00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Ջիգարխանյանին շնորհավորել են Սոբյանինն ու Մեդինսկին

© Sputnik / Андрей Александров / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян н
Армен Джигарханян н - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի մշակույթի նախարար Մեդինսկին և Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին շնորհավորել են ծննդյան օրվա կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի հայ և ռուս դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր իր ծննդյան 81-րդ տարեդարձն է նշում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը շնորհավորել է դերասանին` նշելով, որ նրա դերերը ազգային արժեք են դարձել։

«Սիրված դերասան և ականավոր ռեժիսոր, Դուք մեծ ներդրում ունեք հայրենական արվեստի զարգացման գործում։ Ձեր անմոռանալի դերերն ընդգրկվել են մեր կինոյի ոսկե ֆոնդում և ազգային արժեք դարձել։ Ձեր ստեղծած թատրոնը զարդարում է Մոսկվայի մշակութային ոլորտը հրաշալի պրեմիերաներով և դերասանական դեբյուտներով», — գրված է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին էլ Ջիգարխանյանին համարել է հայրենական թատրոնի և կինեմատոգրաֆիայի հպարտությունը։

«Դուք իրավամբ մեր երկրի դերասանական արվեստի պատրիարքներից մեկն եք։ Բացառիկ տաղանդն ու հիշվող ձայնն աննկատ չեն թողել Ձեր դերերը, իսկ այն ռեկորդային թվով դերերը, որոնք Դուք խաղացել եք Ձեր հարուստ կարիերայի ընթացքում, Ձեզ համաժողովրդական դերասան են դարձրել», — գրված է նախարարի շնորհավորական հեռագրում։

Մեդինսկին նշել է, որ Ջիգարխանյանը երկար տարիներ հաջողությամբ ղեկավարում է դրամատիկական թատրոնն ու դաստիարակում դերասանների նոր սերունդ` այդպիսով անգնահատելի ներդրում ունենալով ռուսական մշակույթի զարգացման մեջ։

Ջիգարխանյանի թատրոնը ստեղծվել է 1996 թվականին։ Թատրոնի փոքր բեմը պաշտոնապես բացվել է սեպտեմբերի 7-ին Մոսկվայում։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում մարմնավորած կերպարների թիվը հասնում է 250-ի: Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը»։

Լրահոս
0