00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դավթյան
Ադրբեջանն ատամները սրել է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում. Գառնիկ Դավթյան
09:01
6 ր
Թաթուլ Մանասերյան
Թուքիայի հետ սահմանի բացումը կնշանակի Հայաստանի տնտեսության կործանում. Թաթուլ Մանասերյան
09:08
2 ր
Սուրեն Նազինյան
Հոգեմետ նյութեր օգտագործողը շատ արագ հյուծվում է․ Սուրեն Նազինյան
09:10
7 ր
Վլադիմիր Գևորգյան
Քարտեզները նշագծված են կարմիրով, և ԵՄ երկրները ձեռնպահ են մնում իրենց զբոսաշրջիկներին ՀՀ ուղարկելուց. Վլադիմիր Գևորգյան
09:18
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. ՀՀԿ–ական վարչապետը, չբացահայտված հոկտեմբերի 27-ն ու կեղծ նպաստները

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 27-ի մամուլի տեսությունը։

«168 ժամ». 17 տարի՝ առանց պետության

«168 ժամ» թերթը գրում է. «17 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում սպանվեցին գործադիր իշխանության ղեկավար Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, նախարարներ, պատգամավորներ։ Ութ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սպանվեցին «մի խումբ ռոմանտիկներ» որակումը ստացած մարդասպանների իրականացրած ոճրագործության արդյունքում, որի բացահայտումն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատեց՝ որպես «ուչաստկովիի մակարդակի» գործ։ Գնահատեց և շարունակեց պաշտոնավարել ևս 9 տարի։

Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Ահաբեկչություն Հայաստանի Ազգային ժողովում. 17 տարի անց

Անցած 17 տարիներին Հայաստանում չգտնվեց այդ մեկ «ուչաստկովին», ով կկարողանար բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը։ Չգտնվեց, որովհետև դրա դերում կարող էր հանդես գալ միայն ու բացառապես պետությունը՝ պետության իսկական ու բովանդակային, և ոչ թե՝ իշխանության հետ իդենտիֆիկացվող իմաստով։ Չգտնվեց ու այդ չգտնումով արձանագրվեց, որ արդեն 17 տարի մենք ապրում ենք՝ փաստացիորեն առանց պետության։

«Հրապարակ». Սամվել Կարապետյանը Հայաստան է ժամանել գազի գինը իջեցնելու համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է գործարար Սամվել Կարապետյանը. նա Հայաստան է եկել «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ: Այցի հիմքում ընկած են գազի գնի իջեցման բանակցությունները, որոնք սկիզբ էին առել Պուտինի՝ Հայաստան այցի օրերին։

Ի շարս այլ հանդիպումների, երեկ Միլլերը հյուրընկալվել է ՀՀԿ գրասենյակում, հանդիպել Հովիկ Աբրահամյանին: Թե ինչ են խոսել, և դա հետագայում ինչ հետևանքներ կունենա, հայտնի չէ։

Ի դեպ, մեր տեղեկություններով, Աբրահամյանը դեռ չի հանձնել «միգալկաներով» ուղեկցող ավտոմոբիլը. երեկ նա դրանով էր «դռայվ» անում դեպի Մոնումենտ»

«Հայկական ժամանակ». Գազի գնի իջեցման հետ խնդիրներ կան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության հարցում լուրջ առաջընթաց չի կարողանում արձանագրել և քննարկումները շարունակվում են:

Վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Կարեն Կարապետյանը հանձնարարեց այս հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին քննարկել որոշ կատեգորիայի սպառողների համար տարբերակված սակագներ սահմանելու հնարավորությունը, դրանով մի կողմից բիզնեսը խթանելու, մյուս կողմից՝ սոցիալապես անապահով խավերի համար ավելի ցածր սակագին սահմանելու նկատառումներով:

Газовая плита - Sputnik Արմենիա
Գազի գինը՝ փորձաքար նոր կառավարության համար

Հանձնաժողովում կատարած հաշվարկները ցույց են տվել, որ այդ երկու խնդիրները միաժամանակ լուծելու դեպքում պետք է նվազի «Գազպրոմ Արմենիայի» եկամուտը, կամ պետք է բարձրացվեն մյուս սպառողներին մատակարարվող գազի սակագները:

Հանձնաժողովում հույս ունեն, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի կատարել իրենց տրված այդ հանձնարարականը»:

«Ժողովուրդ». վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կհամալրի ՀՀԿ շարքերը

Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀԿ-ի վերնախավը կրկին հավաքվելու է Մելիք-Ադամյանի իր գրասենյակում` ԳՄ նիստի: Սովորաբար ԳՄ նիստ կոչվող միջոցառումների ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավին տեղեկացնում է իր որոշումների մասին, և նրանք բոլորով միաձայն հաստատում են «շեֆի» որոշումները:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը նվիրված է լինելու նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին, որի նախապատրաստման հարցերով զբաղվող ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին զեկուցելու են իրենց արած-չարածների մասին, իսկ նա էլ ներկաներին տեղեկացնելու է, թե, ըստ իրեն, ինչպես է լինելու ՀՀԿ համագումարը:

Մեր տեղեկություններով՝ սպասվում է, որ այսօրվա նիստում կհայտարարվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին:

Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ նա առաջիկա օրերին ոչ միայն դառնալու է հանրապետական, այլ նաև գալիք համագումարում ընտրվելու է կուսակցության փոխնախագահ»:

«Չորրորդ իշխանություն». Արթիկի սոցիալական ծառայությունում իրավապահ մարմինները նպաստների համակարգում ստուգումներ են սկսել

«Չորրորդ իշխանությունը» անդրադարձել է Շիրակի մարզի Սարատակ գյուղում ստեղծված իրավիճակին։ Այստեղ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակում վերընտրված գյուղապետ Միշա Ղրզոյանը նախ ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ նրա որդին նախընտրական շրջանում ծեծի ենթարկեց իր համագյուղացուն` թոշակառու կնոջը, ապա թերթն ահազանգեց այս համայնքի ուռճացած ընտրացուցակների ու նպաստառուների կեղծ հասցեների մասին։ Կեղծ նպաստ ստացող ընտանիքիների թիվը գյուղում գրեթե ութ տասնյակ է։

Село Саратак - Sputnik Արմենիա
Սարատակ գյուղի հանցավորության դինամիկան

Թերթը գրում է, որ ըստ գյուղի նպաստառուների ցուցակի`գյուղում որևէ նորմալ ընտանիք չկա, նույնիսկ երիտասարդ ամուսինները, ըստ փաստաթղթերի, ամուսնալուծված են։ Գյուղի ընտանիքիների մայրերի ճնշող մեծամասնությունը միայնակ է և ապրում է ամենատարբեր հասցեներում, նույնիսկ գոյություն չունեցող հասցեում։

««ՉԻ» տեղեկություններով՝ Արթիկի սոցիալական ծառայությունում իրավապահ մարմինները նպաստների համակարգում ստուգումներ են սկսել։ Տարիներ շարունակ կեղծ նպաստներ ստացող որոշ ընտանիքներ զրկվել են նպաստից։ Խոսակցություններ կան, որ տարիներ շարունակ վճարվածը հետ գանձելու գործընթաց կարող է սկսվել։ Կարծում ենք՝ ճիշտ կլինի գումարների հետգանձումը սկսել գյուղապետից, որովհետև հենց նրա գիտությամբ են կազմվել նպաստառուների ցացակները»,- գրում է թերթը։

Լրահոս
0