00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը Ռուսաստանից դուրս են մղում տաջիկներին և ուզբեկներին

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցМногофункциональный миграционный центр
Многофункциональный миграционный центр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներին արտոնագրային հարկից ազատելը և նրանց իրավունքները ռուսաստանցի աշխատողների իրավունքների հետ հավասարեցնելը հանգեցնում է նրան, որ Հայաստանից և Ղրղըզստանից ժամանած միգրանտները դուրս են մղում ուզբեկներին և տաջիկներին, հայտարարել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի և Ղրղըզստանի աշխատանքային միգրանտները ռուսական աշխատաշուկայից դուրս են մղում Ուզբեկստանի և Տաջիկստանի աշխատողներին, ասել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը, հաղորդում է «Ռոսիյսակայա գազետան»։

«Հաճախ դա տեղի է ունենում ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներին պատենտային հարկից ազատելու և նրանց իրավունքները ռուսաստանցի աշխատողների իրավունքներին հավասարեցնելու շնորհիվ։ Արդյունքում ռուսական աշխատաշուկան բաժանվում է հօգուտ հայ և ղրղզ աշխատողների, որի հետևանքով Տաջիկստանից և Ուզբեկստանից (որոնք ԵՏՄ անդամ չեն) ժամանած միգրանտները դուրս են մղվում»,- ասել է Մենդկովիչը։

Կենտրոնական Ասիայի մյուս երկրները «միգրացիոն շոկ» են ապրում, որը բացասական է ազդում դրանց տնտեսությունների վրա։ Ամենից քիչ տուժել է Ղազախստանը, որի քաղաքացիները հազվադեպ են մեկնում Ռուսաստան` արտագնա աշխատանքի։ Այդ երկրից միգրանտների թիվը կրճատվել է ընդամենը 0,8 տոկոսով։ Իսկ ահա Տաջիկստանից` 10 տոկոսով, Ուզբեկստանից և Թուրքմենստանից` 16 տոկոսով։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Հարցում. Հայաստանի բնակչության շուրջ 50%–ը կողմ է ԵՏՄ անդամակցությանը

Դաշնակցային պայմանագիրը նրանց հավասար իրավունքներ է տալիս եվրասիական տարածքում աշխատանքի տեղավորվելու դեպքում։ Ռուսաստանի դեպքում դա նշանակում է, որ միգրանտներն ազատվում են հատուկ քննություններ հանձնելու, բժշկական տեղեկանք ներկայացնելու, ինչպես նաև հատուկ աշխատանքային արտոնագրի համար վճարելու անհրաժեշտությունից։ Ռուսաստանում տարվա ընթացքում արտոնագիր ստանալու հետ կապված ծախսերը 2014թ-ին կազմել են 30 հազար ռուբլի։ 2015թ-ին դրանք ավելացել են երկու անգամ։

Լրահոս
0