00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը կմասնակցի Expo-Russia Armenia 7-րդ ցուցահանդեսին

© Sputnik / Asatur YesayantsФрукты
Фрукты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի քան հարյուր ընկերություն հոկտեմբերի 26-28-ը կմասնակցի Expo-Russia Armenia արդյունաբերական 7-րդ ցուցահանդեսին։ Այս տարի ցուցահանդեսին են միացել իրանցի գործարարներ։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Expo-Russia Armenia plus Iran միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և դրան նվիրված 7-րդ բիզնես ֆորումը կանցկացվի Հայաստանում ՌԴ արտգործնախարարության, տնտեսական զարգացման նախարարության և այլ նախարարությունների և գերատեսչությունների աջակցությամբ։ Այս մասին ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ Դավիթ Վարդանովը։ Նրա խոսքով` միջոցառմանը կմասնակցի ավելի քան հարյուր ընկերություն։

Карине Дноян, Армен Еганян, Ника Манукова и Оксана Дутова в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Արդյունաբերական էքսպո Երևանում. մուտք ռուսական շուկա

«Տեղի կունենա ռուսական տարածաշրջանների ապրանքների և ծառայությունների շնորհանդես։ Ամենամեծ տեսականին կներկայացնի Սանկտ Պետերբուրգը։ Միջոցառման շրջանակում կլոր սեղաններ կանցկացվեն Հայաստանի գերատեսչություններում։ Ցուցահանդեսի աշխատանքին են միացել մասնակիցներ Ռուսաստանի 11 շրջաններից, Հայաստանի յոթ շրջաններից, ինչպես նաև Բելառուսից, Իրանից և Սիրիայից», — ասաց Վարդանովը։ 

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին, պատասխանելով լրագրողներին հարցին, նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելանում է։

«Ապրանքաշրջանառությունն անկում է ապրել գումարային արտահայտությամբ, սակայն ապրանքային արտահայտությամբ այն ավելանում է։ Սա, իհարկե, կապված է Ռուսաստանում արժութային տատանումների հետ, որոնք հնարավորություն չեն տալիս վերադառնալ այն մակարդակին, որը կար նախկինում», — նշեց Վոլինկինը։

Նրա խոսքով` նման ցուցահանդեսների անցկացումը նպաստում է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, իսկ այժմ բավական արդիական է շրջանների համագործակցությունը։

«Ռուսաստանի շրջաններից տարբեր ձեռնարկությունների ներկայացուցիչներ են ժամանում, կապեր են հաստատվում տարբեր շրջանների հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ընկերությունների միջև ուղիղ կապերը մեծ ներդրում են երկրների միջև տնտեսական համագործակցության ընդհանուր հաջողության մեջ», — ավելացրեց դեսպանը։

Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Հայկական ապրանքները կցուցադրվեն Իրանում

Expo-Russia Armenia plus IRAN միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի հետևյալ շրջանները. Սանկտ Պետերբուրգը, Ռյազանի շրջանը, Ալթայի երկրամասը, Խանտի Մանսիյսկը, Ռոստովը, Կալուգան, Վոլգոգրադն ու այլ շրջաններ։

Տարիների ընթացքում միջոցառմանը մասնակցում են արտադրական ձեռնարկությունների, էներգետիկայի, մեքենաշինության, մետալուրգիայի, ավտոմեքենաների արտադրության, շինարարության, տրանսպորտի և այլ ոլորտներում գործունեություն ծավալած գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակիցների համար մեծ գործարար ծրագիր է մշակվել, որը նախատեսում է շնորհանդեսների, կլոր սեղանների անցկացում անմիջապես Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տրանսպորտի և կապի նախարարություններում։

Լրահոս
0