00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը կկրճատի արտագաղթն ու կզարգացնի տնտեսությունը

© Sputnik / Gohar SargsyanОткрытие технологического центра в Ванадзоре
Открытие технологического центра в Ванадзоре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչներ:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի-Sputnik. 10-ամյա Հայկը մեկ տարի առաջ անմիջականորեն առնչվեց ծրագրավորման տարրական կանոններին ու հայտնաբերեց իր համար մի մեծ աշխարհ: Այնքան նվիրվեց ոլորտի ուսումնասիրությանը, որ կարճ ժամանակահատվածում ստեղծեց իր կյանքի առաջին լուրջ գործը՝ համակարգչային խաղ: Դրանից հետո վերջնականապես համոզվեց՝ մեծանալու է և դառնա ծրագրավորող:

«Երբ խաղ ստեղծեցի, այնպես արեցի, որ դրանից երեխաները ագրեսիվ չդառնան: Հաճույքով եմ գալիս տեխնոլոգիական կենտրոն, որովհետև գիտեմ՝ շատ բան եմ սովորելու»,-ասաց Հայկը:

© Sputnik / Gohar SargsyanՎանաձորի տեխնոլոգիական կենտրոնը
Открытие технологического центра в Ванадзоре - Sputnik Արմենիա
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: Հիմնական նպատակն է՝ մարդկանց տեխնիկական և գործարար հմտությոնները զարգանան, երեխաները ճանաչեն ՏՏ ոլորտը, մյուս կողմից էլ ակտիվանան արտասահմանյան ներդրումները:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի օրինակով այս մեկը ևս կդառնա քաղաքի ու նաև մարզի տնտեսական կարևոր բաղադրիչ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կակտիվանան հայաստանյան ու արտասահմանյան կազմակերպությունների ուղղակի շփումները:

«Կենտրոնի առավելություններից է աշխատատեղերի ստեղծումը, ուսումնական պրոցեսի խոր ուսումնասիորթյունն ու կադրերի պատրաստումը»,-ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ հիշեցրեց, որ Լոռին արդյունաբերական մարզ է, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կարող է նպաստել, որ եղած արդյունաբերությունը նոր շունչ ստանա:

Строительство медицинского центра в Ванадзоре - Sputnik Արմենիա
Լևոն Ալթունյան. Վանաձորի բուժկենտրոն Վրաստանից էլ կայցելեն

«Արդյունաբերական քաղաքում մտածել էր պետք, թե տնտեսությունն ինչ նոր զարգացման հեռանկարներ կարող է ունենալ, իսկ զարգացման հեռանկարներից մեկը ՏՏ ոլորտն է: 21-րդ դարում առանց ՏՏ ոլորտի ճիշտ չէր լինի Վանաձորը զարգացնել: Ես համոզված եմ, որ տեխնոլոգիական կենտրոնը Վանաձորի տնտեսության մեջ շրջադարձային քայլ էր, առաջիկա ամիսներին, տարիներին դուք կտեսնեք, թե Վանաձորի տնտեսոթյան զարգացման մեջ ինչ դրական, զգալի տեղաշարժ է լինելու»,-ասաց մարզպետը:

Sputnik Արմենիայի այն հարցին, թե մարզպետն ինչպես է պատկերացնում մարզում զբաղվածության խնդրի լուծումը, նա պատասխանեց, որ այն կարգավորման ընթացքում է:

© Sputnik / Gohar SargsyanՎանաձորի տեխնոլոգիական կենտրոնը
Открытие технологического центра в Ванадзоре - Sputnik Արմենիա
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը

«Այս կենտրոնը կստեղծի 150 ուղղակի աշխատատեղ, իսկ 2 տարվա մեջ նախատեսվում է շուրջ հազար աշխատատեղ ավելացնել: Արդյունաբերության մեջ վերջին տարիներին, հատկապես քիմպրոմի հետ կապված, մենք ունեցանք որոշակի խնդիրներ, և խնդիրներից մեկն արտագնա ախատանքն է, բայց համոզված եմ, որ նմանատիպ քայլերով մենք կկարողանանք այդ խնդիրներն օր առաջ լուծել, նվազեցնել արտագաղթի ծավալները»,-ասաց նա:

Որպես ասվածի վառ օրինակ, նա ներկայացրեց Էռնեստ Քրիստափորյանին, որն ուսանել և աշխատել է Եվրոպայում, Ճապոնիայոմ, իսկ հիմա իր ապագան տեսնում է Հայաստանում:

«Ուսանողների համար պատրաստում ենք ուսուցման ծրագրեր: Նոյեմբերից Պոլիտեխնիկի ուսանողները գալու են դիպլոմային աշխատանքներն այստեղ պատրաստեն գործնականում»,-ասաց Քրիստափորյանն ու աշխատացրեց հաստոցը, որը տալիս է պլաստիկից ու մետաղից պատրաստված առարկաներ:

Դրանք հետագայում վերածվում են ավտոմասերի և այլ առարկաների, նայած թե ինչ պատվերներ կստանան ընկերություններից:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում իրականացվում են ՏՏ և ճարտարագիտական ոլորտներում մասնագիտական դասընթացներ: Արդեն իսկ վերապատրաստվել են շուրջ 4000 աշակերտներ, ուսանողներ և մասնագետներ:

Կենտրոնում գործում են եռաչափ տպիչներով և CNC համակարգով մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, որոնք հնարավորություն են տալիս ճարտարգիտական ոլորտում նախատիպեր մշակել, փորձարկել ու նոր արտադրանք մշակել:

Լրահոս
0