00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորի մահվան գործով 2 մարդու մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Asatur YesayantsВоенная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զինծառայող Սարգիս Մանուկյանի էլեկտրահարվելու և մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալին և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետին:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Զինծառայող Սարգիս Մանուկյանի էլեկտրահարվելու դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը՝ անգիտակից վիճակում, էլեկտրահարված: Վերջինս Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Давид Тоноян - Sputnik Արմենիա
Հայ զինվորի մահվան ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և ձեռնարկվում անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար, նշանակվել փորձաքննություններ։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Յավրիյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, կապիտան Հրաչ Խանոյանը, պարտավոր լինելով ապահովել և վերահսկել բաշխիչ սարքվածքի սենքերում (էլեկտրական կայանի) դռների և լուսամուտների մշտական փակ լինելը, չեն կատարել իրենց վրա դրված նշված պարտականությունները, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Այն է՝ 4-րդ պահակակետի տարածքում վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Մանուկյանը 2016թ. մարտի 30-ին` ժամը 18:14-ին, բաց դռնով անարգել մուտք է գործել տրանսֆորմատորային ենթակայանի բաշխիչ սարքվածքի սենքի տարածք, դիպել 3,468 ԿՎ լարման տակ գտնվող «Ֆազային» հոսանքատար մասին, ինչի հետևանքով էլեկտրահարվել է և մահացել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Յավրիյանին և Հ. Խանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0