00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն օգնում է Սիրիայի բոլոր կարիքավոր բնակիչներին

© Sputnik / Asatur YesayantsАрмения отправляет гуманитарную помошь в Сирию
Армения отправляет гуманитарную помошь в Сирию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում շարունակվում են մարտական գործողությունները, շատերը հեռանում են երկրից, շատերն էլ օգնության կարիք ունեն։ Հայաստանից գիշերը Սիրիա է ուղարկվել հումանիտար օգնության առաջին խմբաքանակը, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Հալեպում ՀՀ հյուպատոս Տիգրան Գևորգյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայում, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, կարևոր խնդիր է հումանիտար օգնությունը տեղ հասցնելու ուղիներ մշակելը, ասաց Հալեպում Հայաստանի հյուպատոս Տիգրան Գևորգյանը։

Հյուպատոսը հայտնեց, որ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ Հայաստանից Սիրիա ուղարկված օգնության առաջին խմբաքանակը մեծ ոգևորություն է առաջացրել հայերի ու բոլոր սիրիացիների շրջանում, քանի որ ուղղված է բոլորին։

«Դա առաջին անհրաժեշտության ապրանք է` սնունդ, մանկական տաք հագուստ։ Առաջին չափաբաժինը հասնելուն պես ռուսական ավիաբազայի ղեկավարության հետ համագործակցությամբ կազմակերպեցինք առաջին 20 տոննա օգնության տեղափոխումը ծովափնյա շրջանների` Լաթաքիա, Քեսաբ, բնակչությանը։»,- նշեց նա։

Նա հայտնեց, որ բեռն արդեն հասել է Լաթաքիայի հայկական եկեղեցի, ու վաղն արդեն կսկսվի բաժանումը ոչ միայն հայերին, այլ բոլոր կարիքավորներին։ Սիրիայի օգնության խաչի տիկնանց հանձնախումբը պատրաստ է լծվել օգնությունը բաժանելու գործին։

Գևորգյանը տեղեկացրեց, որ այժմ բանակցություններ են վարում Հայաստանից ուղարկված հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռի բեռն անվտանգ Հալեպ հասցնելու ուղղությամբ։

Հյուպատոսը հայտնեց նաև, որ Հալեպում այժմ լարված վիճակ է, մի քանի օր առաջ զոհվեց 5 հայ, որոնց մեջ երեխաներ կային, ևս 8-ն այս պահին հիվանդանոցում է։

Пресс-конференция посвященная помощи сирийским армянам. Айаса Тагмазян и Серж Срапионян - Sputnik Արմենիա
Սիրիահայերը Հայաստան գալու գումար չունեն

Հայկական Նոր գյուղ թաղամասը հիմնահատակ ավերվել է։ Ծանր տնտեսական վիճակ է, 24 ժամ չի լինում էլեկտրականություն, շատերը չեն կարողանում հոգալ տարրական կենցաղային խնդիրները, սնունդը։

«Հայերը տասնյակ հազարներով ստիպված են եղել լքել Հալեպը։ Նրանցից ոմանք Հայաստան են եկել, արդեն Հայաստանում շուրջ 18 հազար սիրիահայ է հաստատվել, մյուսները մեկնել են ԱՄՆ։ Որոշ մասն էլ Լիբանան է գնացել` հույսով, որ դրությունը կլավանա, ու շուտ կվերադառնա Հալեպ»,- հայտնեց Գևորգյանը։

Հյուպատոսը նշեց, որ արտագաղթում են ոչ միայն հայերը, այլև արաբները, քանի որ վտանգ է սպառնում բոլորի կյանքին։

Լրահոս
0