00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Բալասանյանն իր «շանսը» կատարած աշխատանքն է համարում

© Арменуи МхоянВыборы в Гюмри
Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցել է ընտրություններին, պատասխանել լրագրողների հարցրեին և հորդորել մասնակցող կուսակցություններին` չանել ընտրախախտումներ։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու գործող քաղաքապետ, «Բալասանյան» դաշինքի ցուցակը գլխավորող թեկնածու Սամվել Բալասանյանն, ինչպես միշտ, ընտրության մասնակցեց Գյումրու 34/74 ընտրատեղամասում: Լրագրողների՝ ընտրակաշառք բաժանելու ահազանգերի վերաբերյալ հարցին ի պատասխան Բալասանյանը խորհուրդ տվեց նման դեպքերում անմիջապես դիմել իրավապահ մարիններին:

«Եթե այդպիսի բան կա, անմիջապես դիմեք ներքին գործեր: Մենք այսօր խնդիր չունենք, որ որևէ ընտրախախտում անենք: Ես հորդորել եմ նաև տասը կուսակցություններին, որ ընտրախախտում չլինի, և լինեն բաց, թափանցիկ ու արդար ընտրություններ: Ես ասել եմ` ժողովուրդը գնա և ընտրի ում ուզում է»,- նշեց Բալասանյանը:

Լրագրողների հետ զրույցում Բալասանյանն անդրադարձավ նաև համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ մրցակից թեկնածուներից Հովհաննես Մարգարյանի անցյալից որոշ դրվագներ են հիշեցվում։ Խոսքը որպես օգնություն ուղարկված կաթի փոշու վաճառքի մասին է, դրանից հետո էլ Մարգարյանը ՚հիշեցրել էՙ Բալասանյանի անցյալը` մի քանի կուսակցություն փոխել և այլն:

Այն հարցին, թե այս ամենն ինչպես կմեկնաբանի, Բալասանյանն ասաց. «Ես չգիտեմ` ինչ մեկնաբանեմ: Բայց եթե նման հարց կա, որ պետք է համապատասխան մարմինները զբաղվեն, թող զբաղվեն»:

Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Կուտակումներից մինչև երկու անձ քվեախցում. ընտրական կրքեր Գյումրիում

Այն հարցին թե ինչ «շանս» ունի Բալասանյանն այս ընտրություններում, նա նշեց, որ ժողովուրդն է գնահատելու. «Իմ շանսը գնահատելու է ժողովուրդը՝ իմ կատարած աշխատանքով»:

«Անչափ կարևորում եմ այս ընտրությունները, քանի որ ընտրելու ենք ավագանի, որն էլ ընտրելու է քաղաքապետ»,- ավելացրեց Բալասանյանը՝ արտառոց չհամարելով քաղաքում ի պաշտոնե արված աշխատանքը որպես թեկնածուական քայլ ներկայացնելը:

© Арменуи МхоянՍամվել Բալասանյանը թոռնուհու հետ
Самвел Баласанян - Sputnik Արմենիա
Սամվել Բալասանյանը թոռնուհու հետ

«Սա նորմալ է՝ ցույց է տրվել կատարված աշխատանքը: Այս 4 տարիների ընթացքում շատ ազնիվ ու անաչառ աշխատանք կատարեցի: Այսքան աշխատաք որևէ տեղ չի կատարվել»,- հավելեց Բալասանյանը:

Ի դեպ, Բալասանյանը ընտրատեղամաս էր եկել թոռնուհիների հետ և վստահեցրեց, որ իր քվեն իր թոռնիկների ապագայի ու Գյումրի քաղաքի համար է:

Լրահոս
0