00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. համանախագահների այցն աննախադեպ ու թռիչքային չէ

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էդուարդ Շարմազանովը դրական է համարում Ջեյմս Ուորլիքի` Երևանում արած հայտարարությունը ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը ինքնորոշման իրավունքի սկզբունքով որոշելու մասին: Բայց համանախագահների տարածաշրջանային այցն աննախադեպ ու թռիչքային չի համարում:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը հաջորդում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին, և դրա նպատակը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը հասնելն է, այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը։

Джеймс Уорлик в Ереване - Sputnik Արմենիա
Ուորլիքը ողջունեց Ալիևի հայտարարությունը

«Չեմ ուզում ասել հերթական, ձևական, բայց չեմ էլ կարծում, որ կլինի աննախադեպ, թռիչքային, որովհետև ես այստեղ ավելի շատ կիսում եմ Պուտինի օգնական Ուշակովի գնահատականը, որ ԼՂ հարցում փոփոխությունների սպասել պետք չէ, կամ դեռևս մոտ չենք խնդրի լուծմանը, քանի որ Ադրբեջանը չի կարողանում իր մեջ գտնել քաղաքական կամք՝ իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի Երևանում արած այն հայտարարությանը, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցն առանցքային է և պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, նա նշեց, որ սա հենց այն միտքն է, որ բազմիցս հնչեցրել է հայկական կողմը:

«Շատ կարևոր է, որ ամերիկացի համանախագահը նշում է, որ առանցքային հարցը ոչ թե տարածքային հարցն է, ոչ թե փախստականների կամ այլ հարցեր են, այլ թիվ մեկ խնդիրը կարգավիճակի հարցն է: Այսինքն՝ ինքը շատ լավ գիտակցում է, որ պատճառը պետք է վերացնել, իսկ պատճառը հենց այնտեղ է, որ ինքնորոշման իրավունքի իրացում պետք է կայանա՝ հանրաքվեի միջոցով: Սա այն է, ինչի համար պայքարում է Ղարաբաղի ժողովուրդը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի խոսքով` այս հայտարարությունը շատ կարևոր է, քանի որ մինչս օրս եղել են հայտարարություններ՝ պարտադիր կամարտահայտության մասին, բայց համանախագահների կողմից պաշտոնապես առաջին անգամ է հնչեցվում հանրաքվեով ԼՂ կարգավիճակը որոշելու տեսակետը:

Ինչի հետևանք է ՄԽ-ի դիրքորոշման նման փոփոխությունը հարցին Շարմազանովը պատասխանեց, որ դա առաջին հերթին Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքն է: Բացի այդ` «համանախագահները շատ լավ հասկացել են, որ կա գիծ, որից այն կողմ ՀՀ իշխանությունները չեն անցնի երբեք, այդ գիծը Արցախի անկախությունն ու անվտանգությունն է»,- ասաց նա՝ հավելելով, որ այս երկու հարցում որևէ փոխզիջման մասին խոսելն իսկ ավելորդ է:

Լրահոս
0