00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում ռաբիսի փոխարեն ռոք կհնչի

© Sputnik / Armenuhi MkhoyanЧерный замок в Гюмри
Черный замок в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն 14-րդ անգամ իր օրը տոնող ավանդական Գյումրին այս անգամ կփորձի նաև զարմացնել ռոքի սիրահարներին. Sima Cunningham (ԱՄՆ), Young Georgian Lolitaz (Վրաստան), Black Marrows (Վրաստան), Palm of Granite (ԱՄՆ), Bambir, Rozen Tal խմբերը կմասնակցեն Գյումրիում նախատեսված «Ռոք Ֆեստ 2016» փառատոնին:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շուրջ 10 ռոք խումբ ու անհատ կատարող և մոտ 2 հազար հանդիսատես սեպտեմբերի 25-ին կհամախմբվեն Գյումրու պատմաճարտարապետական ամենագեղեցիկ կառույցներից մեկի՝ 19-րդ դարից մեզ հասած Սև ամրոցի տանիքի տակ: Վերականգնումից հետո առաջին անգամ ամրոցն իր դարպասները կբացի հանդիսատեսի առաջ՝ ցուցադրելով այն հնարավորությունը, որն այսուհետ կունենա Գյումրին համերգներ ու տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍև ամրոցը
Черный замок в Гюмри - Sputnik Արմենիա
Սև ամրոցը

Փառատոնն անցկացնում է «Ծիրանափող» մշակութային, երիտասարդական կազմակերպությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի և «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակում:

Փառատոնի հրավիրատոմսեր ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց թիվը մեծ է, իսկ հյուրընկալ քաղաքի հնարավորությունները՝ սահմանափակ:

«Տեղերը սահմանափակ են, ցավոք բոլորին չենք կարող հրավիրատոմսով ապահովել. միայն 2 հազար մարդ կարող է ներկա լինել փառատոնին»,- նշեց «Ծիրանափող» կազմակերպության նախագահ Ղարիբ Հարությունյանը՝ շեշտելով, որ մուտքը միայն հրավիրատոմսերով է:

Փառատոնի գլխավոր «հերոսը» կլինի «Բամբիռ» ռոք խումբը, ու դա բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ Գյումրիում միշտ էլ անչափ մեծ է եղել ռոքի սիրահարների թիվը, իսկ այսօր արդեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում հայտնի «Բամբիռը» հենց Գյումրու ծնունդ է:

«Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը մենք ուզեցինք փոփոխություններով նշել: Ռոք փառատոնի գաղափարը ծնվեց շրջագայություններից մեկի ժամանակ, երբ փառատոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Վիրաբյանի հետ մտածեցինք, որ կարելի է այս անգամ Գյումրու օրը տարբերել մյուսներից՝ հարսանիքներում երգող մեր սիրելի երգիչների փոխարեն այլ երգիչների հրավիրել ու ավելի արժեքավոր համերգ կազմակերպելով»,- ասաց «Բամբիռ» խմբի անդամ Նարեկ Բարսեղյանը՝ նշելով, որ բյուջեն շատ սահմանափակ էր, և այդ պատճառով դիմել են իրենց երկրպագու-ընկերներին, որոնք ցանկություն են հայտնել գալ Հայաստան ու կյանքի կոչել առաջին միջազգային փառատոնը:

© Serli«Բամբիռ»
Группа Бамбир - Sputnik Արմենիա
«Բամբիռ»

«Մի քանի տարի անց կտեսնեք, թե ինչ հրաշալի փառատոն կունենանք»,- նշեց Նարեկ Բարսեղյանը:

Բացի ռոք փառատոնից, տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 25-ին կկազմակերպվի նաև «Երեխաներ և գույներ» մանկական միջոցառումը, Գյումրու Պարարվեստի դպրոցի նորակառույց շենքի, «Քըրք Քըրքորյանի անվան» փողոցի, Գյումրու երիտասարդական պալատի բացման արարողությունները, «Հացի և արհեստների փառատոնը», Aratta Band-ի համերգը, ռեփ-համերգ, տոնական համերգ և հրավառություն Վարդանանց հրապարակում:

© Sputnik / Armenuhi MkhoyanՌոք փառատոն Գյումրիում
Ռոք փառատոն Գյումրիում - Sputnik Արմենիա
1/4
Ռոք փառատոն Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanՍև ամրոցում ռոք փառատոն կանցկացվի
Սև ամրոցում ռոք փառատոն կանցկացվի - Sputnik Արմենիա
2/4
Սև ամրոցում ռոք փառատոն կանցկացվի
© Sputnik / Armenuhi MkhoyanՍև ամրոցը
Սև ամրոցը - Sputnik Արմենիա
3/4
Սև ամրոցը
© Sputnik / Armenuhi MkhoyanՍև ամրոցը
Սև ամրոցը - Sputnik Արմենիա
4/4
Սև ամրոցը
1/4
Ռոք փառատոն Գյումրիում
2/4
Սև ամրոցում ռոք փառատոն կանցկացվի
3/4
Սև ամրոցը
4/4
Սև ամրոցը
Լրահոս
0