00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ընտրել են ռուսերենի լավագույն ուսուցչուհուն

© Sputnik / Asatur YesayantsIX Дни русского слова в Армении
IX Дни русского слова в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն անցկացված «Ռուսական խոսքի օրեր» միջոցառման շրջանակում ամփոփվեցին «ռուսաց լեզվի լավագույն ուսուցչուհի» հանրապետական ամենամյա մրցույթի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. 2016 թվականի ռուսաց լեզվի պատվավոր ուսուցչու կոչմանն արժանացավ Գյումրու Պուշկինի անվան №6 դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Շտոյանը։ Ռուսաց լեզվի 4000 ուսուցչից մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել միայն 27-ը։

«Արդեն 25 տարի է` դասավանդում եմ, մասնագիտությունս էլ պատահաբար չեմ ընտրել։ Ծնվել եմ Ղրիմում, իսկ Հայաստանում եմ 14 տարի»,- Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Շտոյանը։

Ռուզաննան մանկուց երազել է իրավաբան դառնալ, սակայն հետո միտքը փոխել է։ Մանկավարժությամբ սկսել է զբաղվել Գյումրու մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո։

Ռուզաննա ՇտոյանIX Дни русского слова в Армении. Педагог гюмрийской школы № 6 имени А.Пушкина Рузанна Штоян
Ռուզաննա Շտոյան - Sputnik Արմենիա
1/6
Ռուզաննա ՇտոյանIX Дни русского слова в Армении. Педагог гюмрийской школы № 6 имени А.Пушкина Рузанна Штоян
© Sputnik / Asatur YesayantsՌուսական խոսքի օրեր Հայաստանում
Ռուսական խոսքի օրեր Հայաստանում - Sputnik Արմենիա
2/6
Ռուսական խոսքի օրեր Հայաստանում
© Sputnik / Asatur YesayantsՌուսական խոսքի օրեր Հայաստանում
Ռուսական խոսքի օրեր Հայաստանում - Sputnik Արմենիա
3/6
Ռուսական խոսքի օրեր Հայաստանում
© Sputnik / Asatur YesayantsՌուսական խոսքի օրեր Հայաստանում
Ռուսական խոսքի օրեր Հայաստանում - Sputnik Արմենիա
4/6
Ռուսական խոսքի օրեր Հայաստանում
© Sputnik / Asatur Yesayants Լևոն Մկրտչյան
Լևոն Մկրտչյան - Sputnik Արմենիա
5/6
Լևոն Մկրտչյան
© Sputnik / Asatur Yesayants Մարկ Կալինին
Մարկ Կալինին - Sputnik Արմենիա
6/6
Մարկ Կալինին
1/6
Ռուզաննա ՇտոյանIX Дни русского слова в Армении. Педагог гюмрийской школы № 6 имени А.Пушкина Рузанна Штоян
2/6
Ռուսական խոսքի օրեր Հայաստանում
3/6
Ռուսական խոսքի օրեր Հայաստանում
4/6
Ռուսական խոսքի օրեր Հայաստանում
5/6
Լևոն Մկրտչյան
6/6
Մարկ Կալինին

Ռուսաց լեզվի լավագույն ուսուցչուհին կարծում է, որ ժամանակակից երեխաներն ավելի հեշտությամբ են սովորում օտար լեզուները, քանի որ տեղեկատվական աղբյուրները շատ ավելի հասանելի են դարձել։

Շտոյանը վստահ է, որ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման հետ կապված խնդիրներ չկան. «մեծ ու հզոր» այս լեզուն ամուր հիմքեր ունի մեր երկրում։

«Մենք մի մեծ առաքելություն ենք կատարում` երիտասարդ սերնդին հաղորդակից ենք դարձնում ազգային արժեքներին ու մեզ հարազատ ռուսաց լեզվին։ Իսկ նման ձևաչափով միջոցառումներն ուսուցչին ինքնակատարելագործման են մղում»,- ասաց Շտոյանը։

«Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» անվանակարգը` Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) հերթական նախագիծն է, որն ուղղված է երկկողմանի մարդասիրական համագործակցության խորացմանը։ «Ռուսաց լեզուն այսօր հայ և ռուս ժողովուրդների հաղորդակցման լեզուն է, և ռուսական խոսքի օրվա հիմնական նպատակը Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում ԳՄՌԿ ղեկավար Մարկ Կալինինը։

Общинный центр Дилижана - Sputnik Արմենիա
Դիլիջանից Դավոս երկար ճանապարհ կա անցնելու

Նա կարևոր է համարում ռուսաց լեզվի ուսումնասիրությունը, քանի որ Հայաստանում խոշոր ռուսական բիզնես կա, որը աշխատատեղեր է ստեղծում։ Կալինինն ընդգծեց, որ դպրոցականների և դիմորդների շրջանում լեզվի տիրապետման մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել։

Ամեն տարի ԳՄՌԿ-ն կրթության նախարարության հետ համատեղ դիմորդների ուսուցում և նախապատրաստական ծրագիր է իրականացնում ռուսական առաջատար բուհերում։ Շուրջ 220 մարդ կարողանում է մեկնել Ռուսաստան բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի ծրագրով սովորելու համար։ «Ռուսաց լեզու» ծրագրի շրջանակում Հայաստանի բուհերն ու դպրոցները ուսումնամեթոդական գրականություն են ստանում Ռուսաստանից։ ԳՄՌԿ-ն մի քանի տարի առաջ գործարկել է «Նոր սերունդ» ծրագիրը, որի շրջանակում ավելի քան հարյուր երիտասարդ Հայաստանից մասնակցել է Ռուսաստանի խոշոր կրթական, մշակութային և գիտական միջոցառումներին։

Հայաստանում իրականացվող մարդասիրական նախածերից մեկն էլ մարզային դպրոցներին սնունդ մատակարարելն է։ Դպրոցական սննդի ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի միջոցների հաշվին` Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով։

Լրահոս
0