00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փառատոնի մեխը ոչ թե աստղն է, այլ հեղինակը

© FB ProfileГиоргий Гогиберидзе
Гиоргий Гогиберидзе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաթումում հեղինակային կինոյի XI փառատոնի ավարտին փառատոնի տնօրեն Գեորգի Գոգիբերիձեն Sputnik Արմենիային ներկայացրեց իր տեսակետը փառատոնի հայեցակարգի վերաբերյալ, նշեց փառատոնի կայացման դժվարությունները և հաջողության ճանապարհին առկա խոչընդոտները։

Բաթումի հեղինակային կինոյի միջազգային փառատոնի (BIAFF) տնօրեն, կինոռեժիսոր Գեորգի Գոգիբերիձեն Sputnik Արմենիային պատմեց հեղինակային կինոյի տարածման և այն մասին, թե որքանով են փառատոներն արտացոլում այսօրվա կինեմատոգրաֆիական պատկերը։ Զրուցել է Կարեն Ավետիսյանը։

-Այս տարի փառատոնը որևէ ծրագրային շեշտ ունեցե՞լ է։

— Մենք միշտ մեկ ծրագրային շեշտ ունենք` փառատոնում ցուցադրված յուրաքանչյուր ֆիլմի հեղինակի, ռեժիսորի ներկայությունը։ Ընտրություն կատարելիս մեզ համար բոլորովին կարևոր չէ թեման` լինի դա քաղաքական, թե ֆեմինիստական։ Գլխավորն այն է, որ դա հեղինակն է և նրա ֆիլմը` անկախ ամեն ինչից։

-Ձեր կարծիքով` տվյալ պահին համաշխարհային փառատոներն արտացոլու՞մ են աշխարհի կինեմատոգրաֆիական պատկերը։

— Կարող եմ վստահաբար ասել, որ աշխարհում չեմ տեսել որևէ փառատոն, որն ուղղված է բացառապես հեղինակային կինոյի տարածմանը։

Кинофестиваль в Батуми - Sputnik Արմենիա
Բաթումի փառատոն. անձրևը կինոյին վնաս չէ

Նույնիսկ Կաննի կինոփառատոնում զուգահեռաբար կարող են ցուցադրվել Ֆոն Թրիերի և Տակաշի Միիկեի ֆիլմերը։ Հարց է ծագում. որտե՞ղ է Տակաշի Միիկեն, որտեղ է հեղինակային կինոն։ Ինձ թվում է` նրանք պարզապես համադրելի չեն միևնույն մրցույթի շրջանակում։ Իսկ դա նշանակում է, որ փառատոնը որոշակի խաղի կանոններ է ստեղծում, և ժյուրին սկսում է աշխատել այդ կանոններով։

-Դուք, իհարկե, ներկա եք լինում տարբեր փառատոների։ Կա՞ արդյոք փառատոն, որը Ձեզ համար ընդօրինակելի է կամ ոգեշնչել է Ձեզ Բաթումի միջազգային կինոփառատոնը ստեղծելիս։

— Այո, իհարկե։ Դրանք շատ են, օրինակ, Կառլովի Վարիի փառատոնը, որի երիտասարդական ծրագրում ընդգրկվել եմ դեռ ուսանողական տարիներին և շատ ոգեշնչվել։ Հետո հասկացա, որ Բաթումը հիանալի վայր է փառատոն անցկացնելու համար, ի դեպ, Բաթումն այն սակավաթիվ քաղաքներից է, որտեղ խորհրդային շրջանում շատ ֆիլմեր են նկարահանվել` տարեկան մոտավորապես 30-50 ֆիլմ, և դրանցից շատերում քաղաքը չի ճանաչվում, բայց նկարահանումներն անցկացվել են հենց Բաթումում։ «Ռոբինզոն Կրուզոյի» ճանապարհորդությունը` Խորհրդային Միությունում առաջին ստերոսկոպիկ ֆիլմը, որը հիմա անվանում են 3D, նույնպես նկարահանվել է Բաթումում։

Համեմատության համար նշեմ, որ Բաթումում ԽՍՀՄ օրոք աշխատում էր 35-40 կինոթատրոն, իսկ այսօր միայն մեկն է և այն էլ` շատ փոքր։

-Իսկ կա՞ն վիճակագրական տվյալներ, որոնք ցույց կտային փառատոնի ձեռքբերումները վերջին 11 տարիների ընթացքում։

— Եթե անգամ հետևենք, թե քանի հանդիսատես է մտնում կինոթատրոն փառատոնային օրերին, իսկ քանի հոգի` փառատոնից դուրս, ապա կարող ենք համոզված լինել, որ փառատոնն անում է իր գործը։ Մարդիկ ակտիվ այցելում են կինոթատրոններ` չնայած վատ եղանակին և ծուլությանը, իսկ բաթումցիները բավականին ալարկոտ են (ծիծաղում է)։

-Հավանաբար, բոլոր ծովափնյա շրջանների բնակիչների նման։

— Իհարկե։

Пресс-коференция, приуроченная к открытию второго Международного фестиваля документальных фильмов «Абрикосовое дерево». Гарегин Закоян - Sputnik Արմենիա
«Ծիրանի ծառն» այս տարի «կծաղկի» հոկտեմբերին

-Սովորաբար փառատոնի առաջին տարիներն այդքան հաջող չեն լինում. կայացման շրջան և նման բաներ։ Ի՞նչը կարող եք շրջադարձային պահ անվանել անցած տարիների ընթացքում։

— Վրացական կինոկենտրոնը տարեկան նկարում էր 5-6 լիամետրաժ ֆիլմ։ Բայց դրանք չէին մտնում վարձույթ, քանի որ չէին կարող միջոցներ հավաքել, և այդ ֆիլմերը տեսնելու և դրանք եվրոպական ֆիլմերի հետ համեմատելու միակ հնարավորությունը փառատոնն էր։
Աստիճանաբար հետևողական քայլերով մենք հասանք մեր նպատակին։ Ասացվածք կա` ջուրը քար է ծակում։

-Ենթադրենք մոտեցել է աշխարհի վերջը, և Դուք պետք է անցկացնեք վերջին փառատոնը, և բոլոր կինոաստղերը համաձայնել են այցելել այն։ Ու՞մ կհրավիրեիք։

— Ժան-Լյուկ Գոդարին` վերջին մոհիկանին և կենդանի դասականին։

Լրահոս
0