00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահի խորհրդականը հաճույքով ներդրում է անում և հավատում վաղվա օրվան

© Sputnik / Asatur YesayantsКонгресс всемирной конфедерации ювелиров "Меридиан Экспо" в Ереване. Гагик Геворгян
Конгресс всемирной конфедерации ювелиров Меридиан Экспо в Ереване. Гагик Геворгян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս օրերին բոլոր ճանապարհները տանում էին Ոսկերիչների փողոցով դեպի «Մերիդիան» ազատ տնտեսական գոտի։ Հայաստանում անցկացվում էր ՍԻԲՋՈ համաժողովը։

Զուգահեռ ընթացավ ամենամյա «YEREVAN SHOW» ոսկերչական ցուցահանդեսը, որի նպատակը Հայաստանում ոսկեգործության ու ադամանդագործության զարգացումն է, արտադրողներին Հայաստան հրավիրելն ու նեդրումների խրախուսումը։ Թեմայի վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ նախագահի խորհրդական, Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանի հետ։

-Ներկայացրեք, խնդրում եմ, հայաստանյան պոտենցիալը ոլորտում։

— Այն շատ հսկայական է, եթե կա վաճառքի դաշտ։ Մեր ամբողջ խնդիրը վաճառքի մեջ է, այստեղ կարող են արտադրել հարյուրավոր տոննաներով, ամեն ինչ կա, բայց որտե՞ղ վաճառեն։ Ամբողջ խնդիրը վաճառքն է, քանի որ ժողովուրդը ֆինանսապես լավ վիճակում չէ։

Президент Армении принял участие в конгрессе всемирной конфедерации ювелиров Меридиан Экспо в Ереване - Sputnik Արմենիա
Հայ ոսկերիչներին հրավիրում են Հայաստան. մեկնարկեց ՍԻԲՋՈ–ն

Դրա համար ոսկու կամ ադամանդի դիմաց մեր ժողովուրդը շատ փոքր գումար է ծախսում։ Մենք գնորդներին դրսից ենք բերում։

Օրինակ, ռուսական ոսկու շուկայի հսկայական մասը գոյանում է Թուրքիայից, Թաիլանդից, Չինաստանից բերվող ոսկով։ Ես էլ մտածում եմ` ինչո՞ւ չգան մեր Հայաստանից ապրանք առնեն տանեն։ Մեր հայերն ավելի լավ ապրանք են արտադրում, պարզապես խնդիրը միշտ եղել է ներկայացնելը։ Մի խոսքով, հեռանկարը տեսնում եմ շատ պոզիտիվ, ուղղակի մի քիչ ժամանակ է պետք և համբերություն։

-Բայց հայ ոսկերիչների զգալի մասն այստեղ չի աշխատում, իրենց բիզնեսը ծավալում են դրսում։

— Պատմականորեն այդպես ստացվեց, որ շատ խնդիրներ ունեցանք` պատերազմ, երկրաշարժ, տնտեսական խնդիրներ։ Հայերը երկրից ստիպված դուրս եկան։ Ես էլ եմ դրսում ապրող հայ, բայց իմ աշխատանքն ավելի շատ Հայաստանում է, քան Ռուսաստանում։

Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ հարյուր-հազարավոր հայեր հիմա մեծ սիրով կվերադառնան հայրենիք և կաշխատեն այստեղ։ Նույնիսկ նման կարգախոս ունենք` վերադարձ դեպի հայրենիք։ Այստեղ ներկա են սփյուռքահայեր, որոնք դրսից եկել են և հայրենիքում են արտադրում։

-Մենք այս պահին գտնվում ենք ազատ տնտեսական գոտում։ Ի՞նչ առավելություններ է այն տալիս գործարարներին։

— «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին ստեղծված է հատուկ այն բանի համար, որ մեր ազգակիցները կարողանան վերադառնալ հայրենիք։ Ազատ տնտեսական գոտին ընդհանրապես ազատված է բոլոր հարկերից, այսինքն` դուք գալիս եք այստեղ, բիզնես եք անում, իսկ մաքսային դաշտում ձեզ չեն էլ նկատում, որովհետև մաքս չկա։

