00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված զինծառայողների ընտանիքները չպիտի լինեն որևէ մեկի բարեգործության հույսին

© Sputnik / Asatur YesayantsВоенная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքն այսօր սկսվեց հասարակության շրջանում «1000 դրամների մասին օրենք» անվանումը ստացած «ՀՀ պաշտպանության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծին կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթից:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Կառավարության ներկայացրած նոր նախագծով առաջարկվում է 1000 դրամի պարտադիր վճարումը դիտարկել ոչ թե իբրև նոր հարկատեսակ, այլ դրոշմանիշային վճար: Փաթեթի մաս կազմող այլ օրենսդրական առաջարկներով էլ գործադիրն առաջարկում է բացառիկ արտոնություններ սահմանել ստեղծվող նոր հիմնադրամի համար: Մասնավորապես` հիմնադրամն ազատել ցանկացած տեսակի հարկերից ու տուրքերից և ապահովագրել սնանկացման հնարավոր գործընթացից:

Կառավարության այս առաջարկները տնտեսագիտական տեսանկյունից գնահատելով` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ սրանով կառավարությունն, ըստ էության, նոր հարկատեսակ է ներմուծում, բայց դրա անունն այլ բան է դնում:

Армянский драм - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյան. 1000 դրամը հորինած թիվ չէ

Իսկ ինչ վերաբերում է հիմնադրամին, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, «կառավարությունը ստեղծում է ամենասովորական ներդրումային հիմնադրամը, որը, սակայն, չի ենթարկվելու հիմնադրամների մասին գործող օրենսդրական կարգավորումներին, ինչը հղի է պատգամավորին մտահոգող ռիսկերով»:

Բացի այդ, ընդդիմությունը դարձյալ բարձրաձայնեց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների աջակցությունը հանրության ուժերով կազմակերպելու կառավարության առաջարկը:

Նրանց համոզմամբ` պետությունն իր պարտականությունը փորձում է բարդել քաղաքացիների ուսերին: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, հակառակը` վստահ է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել զինծառայողների ընտանիքներին օգնելու գործին:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ մտահոգություն հայտնեց, որ զինծառայողների ընտանիքների անունով հավաքված գումարները երբեմն շատ ավելի մեծ ազդեցություն են թողնում այդ գումարները հավաքողների և ոչ թե հասցեատերերի վրա:

«Զոհված զինծառայողների ընտանիքները չպիտի լինեն օլիգարխների կամ որևէ մեկի բարեգործության հույսին։ Գնում են բարեգործություն են անում, սելֆիներ են անում, տարանք էս արեցինք, էն արեցինք, սա նվաստացուցիչ է այդ մարդկանց համար: Մենք այս 1000 դրամները իշխանությանը չենք տալիս, մենք տալիս ենք զինծառայողների ընտանիքներին: Մեր բանակը օգնության, կարեկցանքի օբյեկտ չէ: Ազատամարտիկի ընտանիքը չի կարող լինել կարեկցանքի օբյեկտ»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է զինծառայողներին աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը։ Հիմնադրամի միջոցները ձևավորվելու են նվիրատվություններից, փոխառություններից, դրամաշնորհային գումարներից, հիմնադրամի սկզբնական միջոցներից, նաև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից պարտադիր գանձվող 1000 դրամ գումարից:

Զոհվածների և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ, 2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն, իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում, կստանան ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ: Այսինքն, սպային կամ նրա ընտանիքին 20 տարվա ընթացքում կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն։ II խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներն ամսական կստանան 200 հազար դրամ, 150 և 100 հազար դրամ համապատասխանաբար։ Դրամական միջոցները կստանան զինծառայողների ծնողներն ու երեխաները, ինչպես նաև մինչև 23 տարեկան եղբայրներն ու քույրերը։

Լրահոս
0