00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայր ու աղջիկ նույն դպրոցում. պետք է տարբերակել օբյեկտիվն ու սուբյեկտիվը

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում մի շարք հանձնարարականներ տվեց։ Դրանցից մի քանիսը վերաբերում էին կրթական ոլորտին։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ կրթական գործընթացում նախ պետք բացառվեն ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթները։

«Օրինակ` մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել նման դեպքեր, բայց պետք է տարբերակել օբյեկտիվն ու սուբյեկտիվը»,- ասաց վարչապետը

Հաջորդ հանձնարարականը վերաբերում էր գյուղական համայնքների դպրոցներին։ Ըստ վարչապետի` շաբաթը մեկ անգամ հեռահաղորդակցային կապ պետք է իրականացնել դպրոցների հետ և որտեղ ուսուցիչների պակաս կա, հնարավորություն տալ երեխաներին այդ դասընթացներն իրականացնել:

«Կարծում եմ` ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,-ասաց նա:

Վարչապետը կրթության և գիտության նախարարին և ՀՀ մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց 7-օրյա ժամանակահատվածում տեղեկություններ ներկայացնել դպրոցներում ազգակցական կապերի և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ:

Լրահոս
0