-Իսկ ներդրումնե՞րը։

— Հպարտորեն կարող եմ ասել, որ ես էլ եմ ներդրում անում, մեծ հաճույքով եմ դա անում, որովհետև վստահ եմ վաղվա օրվա վրա։ Ես գիտեմ, որ «Մերիդիան» կենտրոնում ամեն ինչ ապահով է, մաքսատան հետ խնդիր չենք ուեննա, ոստիկանության հետ մաքուր աշխատում ենք, քանի որ պետությունն այնպիսի արտոնություններ է տալիս, որ խարդախությունների կարիք չկա։

Դա առիթ է ստեղծում, որպեսզի մարդիկ գան ու հանգիստ աշխատեն։ Առաջ, եթե գալիս էին մարդիկ, ինչ-որ բան խախտում էին, մի բան անօրինական էին բերում։ Հիմա դրա կարիքը չկա։ Օրինակ, ձևակերպիր թղթի վրա, նշիր` ինչ ես բերում, բեր սարքիր ու սիրուն ձևով այստեղից էլ հետդ տար։

-Կա՞ն արդեն ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել այստեղ բիզնես ծավալել։

— Այո, այս շենքում արդեն իսկ աշխատում է 350 ոսկերիչ։ Դա հսկայական քայլ է այս կարճ ժամանակում։ Հուսով եմ, որ եկող տարվա մեր պլանների մեջ մոտավորապես 500-ից պիտի անցնենք։

-Այս օրերին Հայաստանում անցկացվում էր Ոսկերիչների համաշխարհային համաժողովը` ՍԻԲՋՈ-ն։ Հայաստանում բիզնես ծավալելու հաար առաջարկություններ ստացե՞լ եք արտասահմանցիների կողմից։

— Համաժողովն էլ այլ հարց է։ Այս օրերին Երևանում է գտնվում ՍԻԲՋՈ-ն։ Դա համաշխարհային ոսկերիչների կոնֆեդերացիան է, որը կազմված է աշխարհի հզորագույն ոսկերչական երկրների ասոցիացիաներից։ 45 երկիր է մտնում ՍԻԲՋՈ-ի մեջ։ Սա մեր պատմական հաղթանակն էր, որ կարողացանք այնքան վստահություն առաջացնել օտարերկրյա հզորագույն մարդկանց մոտ, ու նրանք եկան մեր փոքրիկ Հայաստան և մեկ շաբաթվա ժողովն այստեղ անցկացրին։

Президент Армении принял участие в конгрессе всемирной конфедерации ювелиров Меридиан Экспо в Ереване - Sputnik Արմենիա
Հայ ոսկերիչներին հրավիրում են Հայաստան. մեկնարկեց ՍԻԲՋՈ–ն

Նրանք քննարկում են ոսկերչական և ադամանդի ինդուստրիայի բոլոր խնդիրները համաշխարհային մասշտաբով։ Խնդիրներ կան, որ ընդհանուր են բոլորի համար։ Այստեղ ընդունվում են օրենքներ, որով պետք է ապրեն ոսկերչական ինդուստրիայի մասնակիցները։ Մեզ համար շատ կաևոր էր, որ այդ օրենքներն ընդունվեն Հայաստանում։ Մեր նախագահի աջակցությամբ դա ստացվեց։

Ի դեպ, բոլորը հիացած են Հայաստանով։ Նրանք այստեղ ոչ միայն աշխատում են։ Ցերեկը մենք մի քանի ժամով կազմակերպում ենք տուրեր, մեր գեղատեսիլ վայրերն են այցելում, իսկ երեկոյան պատիվ ենք տալիս, տեսնում են հայկական հյուրասիրությունը։ Սա ցուցադրում է մեր ազգային դիմագիծը։

Լրահոս
0