00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահ. արագաչափերից ստացված ֆինանսական հոսքերը պետք է կառավարեն պետական մարմինները

© Sputnik / Asatur YesayantsРадар скорости
Радар скорости - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Քննարկվել են ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի ծրագրի ներդրման հիմնական արդյունքներն ու ֆինանսական ցուցանիշները, ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության եզրակացությունները:

Председатель компании Ахиллес Эдуард Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱՊՊԱ–ի փոփոխություններն ու ոստիկանական կոռուպցիան

Մինչ այդ հանրապետության նախագահն իր մոտեցումներն ու դիտարկումներն է ներկայացրել քննարկվող թեմայի վերաբերյալ և տվել համապատասխան հանձնարարականներ:

«Երեք-չորս տարի առաջ, հաշվի առնելով Երևանում և ընդհանրապես հանրապետությունում մեքենաների թվի անշեղորեն աճը և սրա հետ կապված նաև անհարմարությունների ավելացումը, մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշում կայացրեցինք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով սկզբից Երևանում, այնուհետև նաև հանրապետության հիմնական մայրուղիներում ներդնել համապատասխան համակարգ, որի նպատակն էր քչացնել մարդկային գործոնի ազդեցությունն այդ պրոցեսների վրա, պետավտոտեսուչներին հնարավորինս զերծ պահել ճնշումներից, քչացնել նրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առկայությունը»,- ասել է նախագահը։

Ըստ նրա` արդյունքում շատ լավ գիտակցելով, որ կլինեն դժգոհություններ, շահարկումներ, եկել են եզրակացության, որ, իհարկե, զգալի աշխատանք է կատարվել, թեև դրանից դժգոհությունները չեն քչացել:

«Մենք պարտավոր ենք արձանագրել, որ բարձրացել է վարորդների իրավագիտակցության մակարդակը, որոշակի խնդիրներ լուծվել են, սակայն ամեն հանգրվանում մենք պետք է ունենանք նոր մոտեցումներ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով` ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից:

Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Զգուշացիր ավտոմեքենայից կամ ավտովթարի դեպքում խոստովանիր մեղքդ

«Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը: Ես կարծում եմ, որ լուծումները կան և այդ լուծումները նաև պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը Ոստիկանապետին, Երևանի քաղաքապետին»,- ասել է նա։

Նախագահը նշել է, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն: Նա մեկ անգամ ևս կրկնել է՝ այս պարագայում ևս նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք:

Լրահոս
0