00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Տիգրան Ավինյան
Մեզ պետք է մի ընկերություն, որն իր վրա կվերցնի կոյուղու ամբողջ ցանցի պատասխանատվությունը. Տիգրան Ավինյան
11:08
10 ր
Վիկտոր Մնացականյան
Խողովակի մեջ մտցված Գետառը մի օր կարող է դուրս գալ դրանից. Վիկտոր Մնացականյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Պաշտոնյաները փոխվում են, ընտրությունները հուշում են ՀՀԿ-ի մենաշնորհի ավարտը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 4-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Արցախյան պատերազմով անցած նախարարը՝ գործազուրկ

«Եթե Հայաստանի կառավարման համակարգում փորձենք Սերժ Սարգսյանի համար ամենավստահելի անձանց աղյուսակ կազմել, ապա այդ ցանկում Վիգեն Սարգսյանը հաստատ առաջին տեղը կզբաղեցնի: Ինքը՝ Վիգեն Սարգսյանը, ևս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է Սերժ Սարգսյանին: Եվ նա իր յուրօրինակ մտածողությամբ, իհարկե, ՊՆ-ում կփորձի ռեֆորմներ իրականացնել»,- գրում է թերթը և հավելում, որ Վիգեն Սարգսյանը, սակայն, ըստ էության բանակում չի ծառայել և չգիտի զինվորի հոգեբանությունը:

Резиденция президента Армении - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը նշանակեց պաշտպանության և ԱԳ նախարարներին

«Սարգսյանն իր ծառայությունն անցել է նախարարի ռեֆերենտի պաշտոնը զբաղեցնելով: Իսկ Սեյրան Օհանյանը, որն արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է եղել, փաստացի մնաց անգործ` մերժելով բոլոր առաջարկները»,- գրում է «Ժողովուրդը»:

«Հրապարակ». ՊԵԿ նախագահի փոփոխություն՝ վարչապետի պնդմամբ

«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է երեկ տեղի ունեցած երկու անսպասելի հրաժարականներին: «Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից և ԱԺ նախագահին դիմում ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին։ Հիշեցնենք, որ այս գումարման խորհրդարանին ընդամենը 5 ամիս է մնացել աշխատելու։ Երկրորդ հրաժարականը, որը ոչ պակաս տարօրինակ էր, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանինն էր, որն այս պաշտոնին նշանակվել էր 2016-ի մարտին։ Ոչ լրիվ 7 ամսվա ընթացքում նա չէր հասցրել առանձնապես աշխատել։ Անհասկանալի է, թե ինչ իմաստ ուներ նրան ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ՊԵԿ տեղափոխելը, եթե այսքան կարճ էր աշխատելու»,- գրում է թերթը: Իսկ փոփոխությունն, ըստ հոդվածագրի, «պնդել է Կարեն Կարապետյանը, որը ՊԵԿ նախագահի կարևոր պաշտոնում իր համար վստահելի մարդ էր պատկերացնում»։

Сурен Караян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նոր նախարարը մեկ ամիս չի խոսի

«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանը ուշ թե շուտ կազատվի Դավիթ Հարությունյանից

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից, և այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երևում վարչապետի կողքին:

«Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, որը կառավարության նիստերի ժամանակ նստում է վարչապետի կողքին»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ Հովիկ Աբրահամյանի կողքին փոխվարչապետի փոխարեն մշտապես նստում էր հենց Դավիթ Հարությունյանը:

«Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Կարապետյանն ի սկզբանե է ցանկացել ազատել Դ. Հարությունյանին, բայց քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները համակարգել է Հարությունյանը և պետք է ավարտին հասցնի, նա դեռ պետք է պաշտոնավարի:

Բացի այդ, նաև Արփինե Հովհաննիսյանին դեռ չազատելու համար Կարապետյանին խնդրել է Հովիկ Աբրահամյանը»,- գրում է թերթը:

«Ժողովուրդ». Հերթը հասավ մարզպետներին

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու և նշանակվելու է ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ՝ Արամ Հարությունյանի փոխարեն: Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:

«Ի դեպ, ենթադրվում է, որ առաջիկայում կփոխվեն նաեւ Արարատի և Սյունիքի մարզպետները: Մասնավորապես, ըստ լուրերի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն առաջիկայում նշանակվելու է Արարատի մարզպետ: 2014-ին Գրիգորյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ դարձյալ այդ պաշտոնն էր զբաղեցնում»,- գրում է թերթը:

«Առավոտ». ՀՀԿ-ի մենաշնորհը կավարտվի

«Առավոտ»-ի խմբագրականը վերլուծել է Գյումրիում ու Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: «ՀՀԿ-ն Գյումրիում ու Վանաձորում չի ստացել բացարձակ մեծամասնություն, և անկախ այն հանգամանքից՝ կունենա քաղաքապետ, թե ոչ, բոլոր դեպքերում ստիպված կլինի հաշվի նստել ԲՀԿ-ի, «Հայկական վերածննդի», Վանաձորում նաև՝ «Լուսավոր Հայաստանի» հետ, Գյումրիում նաև՝ «Գալայի» հետ»,- գրում է թերթը:

Город Гюмри - Sputnik Արմենիա
Հայրաքաղաքի ընտրական առանձնահատկությունները

Այս կուսակցությունները, «Առավոտի» խմբագրի կարծիքով, չպետք է տրվեն «հայավարի» դաշինքներ կազմելու գայթակղությանը, այլ պետք է մտածեն սեփական հաջողությունները զարգացնելու մասին: Իսկ մյուսները նախ պետք է ընդունեն սեփական պարտությունը, ապա վերանայեն քաղաքական պայքարի իրենց հռետորաբանությունը:

«Եթե 2017-ի ընտրությունների արդյունքները լինեն Գյումրու ու Վանաձորի ընտրությունների նման, դա արդեն որոշակի առաջընթաց կլինի, որովհետև կխարխլի մեկ կուսակցության մենաշնորհային դիրքը, ինչպես էլ այն կոչվի: Ժամանակը դա է թելադրում»,- գրում է «Առավոտը»:

Լրահոս
0