00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթանակներ անցյալում՝ ապագայի սպասելիքներով

© SputnikАрарат 73
Арарат 73 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1973 թվականի հոկտեմբերի 28-ին ֆուտբոլի նախկին ԽՍՀՄ առաջնությունում հայկական ակումբային ֆուտբոլի ամենավառ էջերից մեկը գրվեց: «Արարատը» սեփական հարկի տակ հաղթելով «Զենիթին», հռչակվեց որպես ԽՍՀՄ չեմպիոն:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Մեր լեգենդար թիմը այս խաղից առաջ արդեն ընդհուպ մետեցել էր չեմպիոնի տիտղոսին, բայց հաղթանակ էր հարկավոր ու բոլորն էլ ուզում էին հաղթանակով ավարտել մրցաշրջանը: 1973 թվականին «Արարատը» դարձավ ԽՍՀՄ վեցերորդ թիմը, որը դուբլ ձևակերպեց՝ հաղթելով նաև գավաթի խաղարկությունում:

Артур Петросян. Сентябрь, 1997 год - Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը հին ֆուտբոլիստ է

Ստացվում է, որ 43 տարի առաջ մենք ցնծում էինք մեր թիմի հաղթանակով: «Զենիթի» հետ խաղը «Արարատի» համար այնքան էլ հեշտ չդասավորվեց: Հովհաննես Զանազանյանի և Էդուարդ Մարգարովի գոլերից հետո մրցակցին հաջողվեց խփել պատասխան երկու գնդակ: Բայց Էդուարդ Մարգարովի դուբլը վերջակետ դրեց այս դիմակայությանը: Այդ պահին չեմ կարծում, որ երկրպագուներից որևիցէ մեկը կմտածեր, որ դա լինելու էր Հայաստանի ակումբային ֆուտբոլի ամենամեծ հաղթանակը: Սակայն փաստը մնում է փաստ:

Լեգենդար թիմի այդ հաղթանակից հետո մենք չենք կարող հպարտանալ մեր մեծ հաջողություններով ակումբային ֆուտբոլում: Պարզ է, որ հաղթանակներ եղել են, սակայն շարունակական նման հաղթարշավ, ինչպես 1973-ին, մեր ակումբներն այլևս չուենցան ու դեռևս չունեն, իսկ եթե ավելի իրական մտածենք, ապա դժվար է պատկերացնել, թե երբ կունենանք:

Հասկանալի է, որ հիմա այլ պայմաններ են, այլ ֆուտբոլ: Ի դեպ, պայմանների մասին խոսելով, զուտ ֆուտբոլային առումով «Արարատի» ֆուտբոլիստները չունեին այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք ներկայիս ֆուտբոլիստներ: Խաղադաշտերի, մարզադաշտերի վիճակն ու շատ այլ գործոններով ժամանակն իրենն ասել է, ու հիմա այդ առումով խնդիրների գրեթե չկան: Բայց դրանց հետ մեկտեղ չկան հնչեղ հաղթանակներ:

Грачья Ростомян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ռոստոմյան. Զբաղվում ենք ֆուտբոլի խնդիրներով

ԽՍՀՄ-ի տարիներին, ինչպես և հիմա, ֆուտբոլը ամենասիրված մարզաձևն էր, բայց այն ժամանակ ֆուտբոլով զբաղվողների թիվն անհամեմատելի է ներկայիս թվերի հետ: Մանկապատանեկան բազմաթիվ դպրոցները ընթացքում պտուղներ էին տալիս, ու մրցակցությունը վարպետ թիմերում շատ բարձր մակարդակի վրա էր:

Պարզ էր, որ «Արարատի» կազմում հանդես էին գալիս լավագույնները, բայց վստահաբար կարելի է ասել, որ հայկական մյուս թիմերում էլ պակաս ուժեղ ֆուտբոլիստներ չկային: Ամբողջ հանրապետության ֆուտբոլիստների երազանքը «Արարատի» կազմում խաղալն էր, և այստեղից էլ գալիս էր մրցակցությունը:

«Շիրակի», «Լոռու», «Օլիմպիայի», հետագայում նաև «Կոտայքի» կազմերում իրականում բարձրակարգ շատ ֆուտբոլիստներ կային: Կար դպրոց: Դպրոց, որը բառի լայն իմաստով խաղացողներ էր պատրաստում մեր հանրապետությունը ներկայացնելու համար:

Ованнес Погосян - Sputnik Արմենիա
«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 10տ սննդամթերք է ուղարկում Ղարաբաղ

Խորհրդային միության փլուզումից հետո այդ դպրոցը դեռ երկար ժամանակ աշխատում էր անկախ Հայաստանի հավաքականի ու ակումբների օգտին: Մեր ազգային հավաքականը երկար ժամանակ խաղում էր հենց Խորհրդային միության դպրոցը անցած ֆուտբոլիստներով: Ու երբ այդ դպրոցի սաները ավարտեցին իրենց ելույթները, մենք պատրաստ չէինք նոր բարձրակարգ ֆուտբոլիստներ տրամադրել, որովհետև նոր դպրոցները նոր էին հիմնվում, իսկ հիմա էլ կարող ենք մեկ ձեռքի մատների վրա հաշվել, թե ֆուտբոլային քանի դպրոցի վրա է հիմնված հայկական ֆուտբոլը:

Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի հիանալի ելույթներից հետո մեր հավաքականը զգալի հետ քայլ կատարեց: Մի ակնթարթ կարծես թե ունեցանք ուրախանալու առից, բայց միևնույնն է, ֆուտբոլային դպրոցների կայացումն ու գործնեությունը ֆուտբոլային մեր զարգացման միակ ճանապարն է եղել և կա: Եթե տարեկան մենք միջազգային մակարդակի մեկ կամ երկու ֆուտբոլիստ չկարողանանք պատրաստել, ապա հաջողություններ ուղղակի չենք ունենա:

«Արարատի» հաղթանակների մասին հիշել, իհարկե, պետք է: Սա մեր ֆուտբոլային պատմությունն է: Սպորտում ասում են՝ ավելի հեշտ է դառնալ չեմպիոն, քան պահպանել այդ տիտղոսը: Համաձայն եմ՝ այդպես է: Բայց ինչ որ տեղ էլ առաջարկում եմ մոռանալ այդ հաղթանակների մասին ու ամեն կերպ ձգտել նոր հաղթանակներով մեր երկրպագուին ուրախացնել:

Լրահոս
0