00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարը տեղյակ չէ իրավապահների իրականացրած գործողություններից

© ShabatСело Саратак
Село Саратак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, թե տեղյակ չէ սոցիալական աջակցության գործակալությունում իրավապահների իրականացրած գործողություններից և խորհուրդ է տվել դիմել տարածքային կառավարման նախարարություն:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակչության 1/3-ն աղքատ է: Այս փաստը հաստատում են նաև պաշտոնական աղբյուրներում հրապարակված թվերը, որոնց համաձայն գյուղն ունի 247 տնտեսություն, որից 80-ը` նպաստառու: 

Գյուղում գրանցված տնտեսությունների ու նաև ընտանեկան նպաստ ստացողների թիվը լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց հատկապես այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախօրեին: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին նախ` ընտրողների ցուցակների, ապա նաև` նպաստառուների թվի ուռճացված լինելու մասին:

Որոշ տեղեկությունների համաձայն, գյուղում գրեթե բոլոր ընտանիքները կեղծ ամուսնալուծված են, և մայրերը` որպես միայնակներ, նպաստ են ստանում: Բացի այդ, որոշ ընտանիքների անդամների մի մասը գրանցված է իր տանը կից շինությունների` գոմի, խորդանոցի գոյություն չունեցող հասցեով, բայց իրականում ապրում է ընտանիքի հետ` նույն հարկի տակ:

Գյուղում ստեղծված վիճակի համար մամուլը մեղադրում է Սարատակի՝ վերջերս վեընտրված գյուղապետ Միշա Ղրզոյանին: Ավելին, որոշ լուրերի համաձայն, նախընտրական շրջանում Արթիկի սոցիալական ծառայության պետը գյուղացիներին սպառնացել էր զրկել նպաստներից, եթե նրանք իրենց ձայնը Միշա Ղրզոյանին չտան:

Տևական ժամանակ մամուլի այս հրապարակումներին պատկան կառույցները որևէ կերպ չէին արձագանքում, բայց վերջերս, դարձյալ ոչ պաշտոնական, տեղեկություններ տարածվեցին, թե իրավապահները Արթիկի սոցիալական ծառայությունում նպաստների համակարգում ստուգումներ են սկսել։

Село Саратак - Sputnik Արմենիա
Սարատակ գյուղի հանցավորության դինամիկան

Լուրերը ճշտելու համար Sputnik Արմենիան այդ հարցն ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Նախարարը նախ խորհուրդ տվեց դիմել այլ պետական մարմին, ապա հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ:

«Մարզպետարանի մասով պետք է հարցնեք տարածքային կառավարման նախարարությանը»,- ասաց նա: Իսկ կոնկրետ համայնքի մասին մեր հարցին նախարարը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, իրենք մեր համակարգում չեն», և շտապեց հեռանալ:

Տարօրինակ զուգադիպությամբ, մեր այս զրույցից որոշ ժամանակ հետո, նույն օրը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակվեց հենց մեր հարցի պատասխանը:

© Sputnik / StringerԱրթիկի տարածքի նպաստառուների ցուցակը
Списки центра социального обеспечения в Артике - Sputnik Արմենիա
Արթիկի տարածքի նպաստառուների ցուցակը

«Զանգվածային որոշ լրատվամիջոցներում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի նպաստի իրավունքի օրինականության վերաբերյալ հրապարակած հոդվածներում տեղ գտած տեղեկությունները ճշտելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Սարատակ համայնքում իրականացրել է ուսումնասիրություն»,- հայտարարեց նախարարությունը, որի ղեկավարը ժամեր առաջ հայտարարում էր, որ այդ գործից տեղյակ չէ:

Նախարարությունը հայտնեց, որ ուսումնասիրվել են ոչ միայն Սարատակի 80 նպաստառու ընտանիքի գործերում առկա փաստաթղթերը, այլև այցելություններ են եղել դրանցից 30-ի տուն:

«Այցելությունների արդյունքում փաստվել է, որ նպաստ ստացող ընտանիքները իրապես աղքատ ընտանիքներ են, վարում են անապահով կենցաղ, որոշ դեպքերում անմխիթար բնակարանային պայմաններ` տունը չի ջեռուցվում, չունեն սանհանգույց, չկա ջրամատակարարում, հատակը բետոնապատ է»,- արձանագրում է պետական գերատեսչությունը:

Նախարարության կատարած ոսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սարատակ համայնքից անապահովության գնահատման համակարգում հաշվառված է 95 ընտանիք, որից ընտանեկան նպաստի իրավունք ունի 69-ը, սոցիալական նպաստի` 11-ը, ևս 2 ընտանիք գրանցված է եռամսյակային հրատապ օգնության ցուցակներում:

© Sputnik / StringerԱրթիկի տարածքի նպաստառուների ցուցակը
Списки центра социального обеспечения в Артике - Sputnik Արմենիա
Արթիկի տարածքի նպաստառուների ցուցակը

Ինչ վերաբերում է Արթիկի Սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը, ապա, ըստ նախարարության հրապարակած տեղեկատվության, 2016թ.-ի սեպտեմբերի դրությամբ այստեղ գրանցված է 2466 ընտանիք՝ 11643 անձով, որից սոցիալական նպաստ է ստանում 399-ը: Հրատապ օգնության ցուցակներում 2016թ. երրորդ եռամսյակի համար ընդգրկված է 145 ընտանիք:

Այսպիսով, թե՛ նպաստների համակարգում առկա խախտումների և թե՛ կեղծ ամուսնալուծությունների մասին մամուլում հրապարակված տեղեկությունները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է` իր պարզաբանման մեջ նշելով, որ ուսումնասիրության ընթացքում խախտումներ և նպաստի իրավունքի դադարեցման հիմքեր չեն հայտնաբերվել:

Լրահոս
0