00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. Հայաստանում սպասում են Տաջիկստանի նախագահի պաշտոնական այցին

© presidentПрезиденты Армении и Таджикистана
Президенты Армении и Таджикистана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաջիկստանի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից մեկ օր առաջ է ժամանել Երևան, որպեսզի ևս մեկ հնարավորություն ունենա հանդիպելու իր հայ գործընկերոջն ու քննարկելու բոլոր ուղղություններով հայ-տաջիկական երկկողմ համագործակցության հեռանկարը:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

ՀՀ նախագահը ողջունել է գործընկերոջը Հայաստանում և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել բարեկամական, եղբայրական հարաբերությունները Տաջիկստանի հետ: Նշելով, որ հայ-տաջիկական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում ոչ երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին և ոչ էլ հայ և տաջիկ ժողովուրդների բարեկամությանը, Սարգսյանը նկատել է, որ այդուհանդերձ, միջպետական հարաբերությունները զարգացնելու դինամիկա կա, որն անհրաժեշտ է երկուստեք հետևողականորեն խորացնել ու ամրապնդել:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանում սիրով սպասում են Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցին, որը համագործակցության նոր և բազմաթիվ պայմանավորվածությունների սկիզբ կհանդիսանա:

Տաջիկստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը ջերմ հյուրընկալության արժանացնելու համար: Էմոմալի Ռահմոնը նշել է, որ սա իր երրորդ այցն է Հայաստան և հատուկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից մեկ օր առաջ է ժամանել Երևան, որպեսզի ևս մեկ հնարավորություն ունենա հանդիպելու իր հայ գործընկերոջն ու ընկերոջը, մտքեր փոխանակելու, քննարկելու բոլոր ուղղություններով հայ-տաջիկական երկկողմ համագործակցության հեռանկարը: Տաջիկստանի Նախագահն ընդգծել է, որ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ փոխգործակցության զարգացման առումով խոսելու բավականին թեմա կա:

президент Армении Серж Саргсян и генсек ОСКБ Николай Бордюжа - Sputnik Արմենիա
Սարգսյանն ու Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ նիստի մանրամասները

Նախագահ Ռահմոնը նշել է նաև, որ իր երկրում ուշադիր հետևում են աշխարհում կատարվող իրադարձություններին, և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նստաշրջանի շրջանակներում, բնականաբար, անդրադարձ կլինի ինչպես միջազգային արդի խնդիրներին, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության հարցերին:

Հայաստանի և Տաջիկստանի նախագահները հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Լրահոս
0