ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերաբերյալ որոշումն արդեն ընդունված է, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
«Որոշումն արդեն կա, մոտ ապագայում հանրությունը կիմանա դրա մասին։ Առայժմ միայն մի բան կարող եմ ասել` այդ հարցը համարեք լուծված», — նշեց Ամիրյանը։
Իր հիմնադրման օրվանից` 1974 թվականից, մնջախաղի թատրոնը սեփական շենք չունի, մշտապես տեղից տեղ է տեղափոխվում։ Ընդ որում, թատրոնի ներկայացումներն ու անցկացվող փառատոները սիրված են ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև երկրի հյուրերի կողմից։ Մշակույթի նոր նախարար ունենալուց հետո, թատերախմբի մոտ հույս առաջացավ, քանի որ նախարարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի մանկության ընկերն է։
Նյութի ռուսերեն տարբերակը