00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Տիգրան Ավինյան
Մեզ պետք է մի ընկերություն, որն իր վրա կվերցնի կոյուղու ամբողջ ցանցի պատասխանատվությունը. Տիգրան Ավինյան
11:49
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցիները բոյկոտում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները

© Арменуи Мхоян Выборы в Гюмри
Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 9-ին Գյումրիում ամփոփվում են համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքները: Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում լարված իրավիճակ է:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Գյումրիում մարդիկ հավաքվել և բոյկոտում են հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացված է օրակարգային երեք հարց: Գյումրու թիվ 34 ԸԸՀ նիստում ներկայացված հարցերից առաջինը հոկտեմբերի 2-ին կայացած ավագանու ընտրությունների արձանագրութունների քննարկումն է, երկորդը՝ ընտրութունների արդյունքների որոշման կայացումը, և երրորդ՝ ավագանու անդամների ընտրության որոշման կայացումը:

Հավաքվածները նախ ՀՀ գլխավոր դատախազի ներկայությունն են պահանջում, ապա՝ հանձնաժողովի կողմից արդյունքների իրական որոշման կայացում: Խոսքը վերաբերում է ավագանու մանդատների թվին: Մարդկանց մի մասը հանձանաժողվից պահանջում է ոչ իրավական համարել հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքները և որոշում կայացնել նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներով՝  հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 46 092 մարդ կամ ընտրողների 36.59%-ը:

Город Гюмри - Sputnik Արմենիա
Հայրաքաղաքի ընտրական առանձնահատկությունները

Գյումրիում մրցում էր 11 քաղաքական ուժ (10 կուսակցություն և մեկ դաշինք)։ Նախնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրած Բալասանյան դաշինքը ստացել է 14 987 ձայն (34.75%): Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 9344 ձայնով (21.66%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 4578 ձայնով (10.62%): Չորրորդ տեղում «Գալա» կուսակցությունն է՝ 4517 ձայնով (10.47%)։

Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել վեց տոկոս անցողիկ շեմը։ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը ստացել է 2475 ձայն (5․74%), «Համախմբումը»՝ 2469 ձայն (5.72%), Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2313 ձայն (5.36%), «Ալյանսը»՝ 774 ձայն (1.79%), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 ձայն (1.48%), «Գործարար» կուսակցությունը՝ 556 ձայն (1.29%), Հայ ազգային կոնգրեսը՝ 417 ձայն (1.09%)։

Հոկտեմբերի 6-ին «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» փաստաթուղթ են ստորագրել, որում իրենց հաշվարկն են ներկայացրել՝ ավագանու 15 մանդատ՝ «Բալասանյան դաշինքին», 9 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստանին», 5-ը` «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, և 4-ը` «ԳԱԼԱ»-ին։ Ըստ այս հաշվարկի, ընդդիմադիր ուժերն ունեն 18 մանդատ։

Լրահոս
0