Տոնական օրերին ոստիկանությունը կտուգանի այն վարորդներին, որոնց ավտոմեքենայի տեխզննման ժամկետը սպառվել է, իսկ նոր կտրոն ստանալու փորձերն ապարդյուն են անցել, քանի որ բանկերը վարորդներին տեխզննման կտրոն չեն տալիս:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Վարորդներն ահազանգում են, որ ոստիկանությունը տուգանում է իրենց` տեխզննման կտրոնի ժամկետը սպառված լինելու հիմքով, իսկ նոր կտրոն ստանալու փորձերն ապարդյուն են: Բանն այն է, որ բանկերում վարորդներին հայտնում են, թե կտրոնների համար նախատեսված ձևաթուղթ չունեն: Տպագրված ձևաթղթերը բոլոր բանկերում սպառվել են, նորերն էլ բանկերը կստանան արդեն Նոր տարուց հետո:

ДТП - Sputnik Արմենիա
ՃՏՊ–ների ժամանակ ապահովագրողների ներկայության կարիք չկա

Իսկ վարորդներին շարունակում են տուգանել. ստեղծվել է փակշղթա, որից տուժում է դարձյալ շարքային քաղաքացին:

Sputnik Արմենիան, գնալով վարորդների ահազանգերի հետքերով, պարզեց, որ գործող կարգի համաձայն՝ կտրոնները տպագրում և բանկերին է ուղարկում Ֆինանսների նախարարությունը: Իսկ թե որքան կտրոն պետք է տպագրվի կոնկրետ ժամանակահատվածում, հաշվարկում է Ճանապարհային ոստիկանությունը` կախված նրանից, թե որքան ավտոմեքենայի տեխզննման ժամկետն է ավարտվում, ասենք, մինչև 2016թ-ի դեկտեմբերի 31-ը:

Պետական բոլոր գերատեսչություններն այսօրվանից տոնական արձակուրդում են, միայն Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը պատասխանեց մեր հեռախոսազանգին:

«Ֆինանսների նախարարությունը տպագրում և բանկերին է հանձնում այնքան կտրոն, որքան թիվ ներկայացնում է Ճանապարհային ոստիկանությունը,- հայտնեց նա:

Փաստորեն, ֆինանսների նախարարությունը պատշաճ կարգով կատարել է ՃՈ պատվերը, իսկ թե ոստիկանությունն ինչու է սխալ հաշվարկ արել, կիմանանք, թերևս, արդեն տոներից հետ:

Իսկ տոնական օրերին վարորդներն ստիպված կլինեն շրջել առանց ավտոմեքենայի կամ տուգանք վճարել ոստիկաններին` ոստիկանության սխալի դիմաց:

Լրահոս
0