00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրակոցներ, ծեծուջարդ, կրիմինալ. Էջմիածնում քաղաքապետի ընտրություն է

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրակել են Էջմիածնի քաղաքապետի ուղղությամբ, քաղաքապետի մյուս թեկնածուին էլ ծեծված, վնասվածքներով հասցրել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 18-ին Վաղարշապատում՝ Էջմիածնում, քաղաքապետի ընտրություն է։ Ինչպես միշտ, այս անգամ էլ ընտրապայքարն ուղեկցվում է միջադեպերով, լարված մթնոլորտում։

Էջմիածնում լարված վիճակ է։ Երեկ ուշ երեկոյան Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել։

Կրակոցներից տուժողներ չեն եղել: Փոխարենը ծեծված վիճակում հիվանդանոցում է հայտնվել Կարեն Գրիգորյանի մրցակիցը՝ քաղաքապետի մյուս թեկնածու Արթուր Թումանյանը։

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը Sputnik Արմենիային ներկայացրեց միջադեպի մանրամասները։

Газета - Sputnik Արմենիա
Էջմիածնում «առևանգել» են քաղաքապետի պոտենցիալ թեկնածուին

Նրա խոսքով, երեկ գիշեր ժամը 23-ին Կարեն Գրիգորյանը եղբոր մեքենայով Երևանից վերադառնալիս է եղել Էջմիածին, երբ Զվարթնոցի ճանապարհին Վազ 2106 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ուղևորներն իջեցրել են մեքենայի ապակին ու սկսել կրակել Կարեն Գրիգորյանի ավտոմեքենայի ուղղությամբ։

Արդյունքում մեքենաները բախվել են միմյանց ու կանգնել։ Դեպքը տեղի է ունեցել գլխավոր մայրուղու վրա, որտեղ, բացի Կարեն Գրիգորյանի ու նրա վրա կրակող Վազ2106-ից, այլ մեքենաներ և մարդիկ են եղել։

Կրակոցներից տուժողներ չեն եղել: Փոխարենը ծեծված վիճակում հիվանդանոցում է հայտնվել Կարեն Գրիգորյանի մրցակիցը՝ քաղաքապետի մյուս թեկնածուԱրթուր Թումանյանը։

Վերջինիս հետ ծեծվել ու բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին ՝ Ստեփան Աբգարյանը, որի համոզմամբ իրենց ծեծել են գեներալ Մանվել Գրիգորյանի որդիներն ու համակիրները:

Վարդան Վարդանյանը հավաստիացրեց, որ Կարեն Գրիգորյանը պատասխան կրակ չի արձակել, նրա մոտ զենք չի եղել։

Կրակելիս Վազ2106-ի մեջ են եղել քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, Ստեփան Աբգարյանը, որոնց ձեռքից զենքը խլել են քաղաքացիները։

Վարդանյանը չի բացառում, որ կրակողներին վնասազերծելիս նաև հարվածել են նրանց, որպեսզի չշարունակեն կրակել։

Դեպքի առնչությամբ նախաքննություն է կատարվում։

Ավելի ուշ լուրեր են տարածվել այն մասին, որ Էջմիածնի ավագանու անդամ Կիրակոս Բաժակյանը, որը Արթուր Թումանյանի համակիրն է, առեւանգվել է։

Ստեփան Աբգարյանն այժմ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Արթուր Թումանյանի հիվանդասենյակ, բացի հարազատներից, ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել։

Արդեն ավանդույթ է դարձել այն, որ Էջմիածնում ընտրություններն անցնում են վախի մթնոլորտում, գերլարված վիճակում ու քրեական միջադեպերով. այնտեղ դա բնականոն նախընտրական ընթացք է։

Լրահոս
0