00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դավթյան
Ադրբեջանն ատամները սրել է արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում. Գառնիկ Դավթյան
09:01
6 ր
Թաթուլ Մանասերյան
Թուքիայի հետ սահմանի բացումը կնշանակի Հայաստանի տնտեսության կործանում. Թաթուլ Մանասերյան
09:08
2 ր
Սուրեն Նազինյան
Հոգեմետ նյութեր օգտագործողը շատ արագ հյուծվում է․ Սուրեն Նազինյան
09:10
7 ր
Վլադիմիր Գևորգյան
Քարտեզները նշագծված են կարմիրով, և ԵՄ երկրները ձեռնպահ են մնում իրենց զբոսաշրջիկներին ՀՀ ուղարկելուց. Վլադիմիր Գևորգյան
09:18
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են ապրում աբխազահայերը

© Sputnik / Роберт ДЖопуаПредставители армянской диаспоры Абхазии
Представители армянской диаспоры Абхазии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև ավելի քան 100 տարի է` աբխազահայերը պատմական հայրենիքում չեն ապրում, այնուամենայնիվ պահպանում են հայկական ավանդույթներն ու ազգային ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. 42-հազարանոց հայ համայնքն ավելի քան մեկ դար է` բնակվում է Աբխազիայում, բայց այնքան է ինտեգրվել տեղի բնակչության հետ, որ Սուխումի բոլոր պետական և հասարակական կառույցներում հայեր կան։

Դպրոց և կենցաղ

«Աբխազիայում մենք լավ ենք ապրում, այստեղ հայկական 27 դպրոց է գործում, մեր երեխաները հայերեն են սովորում։ Այս հարցում մեզ օգնում են Հայաստանից բերված դասագրքերը», — Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած տեսակապի ժամանակ ասաց Աբխազիայի հայերի միության նախագահ Գալուստ Տրապիզոնյանը։

Նրա խոսքով` այս տարվանից Աբխազիայի պետական համալսարանում մանկավարժական ֆակուլտետ է բացվել, որտեղ 13 հայ ուսանող է ընդունվել։ Դա կարևոր իրադարձություն է աբխազահայերի համար, քանի որ հայկական դպրոցներում երիտասարդ կադրերի կարիք կա։

Александр Саркисян - Sputnik Արմենիա
Չեխիայի հայերը պահպանում են ավանդույթները և օգնում Ղարաբաղին

Աբխազիայի Հանրապետության հանրային պալատի անդամ Խաչիկ Մինոսյանը մեծ ձեռքբերում է համարում այն, որ Աբխազիայի սահմանադրությունը մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն է տալիս հայերին։ Հայ մասնագետների խումբը պարբերաբար ժամանում է Հայաստան ուսուցիչների որակավորման մակարդակը բարձրացնելու համար։ Աբխազիայի հայկական կառույցների ներկայացուցիչները միաձայն վստահեցնում են, որ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում տեղի համայնքի և պատմական հայրենիքի փոխգործակցության հարցում։

«Ամեն տարի բազմաթիվ երեխաներ են Աբխազիայից Հայաստան ժամանում «Արի տուն» ծրագրի շնորհիվ։ Այս տարի մեր երեխաները մասնակցել են «Իմ Հայաստան» փառատոնին»,- ասաց Մինոսյանը։

Հայերն Աբխազիայի պետական համակարգում

Հայկական համայնքի շատ ներկայացուցիչներ աշխատում են Սուխումի և Աբխազիայի մյուս քաղաքների ու շրջանների պետական կառույցներում։

Մինչև վերջերս Աբխազիայի փոխվարչապետը հայ էր, սոցիալական հարցերի նախարարը` Սուրեն Քերսելյանը։ Այժմ Աբխազիայի արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարարը գնդապետ Տիգրան Դիղբալթյանն է, գյուղատնտեսության նախարարի տեղակալն Աշոտ Մինասյանն է, հանրապետության կադաստրի պալատը գլխավորում է էկոնոմիկայի նախկին նախարար Դավիթ Իրադյանը։

Թեև Հայաստանի և Աբխազիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, այնուամենայնիվ աստիճանաբար զարգանում են տնտեսական կապերը, հիմնականում` մասնավոր բիզնեսի մակարդակում։

«Ամեն անգամ, երբ մենք որոշում ենք որևէ նախագիծ իրականացնել Հայաստանի հետ, Վրաստանի պաշտոնական մարմինները փորձում են խոչընդոտել», — ասաց Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Լևոն Գալստյանը։

Այս պահին քննարկվում է Հայաստանից Աբխազիա ձկնամթերք արտահանելու, իսկ Աբխազիայից Հայաստան` ձկան հումք ներկրելու հարցը։

Լրահոս
0