00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեժ ընտրություններ. հայ պատգամավորների վրացական երազանքը

© REUTERS / David MdzinarishviliПарламентские выборы в Грузии
Парламентские выборы в Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում շաբաթ օրն անցկացվեց խորհրդարանական ընտրություն, որի արդյունքում ընտրվեց հայ երեք պատգամավոր` Հենզել Մկոյան, Ռուսլան Պողոսյան և Սամվել Մանուկյան։ Նրանք բոլորը ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչներ են։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հոկտեմբերը, ինչպես նաև սպասվող նոյեմբերը, Վրաստանի ներքաղաքական կյանքում թեժ են լինելու։ Այդ մասին հայտնի էր դեռևս աննախադեպ նախընտրական քարոզարշավի պահից, որը մեկնարկել էր ընտրություններից չորս ամիս առաջ։

Խառը համակարգով վերջին խորհրդարանական ընտրություններում մասնակցեց 19 կուսակցություն և 6 դաշինք։ Անկախ ակնհայտ խախտումներից, որոշ դեպքերում էլ՝ ընտրատեղամասերում տեղի ունեցած անկարգություններից, 2016 թվականի ընտրությունները միջազգային դիտորդներն անվանել են տարածաշրջանում ամենաժողովրդավարականը։

Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով Վրաստանի խորհրդարան անցավ Հենզել Մկոյանը, իսկ համամասնական ցուցակով հայ համայնքը կներկայացնեն Ռուսլան Պողոսյանն ու Սամվել Մանուկյանը։ Ընդ որում, Մկոյանը ստացել է ընտրողների ձայների 65 տոկոսից ավելին։

Վրաստանը քվեարկեց հանուն երազանքի

Ինչպես և չորս տարի առաջ, այնպես էլ այսօր ընտրական մրցարշավի առաջնորդ դառնալու և ինքնուրույն Վրաստանի նոր կառավարությունը ձևավորելու Միասնական ազգային շարժման (ՄԱՇ) ջանքերը չարդարացան։

Ընտրատեղամասերի տվյալների 99.92 տոկոսի հաշվարկից հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, ընտրություններում համամասնական ընտրակարգով հաղթող է ճանաչվել «Վրացական երազանք` Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը՝ 48,61 տոկոս ձայնով, այն դեպքում, երբ նրա հիմնական հակառակորդը` Միասնական ազգային շարժումը` 27,14 տոկոս ձայն է հավաքել։

Վրացական խորհրդարանում երրորդ ուժը ձայների 5 տոկոսով դարձավ «Միավորված ընդդիմություն` Դավիթ Թարխան-Մոուրացի, Իրմա Ինաշվիլի` Վրաստանի հայրենասերների դաշինք» ռուսամետ դաշինքը։

Майя Панджикидзе - Sputnik Արմենիա
Փանջիկիձե. «Չէի ասի, որ Վրաստանի համար ավելի կարևոր է Ադրբեջանը, քան Հայաստանը»

Մյուս կուսակցությունները չհաղթահարեցին 5 տոկոսի շեմը։ Այլ տեսարան էր մեծամասնական համակարգում. ամբողջ Վրաստանի 73 միամանդատ տարածքներից 52-ում երկրորդ փուլ է լինելու։

ԿԸՀ տվյալներով` Թբիլիսիի 22 մեծամասնական տարածքներից երկրորդ անգամ ընտրություններ կանցկացվեն 18-ում։ Առաջին փուլի ընտրությունների վերջնական արդյունքը ԿԸՀ-ն պետք է հայտարարի մինչև հոկտեմբերի 27-ը։

Դրանից անմիջապես հետո կմեկնարկի ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքը կհրապարակվի մինչև նոյեմբերի 2-ը։ Երկրորդ փուլին կմասնակցեն այն թեկնածուները, որոնք հավաքել են առավելագույն քվեները, և այստեղ արդեն պայքարը կընթանա հիմնականում իշխող կուսակցության և ՄԱՇ-ի միջև։

Եթե ԿԸՀ-ն արդյունքների հայտարարման համար օգտվի առավելագույն ժամկետից, նախագահի հրավիրված կառավարության առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին։

Վրաստանի սահմանադրության համաձայն` նախագահը յոթ օրվա ընթացքում կներկայացնի երկրի վարչապետի պաշտոնի թեկնածուին, իսկ նա էլ իր հերթին կներկայացնի կառավարության կազմը։ Կառավարության ձևավորման վերջնաժամկետը դեկտեմբերի 13-ն է։

Խորհրդարանական մեծամասնությու՞ն

Անկախ նրանից, որ մեծամասնական տարածքներից մեծ մասում կանցկացվի ընտրության երկրորդ փուլ, այնուամենայնիվ, շատ փարձագետներ, ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս «Վրացական երազանքին» բացարձակ հաղթող են համարում։ Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք քաղաքական ուժը կստանա սահմանադրական մեծամասնություն (150-ից 113)։

Մինչդեռ դրանում չէին կասկածում ինչպես Վրաստանի նախկին վարչապետն ու կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, այնպես էլ իշխող թիմի մյուս անդամները։

«Դատելով ընտրությունների ներկա արդյունքներից` «Վրացական երազանքը» մոտ է վերջին տարիների բաղձալի երազանքին` սահմանադրական մեծամասնությանը։ Համամասնական համակարգով գրեթե 50% արդյունքը և մեծամասնական թեկնածուների առավելությունը, որոնք մասնակցելու են քվեարկության երկրորդ փուլին, դրա ապացույցն են», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Նրա խոսքով` եթե իշխող կուսակցությունը ստանա խորհրդարանական ձայների մեծամասնությունը` 76 և ավելի տեղ, ապա կկարողանա հաստատել կառավարության նոր կազմը և ներկայացնել վարչապետին, սակայն ԱՄՇ ընդդիմության առկայությունը մի փոքր կսահմանափակի իշխանության գործողությունները։

Սակայն եթե իշխող կուսակցությունը ստանա 113 և ավելի ձայն, ապա սա նրան անսահմանափակ հնարավորություն կտա ընդհուպ մինչև երկրում սահմանադրական բարեփոխումների նախաձեռնում։ Օրինակ` Վրաստանի նախագահի համընդհանուր ընտրությունների չեղարկում, որից հետո երկրի ղեկավարին նշանակելու է խորհրդարանական մեծամասնությունը։ Արդեն հիմա հրապարակվում է Վրաստանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուի անունը։ Իվանիշվիլու կարծիքով` նախագահ կդառնա նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Փորձագետը կարծում է, որ Վրաստանի նոր կառավարությունը կշարունակի գործող նախարարների կաբինետի նախագծերը և քաղաքականությունը։ Արտաքին քաղաքականության ոլորտում անփոփոխ կմնա եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրացիայի ներկա վեկտորը` Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները զուգահեռաբար խորացնելու հնարավորությամբ։ Կշարունակվի նաև հարևան երկրների հետ Վրաստանի քաղաքական և առևտրատնտեսական փոխհարաբերությունների դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը։

Լրահոս
0